Վոլովան
Վոլովան (ֆր.՝ vol-au-vent), ֆրանսիական ծագման նրբաճաշակ նախուտեստ։ Փոքր չափի խմորեղեն է՝ պատրաստված շերտավոր խմորից և լցոնված մսով, ձկան կամ սնկի ռագուով[1]։ Վոլովան են նաև առանց լցոնի, շերտավոր խմորից պատրասված թխվածքը։
Վոլովանի բաղադրիչները | |
Ծագում | |
Տեսակ | Թխվածք |
Ենթատեսակ | թխվածք, մսով խմորեղեն և սննդամթերք |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Հեղինակ | Մարիե Անտոնիե Կարեմե (Marie-Antoine Carême) |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Շերտավոր խմոր, միս, ձկան կամ սնկի ռագու |
Vol-au-vent Վիքիպահեստում |
Շերտավոր խմորից կտրում են մի քանի փոքր շրջանակներ։ Մի շրջանակը դնում են վոլովանի ներքևի մասում, իսկ մնացածից կտրում են ներքին շրջանակ, որպեսզի ստացվեն օղակներ։ Օղակները կցվում են բաժակի ներքևի մասում հարած սպիտակուցի միջոցով։ Փոքրիկ ներքին շրջանակը հետագայում ծառայում է որպես վոլովանի կափարիչ[2]։ Ջեռոցի մեջ շերտավոր խմորը բարձրանում է գլանաձև բաժակի տեսքով։ Պատրաստ վոլովանները լցոնում են և կապված բաղադրատոմսից, նորից թխում են ջեռոցում և տաք-տաք մատուցում են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Larousse. Dictionnaire de français
- ↑ Le Grand Larousse gastronomique. Vol-au-vent. — Larousse, 2007. — ISBN 978-2-03-582360-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլովան» հոդվածին։ |