Տաթևիկ Հայրապետյան

հայ պատմաբան

Տաթևիկ Արմենի Հայրապետյան (սեպտեմբերի 30, 1989(1989-09-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական նախկին գործիչ[2][3], «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ[2][3], «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2][3][4], պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու[3]։

Տաթևիկ Հայրապետյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1989(1989-09-30)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն

խմբագրել

2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 2012 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2016 թվականին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան[3]։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

2017 թվականից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ[2][3][4]։ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է։

Գիտական գործունեություն

խմբագրել

Համահեղինակ է մեկ մենագրության, հեղինակ՝ երկու մենագրության, 40-ից ավելի գիտական և վերլուծական հոդվածների։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/8038
  2. 2,0 2,1 2,2 2,3 Տաթևիկ Հայրապետյանի մասին տեղեկություններ parliament.am կայքում։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ցանկն ու կուսակցական պատկանելիությունը ներկայացնող տվյալներ parliament.am կայքում։
  4. 4,0 4,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».