Վումերա (անգլ.՝ Woomera) ավստրալական փորձարկման համալիր է և տիեզերակայան, որը գտնվում է Հարավային Ավստրալիայի կենտրոնում՝ Վումերա քաղաքի մոտ։ Տիեզերակայանը Ավստրալիայի ռազմաօդային ուժերի և Ավստրալիայի պաշտպանության ուժերի մասնաճյուղն է։ Համալիրի տարածքը կազմում է 122,188 կմ², մոտավորապես Հյուսիսային Կորեայի կամ Փենսիլվանիայի չափերի։ Այս տարածքի վերևում գտնվող օդային տարածքը սահմանափակ է թռիչքների համար և անվտանգության նպատակներով վերահսկվում է Ավստրալիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Վումերա տիեզերակայանը Ավստրալիայի ռազմաօդային ուժերի և պաշտպանության ուժերի փորձարկման և գնահատման նեղ մասնագիտացված տարածք է, որն օգտագործվում է Ավստրալիայի ռազմաօդային ուժերի կողմից ռազմական տեխնիկայի փորձարկման համար[1]։

Վումերա
Skylark launch for NASA.tiff
Տեսակmilitary training area?, Տիեզերակայան և military exclusion zone?
ԵրկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ՏեղագրությունՀարավային Ավստրալիա
##Վումերա (Ավստրալիա)
Red pog.png
Վումերա, Ավստրալիա

ՊատմությունԽմբագրել

Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո բրիտանական կառավարությունն ընդունել է կարճ և մեծ հեռահարության հրթիռների մշակման և փորձարկման անհրաժեշտությունը։ Կանադայում փորձադաշռ կառուցելու տարբերակը քննարկելուց հետո որոշվել է, որ Ավստրալիան լավագույնս կհամապատասխանի հրթիռների հեռահարության փորձարկման պահանջներին։

Փորձարկման վայրի, այնուհետև տիեզերակայանի շինարարությունը սկսվել է 1947 թվականի ապրիլի 1-ին[2], ինչին մասնակցել են բրիտանական և ավստրալական ձեռնարկություններ։ Տիեզերակայանը սպասարկելու համար հիմնադրվել է Վումերա քաղաքը (բնիկների նիզակ նետող անունից)։

Տիեզերակայանը հայտնի էր որպես «Անգլո-ավստրալիական հեռահար զենքի համալիր», իսկ ավելի ուշ՝ «Վումերա հրթիռների փորձակայան»[2], իսկ 2013 թվականին հաստատությունը վերակազմավորվել է և վերանվանվել է «Ավստրալիայի ռազմաօդային ուժերի Վումերա փորձարական համալիր»[3][4]։ Տիեզերակայանի համալիրը, ներառած արգելված և Նուրունգար փորձարարական տարածքները՝ 122,188 կմ² տարածքով համարվում է արևմտյան աշխարհի ցամաքային տարածքով ամենամեծ փորձադաշտը[5];

Համալիրը ներառում է նաև Ավստրալիայի ռազմաօդային ուժերի Վումերա ռազմական բազան և երկու թռիչքուղիներով Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Վումերա գյուղի բնակավայրից 5,6 կմ հեռավորության վրա[6]։ Օդանավակայանն գործում է 1947 թվականի հունիսի 19-ից։

1960 թվականինՎումերա քաղաքն ունեցել է 6000 բնակչություն։ Տիեզերակայանի աշխատանքների դադարեցումից հետո քաղաքի բնակչությունը սկսել է նվազել և 1990-ականների վերջին այն 1000 մարդուց պակաս էր։ Քաղաքի բնակիչների մեկ երրորդը ամերիկացի մասնագետներ էին, որոնք ներգրավված էին ռազմական արբանյակների ենթակառուցվածքի պահպանման գործում։

1999 թվականի սեպտեմբերի 14-ին Ավստրալիան հայտարարել է, որ մտադիր է արբանյակներ արձակել Վումերա տիեզերակայնից՝ օգտագործելով արդիականացված ռուսական РТ-2ПМ հրթիռները։ Սակայն 2000 թվականին ծրագիրը վերջնականապես փակվել է։

2020 թվականին Վումերայ տիեզերակայանում վայրէջք է կատարել (162173) Ռյուգու աստերոիդի հողով պարկուճը, որը երկիր էր հասցրել ճապոնական «Հայաբուսա-2 տիեզերանավը[7][8][9]։

ԱրձակումներԽմբագրել

Վումերա տիեզեկայանից առաջին արձակումը տեղի է ունեցել 1964 թվականի հունիսի 5-ին՝ գործարկվել է Եվրոպա-1 կրող հրթիռի բալիստիկ հետագծով։ Տիեզերակայանից արբանյակի առաջին հաջող արձակումը իրականացվել է 1967 թվականի նոյեմբերի 29-ին՝ ամերիկյան Redstone կրող հրթիռի միջոցով առաջին ավստրալական WRESAT արբանյակը արձակվել է Երկրի ցածր ուղեծիր։ Արբանյակի երկրորդ հաջող արձակումը և այս պահին վերջինն իրականացվել է 1971 թվականի հոկտեմբերի 28-ին, երբ բրիտանական Պրոսպերո արբանյակը արձակվել է Երկրի ցածր ուղեծիր՝ օգտագործելով բրիտանական Black Arrow կրող հրթիռը:Հետագայում տիեզերակայանն չի շահագործվել իր նպատակով։ 1976 թվականի հուլիսին տիեզերակայանը փակվել է սարքավորումները կոնսերվացման են ենթարկվել։ Ընդհանուր առմամբ տիեզերակայանից իրականացվել է 24 արձակում՝ օգտագործելով երեք տեսակի կրող հրթիռներ՝ Եվրոպա-1 (10 արձակում), Redstone (10 արձակում) և Black Arrow (4 արձակում)։ 24 արձակումներից միայն երկուսի դեպքում է օգտակար բեռը դուրս բերվել Երկրի ցածր ուղեծիր, մնացած արձակումներն ավարտվել են դժբախտ պատահարով կամ իրականացվել են բալիստիկ հետագծով[10][11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Defence Regulation 2016
  2. 2,0 2,1 Morton Peter (1989)։ Fire across the Desert: Woomera and the Anglo-Australian Joint Project 1946–1980 (Digitised, 2017)։ Canberra, ACT: AGPS Press։ ISBN 0-644-06068-9։ OCLC 29261144 
  3. Dennis Peter, Grey, Jeffrey, Morris, Ewan, Prior, Robin (2008)։ The Oxford Companion to Australian Military History (2nd ed.)։ South Melbourne, VIC: Oxford University Press։ էջ 330։ ISBN 978-0-19-551784-2։ OCLC 271822831 
  4. DeBelle Penelope (25 July 2009)։ «Blast from the past»։ The Advertiser։ Վերցված է 13 July 2011 
  5. «About the Woomera Prohibited Area»։ Woomera Prohibited Area Coordination Office (WPACO)։ Department of Defence, Australian Government։ Վերցված է 18 August 2017 
  6. Beadell, Len (1975)։ Still in the Bush։ Adelaide: Rigby Limited։ էջ 101։ ISBN 0-7270-0020-9 
  7. «Капсула с грунтом с астероида Рюгу успешно достигла Земли»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-05-ին։ Վերցված է 2020-12-07 
  8. Amos Jonathan (13 June 2010)։ «Japanese Hayabusa asteroid mission comes home»։ BBC News։ Վերցված է 13 July 2011 
  9. Asteroid space capsule completes 5-billion-kilometre mission, touching down in a blaze of light in outback South Australia ABC News, 6 December 2020. Retrieved 6 December 2020.
  10. Dennis, Peter; Grey, Jeffrey; Morris, Ewan; Prior, Robin (2008). The Oxford Companion to Australian Military History (2nd ed.). South Melbourne, VIC: Oxford University Press. p. 330. ISBN 978-0-19-551784-2. OCLC 271822831. 
  11. «Все космодромы мира»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2011-04-25։ Վերցված է 2022-11-17  (ռուս.)