Վլադլեն Թաթարսկի (իսկական անունը՝ Մաքսիմ Յուրիևիչ Ֆոմին, ուկրաիներեն՝ Максим Юрійович Фомін, ապրիլի 25, 1982(1982-04-25), Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 2, 2023(2023-04-02)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[2]), ուկրաինական ծագմամբ ռուսաստանցի զինվորական թղթակից, բլոգեր-պրոպագանդիստ[4], ռուսական ուժերի կողմից մասնակցել է Դոմբասում տեղի ունեցած պատերազմին, ռուս-ուկրաինական պատերազմի թղթակից, մահացել է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով[5][6]։

Վլադլեն Թաթարսկի
ուկրաիներեն՝ Максим Фомін
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1982(1982-04-25)
ԾննդավայրՄակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էապրիլի 2, 2023(2023-04-02)[1] (40 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[2]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտությունբլոգեր, ռազմական գործիչ, ռազմական թղթակից, bank robber, ինքնակենսագիր, ռազմական ակտիվիստ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Lua–ի սխալ՝ bad argument #1 to 'match' (string expected, got nil)։
 Vladlen Tatarsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1982 թվականի ապրիլի 25-ին Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքում, հայրն ու պապը եղել են հանքափորներ, ունեցել է թաթարական արմատներ[6][7][8][9]։

Դատվածություն, փախուստ, պատերազմ, մահ խմբագրել

Դպրոցը թողնելուց հետո աշխատել է հանքում, մի քանի տարի անց զբաղվել է կահույքի բիզնեսով, ըստ նրա՝ ձեռնարկությունը ընդլայնելու համար վարկեր է վերցրել, սակայն խանութները բավարար շահույթ չեն բերել։

2011 թվականի դեկտեմբերի 8-ին նա երկու ընկերների հետ, գլխներին գուլպաներով, ատրճանակով զինված, մասնակցել են Մակեևկայի ՊրիվատԲանկ մասնաճյուղի կողոպուտին և տարել 11707 գրիվնա, 1250 եվրո, 255 դոլար և 10800 ռուսական ռուբլի։ Ըստ մամուլի՝ «չհրկիզվող պահարանում եղել է մոտ մեկ միլիոն գրիվնա, բայց հանցագործները դրանք չեն նկատել»։ Երեքն էլ նույն օրը բերման են ենթարկվել, Թաթարսկին իր կատարած հանցագործությունը բացատրել է նրանով, որ իր բիզնեսը լավ չի արդյունք տալիս, նա ու նրա հանցակիցներից մեկը ստացել են ութ տարվա ազատազրկում, երրորդ հանցակիցը՝ 7 տարի։ Թաթարսկին իր պատիժը կրել է Գոռլովկայի մոտ[10][11][12]։ Դոնբասի պատերազմի շուրջ խառնաշփոթի ֆոնին 2014 թվականի օգոստոսի 27-ին նա փախել է գաղութից[13][14]։

Փախուստից հետո, 2014 թվականից սկսել է մասնակցել Դոնբասի ռազմական գործողություններին՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից՝ իր համար վերցնելով «Պրոֆեսոր» մականունը։ Այնուհետև նա կրկին կալանավորվել է ազատման օրինական հիմքերի բացակայության պատճառով, սակայն Դոնբասի ժողովրդական աշխարազորի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի կողմից ներում է ստացել։ Այդ ամենից հետո Մաքսիմ Ֆոմինը ծառայել է Գոռլովկայի «Դոնբասի ժողովրդական միլիցիայի» դաշտային հրամանատար Իգոր Բեզլերի հրամանատարության ներքո, որից հետո տեղափոխվել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Վիտյազի գունդ և այնտեղ ծառայել է մինչև 2014 թվականի վերջ։ 2015 թվականի ապրիլին նա միացել է «Վոստոկ» գումարտակին և այնտեղ ծառայել մեկ տարի։ 2017 թվականից ծառայել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի 4-րդ բրիգադի գումարտակային հետախուզությունում։ 2019 թվականին նա անցել զինվորական թոշակի և տեղափոխվել Մոսկվա։ 2021 թվականին նա դարձել է Ռուսաստանի քաղաքացի[15]։

Զինվորական ծառայությունը թողնելուց հետո նա զբաղվել է ռազմական լրագրությամբ, ստեղծածել է «Դոնբասի Տերիկոնները» խումբը։

Հրատարակել է երեք գիրք՝ «Վազք» (ինքնակենսագրական, 2020), «Պատերազմ» (ռազմական հուշեր, 2021) և «Մեդիտացիա» (գեղարվեստական, պատմվածքների ժողովածու, 2021)։ 2017 թվականին վերցրել է «Վլադլեն Թաթարսկի» կեղծանունը։

Սկսել է գործարկել YouTube և Telegram ալիքները, 2022 թվականի վերջի դրությամբ Թաթարսկու Telegram ալիքն ուներ 500 000 բաժանորդ, ալիքի ժողովրդականությունը սկսել է աճել 2022 թվականի փետրվարին։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը նշել է, որ «Ֆոմինը նշանավոր դեմք էր ռուսական ազգայնական ռազմատենչ տեղեկատվական տարածքում։

2022 թվականի փետրվարի սկզբին նա ծառայության է անցել «Վոստոկ» գումարտակում։ Ռուսական լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո նա կրկին մասնակցել է ռազմական գործողություններին։ Նրա խոսքով, նա օգնել է ռազմական անօդաչու թռչող սարքերի գործարկմանը և ամրությունների տեղադրման։ 2022 թվականի աշնանից նա սկսեց ակտիվորեն քննադատել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը ռազմաճակատում մի շարք անհաջողություններից հետո։ 2022 թվականի աշնանից նա սկսեց ակտիվորեն քննադատել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ ռազմաճակատում մի շարք անհաջողություններ ունենալուց հետո։ 2023 թվականի հունվարի 15-ին նա ընդգրկվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում՝ «իր հրապարակումներում և զեկույցներում Կրեմլի քարոզչություն տարածելու համար»։

2023 թվականի ապրիլի 2-ին Եվգենի Պրիգոժինին պատկանող սրճարանում տեղի է ունեցել Վլադլեն Թաթարսկու ստեղծագործական երեկոն՝ «Կա այնպիսի մասնագիտություն, ինչպիսին զինվորական թղթակիցն է» խորագրով։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Թաթարսկին մահացել է։ Նրա մահը տեսագրվել է[16]։ Հաղորդվում է, որ Եվգենի Պրիգոժինին սերտ կապեր ունի Կրեմլի հետ[17]։ Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Դարյա Տրեպովան կասկածյալ է համարվել Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից․ ըստ քննիչների՝ նա սրճարան էր բերել Թաթարսկու կիսանդրիով տուփ, որի մեջ պայթուցիկ սարք է եղել։ Ապրիլի 3-ին նա ձերբակալվել է[18][19]։

Պարգևներ խմբագրել

  • 2022 թվականի հունիսին ռուսաստանյան գլխավոր ռազմական թղթակիցների խմբի մեջ նրան շնորհվել է «Ուժ ճշմարտության մեջ» ռուսական ազգային ինտերնետ բովանդակության մրցանակը «Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության առաջընթացը լուսաբանելու համար»։ Մրցանակը նա ստացել է Սերգեյ Կիրիենկոյից։
  • Ռուսաստանի Արիության շքանշան (2023 թվականի ապրիլի 3, հետմահու)՝ մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և խիզախության համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 В Петербурге в кафе взорвали «военкора» Владлена Татарского. Он известен по видео из Кремля, в котором, празднуя аннексию украинских территорий, обещал «всех убить, всех ограбить» (ռուս.)Meduza, 2023.
  2. 2,0 2,1 2,2 В Петербурге в кафе взорвали «военкора» Владлена Татарского. Он известен по видео из Кремля, в котором, празднуя аннексию украинских территорий, обещал «всех убить, всех ограбить»Meduza, 2023.
  3. Putin awards Vladlen Tatarsky Order of Gallantry posthumouslyMeduza.
  4. «В Петербурге произошел взрыв в кафе, принадлежащем Пригожину. Погиб военкор-пропагандист Владлен Татарский». Настоящее Время (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  5. ««Действительно любил Россию»: мать Владлена Татарского рассказала о сыне - Новости Мойка78». Новости Мойка78 - Мойка78 - новости (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  6. 6,0 6,1 «В Петербурге убит провоенный блогер Владлен Татарский. Что известно о покушении и о нем самом». The Bell (ռուսերեն). 1984 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Погибший военкор Владлен Татарский о своих корнях: «Мой прадед Харуйла торговал тканями»». Новости Татарстана и Казани - Татар-информ (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  8. «Чем известен погибший военкор Владлен Татарский». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 2. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  9. «Работал на шахте. Занимался бизнесом. Криминалом. Сидел «Медуза» рассказывает, кем был «военкор» Владлен Татарский — и будет ли Кремль отвечать на его убийство». Meduza (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  10. ««Принесла статуэтку, которая взорвалась». Что известно об убийстве Z‑блогера Владлена Татарского и задержании Дарьи Треповой». Медиазона. 2022 թ․ ապրիլի 3.
  11. «Чем известен погибший военкор Владлен Татарский». Коммерсантъ. 2023 թ․ ապրիլի 2. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  12. «"На входе в кафе ее спрашивали, не бомба ли это". Что известно о гибели военкора Владлена Татарского» (ռուսերեն). Север.Реалии. 2023 թ․ ապրիլի 2. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  13. Константин Пахалюк (2023 թ․ ապրիլի 3). «Жизнь и смерть Владлена Татарского, кровожадного персонажа». Русская служба The Moscow Times (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
  14. «В Петербурге произошел взрыв в кафе, принадлежащем Пригожину. Погиб военкор-пропагандист Владлен Татарский». Настоящее время. 2023 թ․ ապրիլի 2. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  15. Who was Vladlen Tatarsky and who is his 'assassin' Daria Trepova? Putin war propagandist who was jailed for bank robbery and the anti-war activist accused of killing him
  16. Video shows pro-Putin blogger being blown up with suspected assassin nearby
  17. При взрыве в Петербурге погиб блогер Владлен Татарский, сообщил источник
  18. Подозреваемая в убийстве военкора Татарского задержана, как сообщает источник
  19. Russian media: St Petersburg woman detained on suspicion of murdering propagandist

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադլեն Թաթարսկի» հոդվածին։