Վյանտա (լիտ.՝ Venta), Լիտվայի Շյաուլյայի գավառի Ակմյանսկի շրջանում գտնվող քաղաք, Վյանտայի վարչական կենտրոն։ Բնակչությունը 2010 թվականի տվյալներով կազմել է 2867 մարդ։

Քաղաք
Վյանտա
լիտ.՝ Venta
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼիտվա Լիտվա
ՇրջանԱկմյանսկի
ՀամայնքAkmenė District Municipality?
Հիմնադրված է1966 թ.
Տվյալ կարգավիճակում1995 թվականից
Մակերես3,45 կմ²
ԲԾՄ84 մետր
Խոսվող լեզուներլիտվերեն
Բնակչություն2 867 մարդ մարդ (2010)
Հեռախոսային կոդ+370 425
Փոստային ինդեքսLT-85019
Փոստային դասիչLT-85019
Վյանտա (Լիտվա)##
Վյանտա (Լիտվա)

Աշխարհագրություն

խմբագրել

Այն գտնվում է Վենտա գետի աջ ափին, Վեկշնյայ քաղաքից 12 կմ հեռավորության վրա և Պապիլից 9 կմ հեռավորության վրա՝ Վենտա շրջանային պարկում։ Քաղաքի միջով է անցնում Կուրշենայ-Մաժեկյայ մայրուղին։ Մաժեկյայ-Շյաուլյայ գծի վրա երկաթուղային կայարան է։

Պատմություն

խմբագրել

Ձևավորվել է 1966 թվականին՝ երկու բնակավայրերի՝ Բաուսկաս և Պուրվիա գյուղերի միավորումից հետո։ 1972 թվականին բացվել է գիմնազիա։ 1978 թվականին Վյանտան դարձել է քաղաքային տիպի բնակավայր։ Մինչև 1991 թվականը եղել է Լիտվական ԽՍՀ-ի (ԽՍՀՄ) կազմում։ 1991 թվականից Լիտվայի մաս է կազմել։ 1995 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1995 թվականից նույնանուն միավորման կենտրոնն է։

2009 թվականին կառուցվել է Կույս Մարիամի անարատ հղիության եկեղեցին (Švč. Mergelės Marijos Nekaltojo Prasidėjimo bažnyčia): Տաճարն անվանում են Լիտվայի հազարամյակի եկեղեցի, քանի որ այն Լիտվայի միակ կոստյոլն (կաթոլիկ եկեղեցի) է, որը կառուցվել է 2009 թվականին, երբ նշվել է երկրի հիշատակման հազարամյակը[1]։

Բնակչություն

խմբագրել
Վյանտայի բնակչության շարժը
Տարեթիվ 1979 1989 2001 2010
Բնակիչներ 3 240 3 827 3 412 2 867

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքի շրջակայքը հարուստ է կրաքարով։ Դրա հիման վրա ստեղծվել են ձեռնարկություններ` կրաքարի, սիլիկատային աղյուսի, կտորեղենի արտադրության համար։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Անարատ հղիության տաճար
  • Անարատ հղիության կոստյոլ (կառուցվել է 2009 թվականին)։

Երաժշտական դպրոցում ստեղծվել է "Ventukai" ժողովրդական երաժշտական անսամբլը, որը 2004 թվականին հաղթել է Համալիտվական երգի փառատոնում։

Հայտնի բնակիչներ

խմբագրել

Յուոզաս Միլտինիսի (1907-1994)` խորհրդային դերասան, թատրոնի ռեժիսոր, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1948), Լիտվայի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973), Լենինի շքանշանի դափնեկիր։

Քաղաքի զինանշանը

խմբագրել

Զինանշանը հաստատվել է 1999 թվականի օգոստոսի 9-ին։ Նկարի հեղինակը Ռայմոնդաս Միկնևիչյուսն է։ Շրջված հեծանակը հիշեցնում է "V" տառը` քաղաքի անվան առաջին տառը[2]։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Քաղաքի անվանումը գալիս է քաղաքի միջով հոսող Վենտա գետի անունից։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «Ventos Švč. Mergelės Marijos Nekaltojo Prasidėjimo bažnyčia». Mažylio.lt (լիտվերեն). Mažylio.lt. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  2. Геральдикум.ru

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյանտա» հոդվածին։