Վլադիսլավ Աղաբաբյան

հայ բուսաբան

Վլադիսլավ Շավարշի Աղաբաբյան (նոյեմբերի 8, 1932(1932-11-08), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 1994(1994-11-08), Երևան, Հայաստան), հայ բուսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1972

Վլադիսլավ Աղաբաբյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1932(1932-11-08)
Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 8, 1994(1994-11-08) (62 տարեկան)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան (1955)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1969) և պրոֆեսոր (1972)
Ամուսին(ներ)Էլեոնորա Գաբրիելյան
Երեխա(ներ)Նունե Աղաբաբյան
Մարիամ Աղաբաբյան
ՀայրՇավարշ Աղաբաբյան

Շավարշ Աղաբաբյանի որդին: Էլեոնորա Գաբրիելյանի ամուսին։

ԿենսագրությունԽմբագրել

1955 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը: 1961-1964 և 1966-1970 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտում: 1964-1966 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ կենսաբանական բաժանմունքի գիտքարտուղար, 1970-1994 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ամբիոնի վարիչ[1]:

Աշխատանքները վերաբերում են բույսերի ծաղկափոշու և սպորների ձևի, կառուցվածքի և զարգացման հարցերին, բույսերի ձևաբանությանը և կարգաբանությանը[2]։

ԵրկերԽմբագրել

  • Пыльца примитивных покрытосеменных, Е., 1973 թ..
  • Բուսաբանություն և բույսերի էկոլոգիա, 1987 թ. : Տիտղթ. (Վ. Շ. Աղաբաբյան)[3]

ԾանոթագրություններԽմբագրել