Վոն Բին

հարավկորեացի դերասան, մոդել

Վոն Բին (հանգըլ՝ 원빈, իրական անունը Կիմ Դո Ջին, կորեերեն՝ 김도진, նոյեմբերի 10, 1977(1977-11-10), Ջոնգսոն, Գանգվոն, Հարավային Կորեա ), հարավկորեացի դերասան և մոդել[1]։

Վոն Բին
Ծնվել էնոյեմբերի 10, 1977(1977-11-10) (46 տարեկան)
ԾննդավայրՋոնգսոն, Գանգվոն, Հարավային Կորեա
ԿրթությունՅոնգ Ինի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
Ամուսին(ներ)Լի Նայոն
Պարգևներ և մրցանակներ
wonbinus.co.kr
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ

խմբագրել

Վոն Բինը ծնվել և մանկությունը անցկացրել է Չոնսոնի հյուսիսում (Գանգվոն)։ Նա տան հինգերորդ և ամենափոքր երեխան է։ Ունի մեկ եղբայր և երեք քույր։ Նրա հայրը աշխատում էր որպես հանքագործ, մայրը՝ ֆերմայում, նրանք երկուսն էլ այժմ անցել են թոշակի։ Ինչպես սովորաբար լինում է երեխաների մոտ, ովքեր ապրել են լեռնային տարածքներում, Վոն Բինը շատ ժամանակ է անցկացրել՝ խաղալով լեռներում, գետի մոտ ընկերների հետ, իսկ հետագայում պատմել է․ «Ես սովորաբար երեկոյան էի տուն վերադառնում սևացած, փոշոտված դեմքով»։ Նա ամաչկոտ և քչախոս է եղել, բնավորության այս գծերը մինչև հիմա մացել են[2]։ Չնայած նրան, որ քչախոս է եղել և չշփվող, միայն թե նա ցույց է տալիս հրաշալի արդյունքներ թեթև ատլետիկայում։ Վոն Բինը սկսում է տեկվանդո պարապել և այժմ նա ունի երրորդ մակարդակի սև գոտի[3]։ Փոքրուց երազել է դառնալ ավտոմեխանիկ, հիմնվելով իր մեքենաների մրցարշավների հանդեպ ունեցած հետաքրքրությունների վրա։ Վոն Բինը ավարտել է Չունչոնի տեխնոլոգիայի և տեխնիկայի ավագ դպրոցը, որտեղ նրան սովորեցրել են, թե ինչպես վերանորոգել մեքենաները և տեխնիկան։

1995 թվականի նոյեմբերին կաբելային հեռուստաընկերությունը փնտրում էր և ընդունում էր նոր դերասանների։ Վոն Բինը մասնակցել է լսումներին և ընդունվել է ավագ դպրոցի վերջին տարում։ Նա սկսել է դերասանական արվեստի դասեր վերցնել ընկերության գլխավոր շենքում և հայտնվել է մի քանի դորամաներում։ Հաջորդ ամիս Վոն Բինը պայմանագիր է կնքել դերասանական գործակալության հետ։

Կարիերա

խմբագրել

Վոն Բինը առաջնաելույթ է կատարել 1997 թվականին օգնական դերում, դա եղել է «Առաջարկություն» դորաման։ «Ուշադրություն, մարշ» (1998) դրամայից հետո նա արձակուրդ է վերցնում և 1998 թվականին ընդունվում Պեկչեի արվեստի համալսարան, որպեսզի սովորի դերասանական արվեստ[4]։ 1999 թվականին Վոն Բինը վերադարձել է էկրաններ «Կվանգի» հեռուստասերիալի գլխավոր դերում, նրան նկատել են, որպես խոստումնալից երիտասարդ դերասան։

Նրա մեծ բեկումը տեղի է ունեցել 2000 թվականին «Կոկջի» և «Աշնանային հեքիաթ» սերիալներում։ «Կոկջի» սերիալում նրա բողոքողի դերը, փոքր որդու, ապացուցել է նրա դերասանական կարողությունները և նրա դերը «Աշնանային հեքիաթ» դրամայում նրա անունը ավելացրեց կորեացի դերասանների Ա ցանկում։ «Աշնանային հեքիաթը» դարձավ հայտնի ամբողջ Ասիայում և նա դարձավ կորեացի հայտնի դերասաններից մեկը ամբողջ Ասիայում։ 2002 թվականին Վոն Բինը դարձավ առաջին կորեացի դերասանը, ով մեծ հայտնիություն ձեռք բերեց Ճապոնիայում, ճապոնա֊կորեական առաջին միասնական «Ընկերներ» դրամայի շնորհիվ, որտեղ նա նկարահանվել է շատ հայտնի ճապոնացի դերասանի՝ Կյոկո Ֆուկադոյի հետ։

Նրա կարիերան դադարեցվել է ծառայության պատճառով։ 2005 թվականին ավարտելով Յոնգինի համալսարանի արվեստի դպրոցը, Վոն ԲԻնը սկսել է իր ծառայությոնը բանակում 2005 թվականի նոյեմբերին և այն անցել է (նրա կամքով) կորեական ապառազմականացված գոտում։ Ծառայությունը այնտեղ համարվում է ամենավտանգավորներից մեկը, քանի որ Հարավային Կորեան դեռ պաշտոնապես գտնվում է պատերազմական իրավիճակում Հյուսիսային Կորեայի հետ[5][6][7]։ 2006 թվականի հունիսի 2-ին բանակը պաշտոնապես հաստատել է, որ Վոն Բինը ավարտել է իր ծառայությունը նախատեսված ժամկետից շուտ։ Զինվորականները որոշումը ընդունել են դերասանի ծնկի երկարատև վնասվածքի պատճառով։ Վոն Բինին վիրահատել են և նա պաշտոնապես ավարտել է իր ծառայությունը 2006 թվականի հունիսի 7-ին։ Վիրահատությունից հետո վերականգնման գործընթաց, որպեսզի բուժվի այդ վնասվածքից, տևել է տարուց ավել։

2007 թվականի սեպտեմրի 6-ին Վոն Բինին նշանակել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան[8]։ Նա մասնակցել է տարբեր ծրագրերում և բարեգործական իրադարձությունների, որոնք անցկացվել են Կորեայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար և նկարահանվել է մի քանի գովազդներում ֆոնդի համար։

2008 թվականի ապրիլին Վոն Բինը վերջապես հաստատել է, որ նրա հաջորդ ծրագիրը կլինի «Մայր» ֆիլմը, որի ռեժիսորն է Պոն Ջունգ Հոն։ Նկարահանումները սկսվել են 2008 թվականի սեպտեմբերին և ավարտվել են 2009 թվականի փետրվարին։ Ֆիլմը ընտրվել է Կաննի կինոփառատոնի Հատուկ հայացքում ցուցադրելու համար։ Վոն Բինը անցել է կարմիր գորգի վրայով ֆիլմի համաշխարհային պրեմերիայի ժամանակ 2009 թվականի մայիսի 16-ին Կաննի կինոփառատոնում[9]։

Վոն Բինի նոր «Մարդը անհայտությունից», դարձել է Հարավային Կորեայի հիթը, որի պրեմերան կայացել է 2010 թվականի օգոստոսին։

Ընտանիք․ կինը՝ Լի Նա Են, մեծ եղբայր և երեք մեծ քույր։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
  • 2001 - Ռումբեր և շաղակրատում
  • 2004 - 38-րդ զուգահեռ
  • 2004 - Իմ եղբայրը
  • 2009 - Մայր
  • 2010 - Մարդը անհայտությունից

Հեռուստասերիալներ

խմբագրել
  • 1997 - Առաջարկություն
  • 1998 - Ուշադրություն, մարշ!
  • 1999 - Կվանգի
  • 2000 - Փոքրիկ կայարան
  • 2000 - Կկոկջի
  • 2000 - Աշունն իմ սրտում (հայտնի է որպես «Աշնան հեքիաթ»)
  • 2002 - Ընկերներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Раздел Profile». Офф. кор. сайт на англ., 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Вон Бин - история за успехом (Вон Бин рассказывает о детстве и первой любви)». Sports Seoul, Сентябрь 2000 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  3. «YouTube: Вон Бин показывает свой уровень тэквондо». Корейское ТВ шоу, 2000.
  4. «Профиль Вон Бина». WONderland, 2010 год. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Вон Бин отправляется на пограничную армейскую службу». Xinhua News Agency, Jan 10, 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Актер Вон Бин проходит службу на КДЗ». HanCinema, 10 февраля 2006 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Актер Вон Бин выбрал службу на КДЗ». Донга Ильбо, Feb 11, 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  8. «Список послов Доброй Воли ЮНИСЕФ (англ.)».
  9. «YouTube: Фильм "Мать" на Каннском кинофестивале». CJ Entertainment/Barunson Ent., июнь 2009 года.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոն Բին» հոդվածին։