Վլադիմիր Տարարով (ռուս.՝ Владимир Николаевич Тараров, ապրիլի 22, 1960(1960-04-22)), ռուսական դիվանագետ։ 2017 թվականի մայիսից Անգոլայի Հանրապետությունում, Սան Տոմե և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով։

Վլադիմիր Տարարով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 22, 1960(1960-04-22) (63 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1986)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1986 թվականից։ Տիրապետում է պորտուգալերեն և ֆրանսերեն լեզուներին։

  • 2010-2012 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի բաժնի պետ։
  • 2012-2017 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2017 թվականի մայիսի 23-ից՝ Անգոլայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2017 թվականի մայիսի 30-ից՝ Սան Տոմե և Պրինսիպիում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի մայիսի 29)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել