«Վլադիվոստոկ, 1918 թվական» (ռուս.՝ «Владивосток, год 1918»), խորհրդային պատմական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանվել է 1982 թվականին ռեժիսոր Էդուարդ Գավրիլովի կողմից[2]։ Ֆիլմում ցուցադրվում են իրադարձությունները, որոնք նախորդել են Հեռավոր Արևելքում Անտանտի և Ճապոնիայի միջամտությանը։

Վլադիվոստոկ, 1918 թվական
ռուս.՝ Владивосток, год 1918
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ և պատմական ֆիլմ
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷդուարդ Գավրիլով
ԴերակատարներVasily Bochkaryov?, Մարինա Լևտովա, Միխայիլ Ժիգալով, Օլգա Նաումենկո, Անդրեյ Ռոստոցկի և Անդրեյ Մարտինով
ՕպերատորԻննա Զարաֆյան
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն76 րոպե

Սյուժե խմբագրել

1918 թվական։ Վլադիվոստոկի պատգամավորների խորհրդի շենքում ծածանվում է Ռուսաստանի Կարմիր հեղափոխական դրոշը, իսկ ռեյդում սպասում են Անտանտի և Ճապոնիայի կայսրության նավերը, որոնք ցանկացած պահի կարող են ներխուժել դեպի Խորհրդային Ռուսաստան։ 24-ամյա բոլշևիկ Կոնստանտին Սուխանովը, գտնվելով Վլադիվոստոկի պատգամավորների խորհրդի նախագահի պաշտոնում, իր համախոհների հետ յոթ ամիս պայքարել է Հեռավոր Արևելքում խորհրդային իշխանության պահպանման և Պրիմորիեում քաղաքացիական պատերազմը կանխելու համար։ Բայց կողմերի ուժերն ի սկզբանե անհավասար են։ Գործի են դրվում կաշառքներն ու շանտաժը, հրկիզումներն ու սպանությունները։ Սուխանովը սպանվում է, իսկ մինչ խորհրդային իշխանության վերջնական հաղթանակը Հեռավոր Արևելքում սպասվում են ևս չորս տարի ինտերվենցիաներ և խամաճիկային կառավարությունների իշխանություն։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Պավել Դեմիդով
  • Ռեժիսոր` Էդուարդ Գավրիլով
  • Օպերատոր` Իննա Զարաֆյան
  • Նկարիչ` Սերգեյ Սերեբրեննիկով
  • Մոնտաժող՝ Մարիա Ռոդիոնովա
  • Կոմպոզիտոր` Վենիամին Բասներ
  • Հնչյունային օպերատոր՝ Դմիտրի Բոգոլեպով
  • Երգի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Մատուսովսկի
  • Լենինգրադի համերգային նվագախումբ, դիրիժոր՝ Անատոլի Բադխեն
  • Ֆիլմի տնօրեն` Յակով Սապոժնիկով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վլադիվոստոկ, 1918 թվական» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Վլադիվոստոկ, 1918 թվական» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Գրականություն խմբագրել

  • Левшин В. «Владивосток, год 1918» // Советская культура. — 19 ноября 1982. — С. 4. — ISSN 1562-0379.
  • Маркова Ф. Не смолкнет слава… // Советский экран. — 1983. — № 1. — С. 6—7. — ISSN 0132-0742.
  • Раинчик М. Красный флаг над Владивостоком // Заря. — 28 декабря 1982.
  • Фролова Е. Василий Бочкарёв // Советский фильм. — 1983. — № 5. — С. 10.