Վյաչեսլավ Նիկոլաևիչ Աֆանասև (ռուս.՝ Вячеслав Николаевич Афанасьев, սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11), 1903 կամ 1903[1], Տամբով, Ռուսական կայսրություն - սեպտեմբեր 1943 կամ 1943[1]), խորհրդային բանաստեղծ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Վյաչեսլավ Աֆանասև
Ծնվել էսեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11), 1903 կամ 1903[1]
ԾննդավայրՏամբով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբեր 1943 կամ 1943[1]
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, զինվոր և պարտիզան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Վյաչեսլավ Աֆանասևը ծնվել է 1903 թվականի սեպտեմբերի 28-ին Տամբովում։ Սովորել է երկդասյա դպրոցում, այնուհետև ընդունվել մանկավարժական տեխնիկում։ 1923 թվականին, լինելով կոմերիտական, ուղարկվել է Հեռավոր Արևելք։ Ապրել է Վլադիվոստոկում, աշխատել է որպես բանվոր, միաժամանակ 1925 թվականից սովորել է Հեռավորարևելյան համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում, սակայն հասցրել է ավարտել միայն երեք կուրս, քանի որ 1929 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Ծառայել է Բլագովեշչենսկում։

Դեռ համալսարանում սովորելու ժամանակ տարվել է բանաստեղծություններ գրելով։ Տպագրվել է Վլադիվոստոկի «Красное знамя» թերթում։ Բանակում ծառայելուց հետո աշխատել է «Ամուրսկայա պրավդա» թերթում, ապա եղել է «Тихоокеанская звезда» պարբերականի թղթակից Վլադիվոստոկում։ Շատ է շրջագայել տարածաշրջանում, գրել է բանաստեղծություններ և ակնարկներ։ Գրողների միության անդամ է դարձել 1934 թվականին։ 1935 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կոչվում է «Արևելք», որը բարձր է գնահատել գրող Ալեքսանդր Ֆադեևը։ Երեք տարի անց «Խորհրդային գրող» հրատարակչությունը տպագրել է Աֆանասևի երկրորդ գիրքը՝ «Բանաստեղծություններ»։ 1939 թվականին Մոսկվայում խոշոր տպաքանակով լույս է տեսել «Պրիմորիե» ժողովածուն[2], որը դարձաել է բանաստեղծի կենդանության օրոք լույս տեսած նրա բանաստեղծությունների վերջին հրատարակությունը[3]։ Շարունակում էր գրել Հեռավոր Արևելքի մասին և այն բանից հետո, երբ այնտեղ տասնհինգ տարի ապրելուց հետո տեղափոխվել է Մոսկվա (աշխատել է որպես ռեֆերենտ ԽՍՀՄ գրողների միության նախագահությանն առընթեր գրական խորհրդատվություն և փորձաքննության հանձնաժողովում), սակայն նրա ստեղծագործական գործունեությունը դադարեցրել է պատերազմը։

Կամավոր միացել է ժողովրդական աշխարհազորայիններին։ Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, 1941 թվականի  դեկտեմբերին հայտնվել է շրջափակման մեջ, կռվել է պարտիզանական ջոկատում, որը 1943 թվականին միացել է գործող բանակի զորքերին։ 1943 թվականի սեպտեմբերին Սմոլենսկի ազատագրման համար մղված մարտերում բանաստեղծը ծանր վիրավորվել էր և շուտով մահացել հոսպիտալում։ Նրա վերջին նամակը ճակատից թվագրվում է սեպտեմբերի 3-ին։ Աֆանասևի գրական օրագիրը կորել է[2]։

Վյաչեսլավ Աֆանասևը եղել է «Գրողների վաշտի» մարտիկ, որը կազմավորվել է 1941 թվականին Մոսկվայում առավելապես պրոֆեսիոնալ գրականագետներից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Крившенко С. «В отряде я был не последним бойцом… Встреча с Вячеславом Афанасьевым». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. «Майоров Николай Петрович - Советские поэты, павшие на Великой Отечественной войне» (ռուսերեն). FanRead - Онлайн библиотека. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  4. «Борис Рунин Писательская рота». smol1941.narod.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.