Էլեոնորա Գաբրիելյան

հայ բուսաբան-կարգաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էլեոնորա Ցոլակի Գաբրիելյան (փետրվարի 22, 1929(1929-02-22)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-կարգաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր։ Հայաստանի բուսաշխարհի 12 էնդեմիկ տեսակներ անվանվել են Էլեոնորա Գաբրիելյանի պատվին[3]։

Էլեոնորա Գաբրիելյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1929(1929-02-22)[1][2] (95 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբուսաբան
ԱմուսինՎլադիսլավ Աղաբաբյան
 Eleonora Gabrielian Վիքիպահեստում

Վլադիսլավ Աղաբաբյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1955 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում։ Եղել է Արմեն Թախտաջյանի սաներից[4]։ 1989 թվականից եղել է բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, 1967 թվականից՝ Բույսերի կարգաբանության միջազգային ընկերակցության անդամ, 1965 թվականից՝ ՀՀ ԳԱԱ առընթեր արգելանոցների գծով համակարգող խորհրդի փոխնախագահ, 1980 թվականից՝ XIV միջազգային բուսաբանական վեհաժողովի պատվավոր փոխնախագահ, 1986 թվականին՝ Միջերկրական ծովեզերքի բույսերի կարգաբանության կազմակերպության խորհրդի անդամ։

Աշխատանքները վերաբերում են բույսերի կարգաբանության, էվոլյուցիայի, աշխարհագրության, ձևաբանության և անատոմիայի հարցերին։ Մասնակցել է «Հայաստանի ֆլորան» (ռուսերեն) բազմահատոր աշխատության 3-11-րդ հատորների պատրաստման և հրատարակման աշխատանքներին[5]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ ԳԱ Վ. Լ. Կոմարովի անվան մրցանակ, 1984
  • ՌԴ Ս. Ֆեոդորովի անվան պատվավոր դիպլոմ և մրցանակ, 2003
  • XII միջազգային բուսաբանական վեհաժողովի արծաթե մեդալ, 1985
  • XIV միջազգային բուսաբանական վեհաժողովի արծաթե մեդալ, 1987
  • Միջերկրական ծովեզերքի հերբերիումի հիմնադրամի արծաթե մեդալ, 2001

Երկեր խմբագրել

  • Кавказские представители рода Sorbus L., Тр. бот. ин-та АН Арм ССР, т. 11, Ереван, 1958, стр. 73-141.
  • Габриелян Э.Ц., Рябины (Sorbus L.)Заподной Азии и Гималаев, Ереван, 1978.[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 International Plant Names Index — 1999.
  2. 2,0 2,1 author citation
  3. Հանրաճանաչ բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանը 80 տարեկան է
  4. «НЕПОВТОРИМАЯ ЭЛЕОНОРА». www.golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. Рябины (Sorbus L.) Западной Азии и гималаев(չաշխատող հղում)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Գաբրիելյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Գաբրիելյան» հոդվածին։