Վլադլեն Յուրչենկո

ֆուտբոլիստ

Վլադլեն Յուրիևիչ Յուրչենկո ( ուկրաիներեն՝ Владлен Юрійович Юрченко, հունվարի 22, 1994, Նիկոլաև, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բայեր 04»-ի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում։

Վլադլեն Յուրչենկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1994(1994-01-22)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Նիկոլաև, Ուկրաինա
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

2014 թվականի հունիսի 27-ին Յուրչենկոն միացելն է գերմանական «Բայեր 04»-ին։ Նա թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Բունդեսլիգայի շրջանակներում իր նորամուտը Յուրչենկոն նշել է «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում։ 2016 թվականի ապրիլի 1-ին Յուրչենկոն խփել է իր առաջին գոլը՝ Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ լևերկուզենցիների հաղթանակով։

2016 թվականի դեկտեմբերի 7-ին Վլադլեն Յուրչենկոն իր նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում՝ «Մոնակո»-ի դեմ խաղում։ Այդ հանդիպամն ընթացքում նա դարձել է կարևոր գոլի հեղինակ։

Միջազգային կարիերա խմբագրել

Վլադլեն Յուրչենկոն հանդես է եկել Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականների կազմում։ Ուկրաինայի Մ17 հավաքականի կազմում Յուրչենկոն դարձել է 1 գոլի հեղինակ։ Այդ գոլը նա հեղինակել է 2010 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Նիդերլալդների Մ17 հավաքականի դեմ խաղում[4]։

Ուկրաինայի ազգային հավաքական Յուրչենկոն առաջին անգամ հրավիրվել է 2016 թվականին՝ ԱԱ 2018-ի որակավորման փուլի Իսլանդիայի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Սուպերգավաթ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Շախտյոր 2010/11 Պրեմիեր լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Իլիչիվեց (վարձավճար) 2010/11 Պրեմիեր լիգա 3 0 0 0 0 0 0 0 3 0
2011/12 Պրեմիեր լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Total 3 0 0 0 0 0 0 0 3 0
Շախտյոր 2011/12 Պրեմիեր լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2012/13 Պրեմիեր լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2013/14 Պրեմիեր լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արդյունք 0 0 0 0 0 0 0 0 0 0
Բայեր 04 2014/15 Բունդեսլիգա 3 0 0 0 0 0 0 0 3 0
2015/16 Բունդեսլիգա 7 1 1 1 3 0 0 0 11 2
2016/17 Բունդեսլիգա 3 0 0 0 1 1 0 0 4 1
Արդյունք 13 1 1 1 4 1 0 0 18 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Vladen Yurchenko». UEFA.com. 2011 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադլեն Յուրչենկո» հոդվածին։