Վլադիմիր Վորոնկով (ռուս.՝ Влади́мир Ива́нович Воронко́в, հունիսի 21, 1953(1953-06-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Վլադիմիր Վորոնկով
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 21, 1953(1953-06-21) (70 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան և Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (1975)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1989 թվականից։ Տիրապետում է անգլերեն և լեհերեն լեզուներին։ Պատմական գիտությունների թեկնածու։

  • 2000-2002 թվականներին՝ Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական
  • 2002-2005 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ կադրերի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2005-2008 թվականներին՝ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2008 թվականի սեպտեմբերից-2011 թվականի հուլիսը՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն։

2011 թվականի հուլսիի 26-ից՝ Վիեննայի (Ավստրիա) միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ[1]։

2017 թվականի հունիսի 21-ին Վլադիմիր Վորոնկովը նշանակվել է ՄԱԿ-ի նոր կառույցի[2]՝ Հակաահաբեկչական վարչության ղեկավար[3]՝ գլխավոր քարտուղարի տեղակալի մակարդակով։

ՌԴ նախագահի 2017 թվականի օգոստոսի 7-ի թիվ 368 հրամանագրով ազատվել է Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն) միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից[4]։

Ամուսնացած է։ Ունի դուստր։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2017 թվականի հունիսի 27)՝ միջպետական տնտեսական համաձայնագրերի նախապատրաստման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]։
  • Բարեկամության շքանշան (2013 թվականի դեկտեմբերի 21)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, գիտամանկավարժական գործունեության մեջ ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունվարի 15)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի մայիսի 25)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2011 թվականի հունվարի 17)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 26.07.2011 № 990 «О назначении Воронкова В.И. Постоянным представителем Российской Федерации при международных организациях в Вене, Австрийская Республика»
  2. «Пресс-релиз ООН от 21 июня 2017 года». Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  3. «Контртеррористическое управление ООН». Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  4. «Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 27.06.2017 № 288 «О награждении государственными наградами Российской Федерации»
  6. Указ Президента Российской Федерации от 21.12.2013 № 929 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. Указ Президента Российской Федерации от 15.01.2002 г. № 55 «О присвоении дипломатических рангов»
  8. Указ Президента Российской Федерации от 25.05.2006 г. № 510 «О присвоении дипломатических рангов»
  9. Указ Президента Российской Федерации от 17.01.2011 г. № 51 «О присвоении Воронкову В.И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ խմբագրել