Վլադիմիր Օբուխով

ֆուտբոլիստ

Վլադիմիր Բորիսով Օբուխով (ռուս.՝ Влади́мир Бори́сович О́бухов, փետրվարի 8, 1992(1992-02-08)[1][2], Բուխարա, Ուզբեկստան), ռուս ֆուտբոլիստ, «Տամբով» ակումբի հարձակվող։

Վլադիմիր Օբուխով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1992(1992-02-08)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Բուխարա, Ուզբեկստան
Հասակ 184 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2001—2003 Ռուսաստան Ուրալեց (Նիժնի Տագիլ)
2003—2012 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2016 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 5 (0)
2013  Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 10 (0)
2013—2016  Ռուսաստան Սպարտակ-2 82 (44)
2016—2018 Ռուսաստան Կուբան 60 (10)
2018—2019 Ռուսաստան Մորդովիա 22 (8)
2019  Ռուսաստան Տամբով 13 (5)
2019 Ռուսաստան Սոչի 3 (0)
2019—մ.հ. Ռուսաստան Տամբով 17 (7)
Ազգային հավաքական
2008—2009 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 3 (0)
2010—2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 5 (1)
2012—2014 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 17 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4.7.2020:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Վլադիմիրը ծնվել է ուզբեկական Բուխարա քաղաքում։ 8 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Նիժնի Տագիլ։ ֆուտբոլով սկսել է զբաղվել տեղի «Ուրալեց» մարզադպրոցում։ 2003 թվականին իր մարզչի խորհրդով մեկնել է Մոսկվա՝ փորձաշրջան անցնելու «Լոկոմոտիվում», սակայն վերջին պահին Վլադիմիրը որոշել է «կանգ առնել» «Սպարտակի» դպրոցում[3]։

2008 թվականին ֆուտբոլիստը հայտավորվել է «կարմրասպիտակների» կազմում Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու համար։ Նոյեմբերի 15-ին «Լուչ-Էներգիայի» հետ խաղում (1:1) նա նորամուտը նշել է «Սպարտակի» կազմում[4].

2011 թվականին Վլադիմիրը սկսել է ընդգրկվել Վալերի Կարպինի կողմից հիմնական կազմի մարզումներին։ 2012 թվականի սկզբին ԱՄԷ-ում նախամրցաշրջանային հավաքի էր մեկնել «Սպարտակի» առաջին թիմի հետ[5]։ Հավաքին գոլ է խփել Խարկովի «Մետալիստի» դարպասը, որը դարձել է նոր տարում մոսկվացիների համարա ռաջինը[6]։ Գարնանը ֆուտբոլիստը կարող էր վարձակալությամբ տրվել «Սիբիր» ֆուտբոլային ակումբին, սակայն «Սպարտակի» գլխավոր մարզիչը մերժել էր տեղափոխությունը[7]։

Ապրիլի 15-ին «Ռուբին»-ի հետ խաղում (2:0) տեղի է ունեցել Օբուխովի նորամուտը Պրեմյեր լիգայում։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 85-րդ րոպեին՝ փոխարինելով Արտյոմ Ձյուբային[8]։ 2012/13 մրցաշրջանում նորամուտ է կատարել է Սարանայի «Մորդովիայի» դեմ խաղում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Արիին[9]։ 2013 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո»․ «ավտոզավոդցիների» հետ պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև մրցաշրջանի ավարտը[10]։

«Տորպեդոյից» վերադառնալուց հետո Վլադիմիրը սկսել է խաղալ 2013 թվականին հիմնադրված «Սպարտակ-2»-ում (Մոսկվայի «Սպարտակի» ֆարմ ակումբ)։ 2016 թվականի հունվարին հարձակվողը մոտ էր «Ուֆա» տեղափոխվելուն, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։

2016 թվականի հունիսի 23-ին «Սպարտակի» պաշտոնական կայքում հայտարարվել էր Օբուխովի՝ «Կուբան» տեղափոխվելու մասին[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

2008-2011 թվականներին հանդես է եկել Ռուսաստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականներում, որոնց կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 6 հանդիպում և խփել 1 գոլ[12]։ 2012-2014 թվականներին պարբերաբար ընդգրկվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Սպարտակ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի եիտասարդական առաջնության հաղթող (2) - 2008, 2010
  • Ռուսաստանի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (2) - 2009, 2011

  «Սպարտակ-2» (Մոսկվա)

  • ՊՖԼ առաջնության հաղթող - 2014/15 («Արևմուտք» գոտի)
  • ՊՖԼ 2014/15 մրցաշրջանի լավագույն ռմբարկու[13]

Միջազգային խմբագրել

  Երիտասարդական հավաքական

  • Համագործակցության գավաթի դափնեկիր - 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Владимир Обухов: «О будущем задумаюсь летом»(չաշխատող հղում)
  4. Первенство России молодёжных команд 2008, 29-й тур, № 230(չաշխատող հղում)
  5. Сегодня «Спартак» отправится в ОАЭ
  6. № 41 Владимир Обухов
  7. «Спартак» не стал продавать молодых игроков в зимнее трансферное окно
  8. «СОГАЗ-Чемпионат России по футболу 2011/2012, 39-й тур, № 307». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  9. СПАРТАК МОСКВА — МОРДОВИЯ САРАНСК 2-0
  10. «Торпедо» арендует нападающего «Спартака» Обухова
  11. Владимир Обухов покидает «СПАРТАК», Spartak.com (23 июня 2016)
  12. Владимир Обухов
  13. ОБУХОВ — ЛУЧШИЙ БОМБАРДИР ПФЛ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Օբուխով» հոդվածին։