«Վկան» (հունգ.՝ A tanú, հայտնի է նաև «Առանց հետքի» վերնագրով), 1969 թվականին նկարված հունգարական երգիծական ֆիլմ, ռեժիսոր՝ Պետերա Բաչո։ Ֆիլմը ստեղծվել է քաղաքական լարված հանգամանքներում, այն ժամանակ երբ խոսակցությունները 1950-ական թվականների և 1956 թվականի ապստամբության մասին դեռևս արգելված էին։ Թեև ֆիլմը նկարահանման համար թույլտվություն ուներ և ֆինանսավորվում էր կոմունիստական իշխանություն կողմից, հետագայում նրա ցուցադրությունը արգելվեց։ Արտասահմանյան երկրներում կոմունիստական իշխանությունների կողմից ժապավենը դիտելուց հետո այնուամենայնիվ ստիպված էին զիջել և թույլ տալ ֆիլմի ցուցադրում նաև Հունգարիայում։ Այն ցուցադրվել է 1981 թվականին Կաննի կինոփառատոնին[7]։ Շարունակությունը նկարահանվել է 1994 թվականին «Megint tanú» վերնագրով («Կրկին վկա»)։

Picto infobox cinema.png
Վկան
հունգ.՝ A tanú
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվական1969, հունիսի 18, 1982[2], սեպտեմբերի 26, 1981[2], հուլիսի 14, 1982[2], հունվարի 28, 1983[2] և սեպտեմբերի 13, 1983[2][3]
Լեզուհունգարերեն
ՌեժիսորՊետեր Բաչո[1]
Սցենարի հեղինակՊետեր Բաչո
ԴերակատարներՖերենց Կալաի[4], Լիլի Մոնորի[4], Զոլտան Ֆաբրի[4], Լայոշ Էզե, Béla Both?[5], Róbert Rátonyi?[5], György Bálint?[5], Tibor Fehér?[5], Lajos Mezey?[5], István Novák?[5] և László Vámos?[5]
ՕպերատորJános Zsombolyai?
ԵրաժշտությունGyörgy Vukán?
Տևողություն106 րոպե[6]

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմում միայնակ հայր Ջոզսեֆ Պելիկանը, ով նախկինում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Հունգարիայի կոմունիստական շարժմանը, այժմ աշխատում է դամբում։ Նա հանդիպում է ընդհատակյա (գաղտնի) կոմունիստական շարժման հին ընկերոջը՝ Դանիել Զոլտանին, ով դարձել էր պաշտոնյա, և դամբից որ հեռու գտվող Դանուբում զբաղվում էր ձկնորսությամբ։ Դանիելը ընկնում է գետը, Պելիկանը նրան փրկում է և հրավիրում է իր տուն։ Պետական անվտանգության կառավարումը հաշվետվություն է ստանում այն մասին, որ Պելիկանը սննդի մեջ խոզերի անօրինական մորթ է կատարել։ Դանիելը փորձում է նրան փրկել, բայց պատահաբար բացում է նկուղի գաղտնի դուռը, որտեղ պահված էր խոզի միսը։ Պելիկանը բանտարկվում է, իսկ հետո ազատ է արձակվում «գերագույն ղեկավարության ցուցումով»։ Ընկեր Վիրագը տալիս է զանազան հանձնարարություններ, ինչպիսիք են Պելիկանի նշանակումը լողավազանի, զվարճանքների պուրակի և թերթի խմբագրության գլխավոր տնօրեն, և այս ամենը նրա համար որպեսիզի ստիպեր ՊԵլիկանին դատարանում Դանիելի դեմ որպես վկա հանդես գալ։ Մինչև դատավարությունը նրանք Պելիկանին բացատրում են այն ամենը, ինչ նա պետք է ասեր դատարանում, բայց նա որոշում է պատմել ճշմարտությունը։ Սրա համար Պելիկանը նորից բանտարկվում է։ Մինչ նա սպասում էր, իրեն կախաղան հանելուն, երկրում քաղաքական մթնոլորտը փոխվում էː Ազատվելուց հետո նա հանդիպում է ընկեր Վիրագին, ով կորցրել էր իր ժամանակին ունեցած ազդեցությունը և հզորությունըː

ԴերերումԽմբագրել

  • Կալլաի Ֆերենց՝ Ջոզսեֆ Պելիկան, Диве Кеэпер
  • Լիլի Մոնորի՝ Գիզի, Պելիկանի դուստրը
  • Լայոշ Էզե՝ Արպադ Վիրագ
  • Բելա Բոտ՝ Ընկեր Բաշտյա
  • Զոլտան Ֆաբրի՝ Զոլտան Դանիել
  • Կարոյ Բիչկեի՝ Էլեմեր Գույաշ
  • Դյորդ Կեզդի՝ Վիրագի խուզարկուն
  • Ջոզսեֆ Խարվատ՝ երկաթուղային
  • Ռոբերտ Ռանտոնի՝ Օպերետի դերասան

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել