Վոլոդյա Աբրահամյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլոդյա Աբրահամյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վոլոդյա Աբրահամյան (հունվարի 1, 1956, Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 10, 1993, Ճանկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Վոլոդյա Աբրահամյան | |
---|---|
հունվարի 1, 1956 - ապրիլի 10, 1993 (37 տարեկան) | |
Ծննդավայր | Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Ճանկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ |
Գերեզման | Վանք |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎոլոդյա Աբրահամյանը ծնվել է 1956 թ. հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել Երևանի ռադիոէլեկտրոնային տեխնիկումում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո Ստեփանակերտում աշխատել է որպես շինարար։ Այնուհետև տեղափոխվել է հայրենի գյուղ ու անդամագրվել ֆիդայական շարժմանը, իսկ կանոնավոր բանակի ստեղծումից հետո՝ ԿՊՇ-ի թիվ 3 մոտոհրաձգային գումարտակի կազմում որպես ականաձիգ մասնակցել ռազմագործողություններին։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է հայրենի Վանք գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վոլոդյա Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.