Իննա Զարաֆյան
Իննա Սուրենի Զարաֆյան (ռուս.՝ Инна Суреновна Зарафьян, հունիսի 13, 1928 - հուլիսի 24, 2007, Մոսկվա, Ռուսաստան) հայկական ծագմամբ խորհրդային ռուսաստանաբնակ կինոօպերատոր, ՌՍՖՍՀ արվեստների վաստակավոր գործիչ (1976)[1], «Պատվո նշան» շքանշանի ասպետ։
Իննա Զարաֆյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1928 |
Մահացել է | հուլիսի 24, 2007 (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոօպերատոր և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԻննա Զարաֆյանը ծնվել է 1928 թվականի հունիսի 13-ին։ Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (1953, Լեոնիդ Կոսմատովի արվեստանոց)։ 1962 թվականից աշխատել է որպես բեմադրող օպերատոր Գորկու անվան կինստուդիայում։ Նկարահանել է ավելի քան երեսուն գեղարվեստական ֆիլմ, այդ թվում՝ «Եղջերու թագավորը» (ռուս.՝ «Король-Олень»), «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» (ռուս.՝ «Волшебник Изумрудного города»), «Սիրելիներից մի բաժանվեք» (ռուս.՝ «С любимыми не расставайтесь»)։
Աշխատել է հայտնի ռեժիսորներ Յակով Սեգելի, Մարկ Դոնսկու, Յուրի Եգորովի, Պավել Արսենովի և այլոց հետ։
Իննա Զարաֆյանը մահացել է 2007 թվականի հուլիսի 24-ին[2] Մոսկվայում[3]։
Անձնական կյանք
խմբագրելԻննա Զարաֆյանի ամուսինը եղել է գրող Վլադիմիր Ժուկովը (1928-1982)։
Ֆիլմագրություն
խմբագրել- Թմբկահարի ճակատագիրը (ռուս.՝ Судьба барабанщика, 1955)
- Դրուժոկ (ռուս.՝ Дружок, 1958)
- Հոսում է Վոլգան (ռուս.՝ Течёт Волга, 1962)
- Ծառայողական պարտականությունները կատարելիս (ռուս.՝ При исполнении служебных обязанностей, 1963)
- Գործ հիվանդություն (ռուս.՝ Серая болезнь, 1966)
- Ամենահաջող օրը չէ (ռուս.՝ Не самый удачный день, 1966)
- Արթնացրե՛ք Մուխինին (ռուս.՝ Разбудите Мухина!, 1967)
- Եղջերու թագավորը (ռուս.՝ Король-олень, 1969)
- Նադեժդա (ռուս.՝ Надежда, 1973)
- Անչափահասները (ռուս.՝ Несовершеннолетние, 1976)
- Սիրելիներից մի բաժանվեք (ռուս.՝ С любимыми не расставайтесь, 1980)
- Դիվիզիայի հրամանատարի օրը (ռուս.՝ День командира дивизии, 1983)
- Գլուխկոնծի (ռուս.՝ Кувырок через голову, 1987)
- Ձագը Որսկան շների համաստեղությունից (ռուս.՝ Щен из созвездия Гончих Псов, 1991)
- Հավաքագրորդ (ռուս.՝ Вербовщик, 1991)
- Զմրուխտե քաղաքի հրաշագործը (ռուս.՝ Волшебник Изумрудного города, 1994)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Իննա Զարաֆյանը kino-teatr.ru կայքում
- ↑ «Прощание: Инна Зарафьян // Газета «СК-новости», № 8 (238) от 2.08.2007 — стр. 17» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Իննա Զարաֆյանը imdb.com կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Энциклопедия кино. 2010.