Վլադիմիր Պավլովիչ Ռյաբով (էրզ.՝ Владимир Павлович Рябов, ապրիլի 1, 1900(1900-04-01), Լոբասկի, Լուկյանովի գավառ, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - մայիս 1938, Սարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), առաջին գիտնական-գյուղատնտեսն է Մորդովիայից, հանդիսանում է ռուս գրողների և բանաստեղծների ստեղծագործությունների (ինչպես նաև ԽՍՀՄ սահմանադրության) էրզյան լեզվով պրոֆեսիոնալ թարգմանիչ։

Վլադիմիր Ռյաբով
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1900(1900-04-01)
ԾննդավայրԼոբասկի, Լուկյանովի գավառ, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիս 1938 (38 տարեկան)
Մահվան վայրՍարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1932)
Մասնագիտությունգյուղատնտես
ԱշխատավայրՄորդովիայի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Ռյաբովը ծնվել է 1900 թվականի ապրիլի 1-ին Լոբասկի[1] գյուղում (այժմ՝ Մորդովիայի Հանրապետության Իչալկովսկի շրջան) գյուղացու ընտանիքում, ազգությամբ՝ էրզյա։ 1927 թվականին ավարտել է Մոսկվայի Պոկրովսկու ինստիտուտի բանվորական ֆակուլտետը[2][3]։

1932 թվականին Վլադիմիր Պավլովիչը դարձել է Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի շրջանավարտ։ Այնուհետև վերադարձել է Մորդովիա և դասավանդել Մորդովական ագրարային մանկավարժական ինստիտուտում։ 1933-1937 թվականներին աշխատել է Մորդովական գրահրատարակչությունում որպես գյուղատնտեսական բաժնի խմբագիր։ Այդ ժամանակ Վլադիմիր Պավլովիչը դարձել է «Տարբեր մշակաբույսերի և հողերի համար հանքային պարարտանյութերի խառնուրդի կիրառման կանոնների» աղյուսակի կազմողը։

Վլադիմիր Ռյաբովը ակտիվորեն զբաղվել է ռուսերենից էրզյան լեզվով ստեղծագործությունների թարգմանությամբ։ Նրա կողմից թարգմանված հեղինակներից էին Ալեքսանդր Պուշկինը, Միխայիլ Լերմոնտովը, Նիկոլայ Նեկրասովը (էրզ.՝ Якшаматя[4], «Ձմեռ պապ» 1935) և ռուսական գրականության մի շարք այլ դասականներ։ Նրա կողմից թարգմանված Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» հեքիաթի հիման վրա 1937 թվականին հրատարակվեց (էրզ.՝ Ёвкс калонь кундыцядо ды калнэде) վերնագրով գիրքը։ Կազմել է նաև Էրզիաերեն-գերմաներեն բառարանը, որը լույս է տեսել 1978 թվականին Համբուրգում։ Վլադիմիր Ռյաբովն առաջիններից էր, որ ուգրո-ֆիննական լեզվից մասնակիորեն թարգմանեց կարելաֆիննական «Կալեվալա»[5] էպոսը բավականին ճշգրիտ, չնայած այն բանին, որ էրզյան լեզվի նորմեր դեռևս նոր էին ձևավորվում։

1937 թվականին Վլադիմիր Ռյաբովը Մորդովական ԻԽՍՀ Կենտգործկոմից «պատասխանատու հանձնարարություն» ստացավ, մորդովերեն (էրզյան լեզվով) թարգմանել ԽՍՀՄ Սահմանադրությունը, որը ընդունվել էր 1936 թվականի դեկտեմբերին։ 1937 թվականին «անկուսակցական» Վլադիմիր Ռյաբովը, ով այդ պահին աշխատում էր որպես Մորդովական պետական հրատարակչության խմբագիր և բնակվում էր Սարանսկում ձերբակալվեց խորհրդային իշխանությունների կողմից։ 1938 թվականի մայիսի 23-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի որոշմամբ նա մեղավոր ճանաչվեց ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածով (7, 8 և 11 կետերով) և դատապարտվեց մահապատժի։ Հենց այդ ժամանակ էլ 1938 թվականի մայիսին, դատավճիռը ի կատար ածվեց Սարանսկի բանտում։ ԽՄԿԿ XX համագումարից հետո Վլադիմիր Պավլովիչը հետմահու ռեաբիլիտացիայի ենթարկվեց (1957 թվականի մարտի 23-ի որոշմամբ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Петербургские эрзяне почтили жертв политических репрессий | erzyaks.ru» (ռուսերեն). erzyaks.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  2. Зараева, 2010
  3. Победа, 2013
  4. «Сятко» 6-це №, Мокщоэрзянь Государственной Издательствась, Саранск 1935. Якшаматя 58-62 лоп.
  5. «Сятко» 2-це №, МОРДГИЗ Саранск 1935 ие. Калевала. Финляндиянь народонь эпос. 45 лоп.(էրզ.)

Գրականություն խմբագրել

  • Зараева Н. И. Рябов Владимир Павлович // Мордовский республиканский объединенный краеведческий музей им. И. Д. Воронина. — 2010. Архивировано из первоисточника 16 Սեպտեմբերի 2018.
  • Да обретут покой страдавшие телесно // Победа : газета. — 2013.
  • Книга памяти Республики Мордовия
  • Просветители и педагоги мордовского края. - Саранск, 1986.
  • Мордовское просветительство: истоки, проблемы, направления развития: 2 ч. - Саранск, 1995.
  • Мордовия. Кто есть кто: Энциклопедический словарь-справочник. - Ульяновск, 1997.
  • Зеткина И. А. Национальное просветительство Поволжья (вторая половина XIX - начало XX в.). - Саранск, 2002.