Վրացական կորպուս (ռուս.՝ Грузинский корпус), Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործած ռուսական բանակի զինվորական միավորում (հետևակային կորպուս)։

Վրացական կորպուս
Ընդհանուր տեղեկություն
Տեսակկորպուս
Երկիր Ռուսական կայսրություն
Մտնում էՌուսական կայսերական բանակ
ՏեղաբաշխումԿովկասյան արշավանք և Ռուսական կայսրություն

Պատմություն խմբագրել

1915 թվականի ապրիլի 6-ին ռուսական բանակի կազմում ձևավորվեցին Թբիլիսիի և Քութայիսի կամավորական դրուժինաները։ Հետագայում դրանք վերակազմավորվեցին Վրացական հրաձգային գումարտակի, 1916 թվականի մարտի 19-ին դառնալով համանուն գունդ։ 1916 թվականի մարտին Կովկասյան ռազմաճակատի զորքերի հրամանատար` Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչը Գերագույն գլխավոր հրամանատար շտաբի պետ գեներալ Մ. Վ. Ալեքսեևից խնդրել է թույլատրել ձևավորել Վրացական հեծյալ գունդ։ Այս գնդի սպայական կազմն առաջարկվել է ձևավորել ցանկություն հայտնած վրացի սպաներից, առաջնային ենթասպայական կազմը` ռուս ենթասպաներից, իսկ ցածրաստիճան զինվորականները հիմնականում պետք է լինեին վրացիներ։ Թույլտվությունը տրվել է նույն տարվա ապրիլի 23-ին։ Նորաստեղծ գնդի համար հիմք հանդիսացան վրացական հրաձգային գնդի հեծյալ հարյուրականները։

Գունդը ձևավորվել է 1916 թվականի հոկտեմբերի 31-ին։

 
Վրացի հեծյալներ, 1918

1917 թվականի նոյեմբերի 5-ին սկսվեց վրացական բանակային կորպուսի ձևավորման գործընթացը։ Այն ստեղծվեց այդ ժամանակ գործող վրացական ազգային զորամիավորումների հիմքի վրա, ինչպես նաև Կովկասյան ռազմաճակատի այլ զինվորական կազմավորումների, հետագայում վերակոմպլեկտավորվելով տարբեր զորատեսակներում ծառայող վրացի զինվորականներով։ Ընդամենն անհրաժեշտ էր ձևավորել 2 հրաձգային դիվիզիա, 2 լեռնային հրետանային և հեծելազորային բրիգադներ, հեծյալ-լեռնային մարտկոցներ, ինժեներական գումարտակ, հրասանդային դիվիզիոն և պահուստային գունդ։ Կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ Վասիլի Գաբաևը (Գաբաշվիլի)։

1918 թվականի փետրվարի 25-ին ձևավորվեցին կորպուսի շտաբը, 2 վրացական հրաձգային դիվիզիաները, վրացական հեծելազորային բրիգադան (3 վրացական հեծելազորային գնդերը, հեծյալ սակրավորների խումբը և վրացական հեծյալ լեռնային մարտկոցը), վրացական հրասանդային դիվիզիոնը, Գորիի առանձնակի հրաձգային գումարտակը և հեծյալ հարյուրյակը և պահակախմբային գումարտակը։ Մարտի վերջերից ապրիլի սկզբները նորից ձևավորեցին 1-ին դիվիզիայի 4-րդ լեգիոնը (գունդը), որի հրամանատարն էր գեներալ Մազնիաշվիլին։ Այդ ժամանակահատվածում մասնակիորեն ձևավորվեց 3-րդ դիվիզիան։

Վրացական կորպուսը մասնակցել է Անդրկովկասում գերմանա-թուրքական ինտերվենտների դեմ մղված ռազմական գործողություններին։ 1918 թվականի գարնանը կորպուսը զբաղեցնում էր Սև ծովից մինչև Ախալքալաք ընկած տարածքի կրակակետերը[1]։ Կորպուսը դարձավ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության բանակի ստեղծման հիմքը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Д. Жуков. «Была ли Грузия независимой?» (ռուսերեն). myrt.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.