Վլադիմիր Վոդյախին (ռուս.՝ Влади́мир Ива́нович Водя́хин, նոյեմբերի 4, 1937(1937-11-04), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ, առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպան։

Վլադիմիր Վոդյախին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 4, 1937(1937-11-04) (86 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1989 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման կուրսերը։ 1962 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է արաբերենի և ֆրանսերենի։

  • 1960-1961 թվականներ՝ Ալեքսանդրիայում եղել է ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության թարգմանիչ։
  • 1962 թվականին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության հյուպատոսության բաժանմունքի քարտուղար։
  • 1962-1965 թվականներին Իրաքում եղել է ԽՍՀՄ դեսպանության թարգմանիչ։
  • 1965-ից մինչև 1966 թվականը Իրաքում եղել է ԽՍՀՄ դեսպանության ատտաշե։
  • 1966 թվականից մինչև 1968 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների բաժանմունքի ատտաշե, երրորդ քարտուղար։
  • 1968 թվականից մինչև 1975 թվականը Յեմենում եղել է ԽՍՀՄ դեսպանության, երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար։
  • 1975 թվականին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների բաժանմունքի առաջին քարտուղար։
  • 1975-1979 թվականներին Եգիպտոսում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1979-ից մինչև 1983 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների բաժանմունքի բաժնի վարիչ։
  • 1983-1986 թվականներին Հորդանանում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1986 թվականից մինչև 1989 թվականը Իրաքում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1989 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 1993 թվականի հոկտեմբերի 27-ը Քաթարում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1993-1997 թվականներ՝ եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
  • 1997 թվականից մինչև 2001 թվականը Ալեքսանդրիայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 27.10.1993 № 1763 «Об освобождении Водяхина В. И. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Государстве Катар»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. Посольство СССР в Катаре. Чрезвычайный и Полномочный Посол

Արտաքին հղումներ խմբագրել