Վլադիմիր Պերեկրյոստով-Դեմյանովիչ

Վլադիմիր Վասիլևիչ Պերեկրյոստով-Դեմյանովիչ (անհայտ, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - 1918, Դիլիջան), գնդապետ, հետևակային պարտիզանական կորպուսի հրամանատար[1]։

Վլադիմիր Պերեկրյոստով-Դեմյանովիչ
անհայտ - 1918
ԾննդավայրՊոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Մահվան վայրԴիլիջան

Ավարտել է Պոլտավայի կադետների Պետրովյան կորպուսը 1900 թ., Կոնստանտինովսկի հրետանային ուսումնարանը, Կիևի ռազմական ուսումնարանը։

01.01.1909 թ.-ին՝ Կովկասյան 8-րդ հրաձգային գումարտակի պորուչիկ է։

Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներից էր։ Սարդարապատի ճակատամարտը Առաջին համաշխարհային պատերազմի մարտերից  մեկն  է, որը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ը՝ հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների, մի կողմից, և մյուս կողմից՝ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորքերի միջև։ Այն տեղի է ունեցել Սարդարապատի երկաթուղային կայարանի մոտ (Խորհրդային Միության ժամանակ՝ քաղ. Հոկտեմբերյան, իսկ այժմ քաղաքին վերադարձվել է նրա հին անունը ՝ Արմավիր)[2]։

Սարդարապատի ճակատամարտի ժամանակ Պերեկրյոստով-Դեմյանովիչը հետևակային պարտիզանական կորպուսի հրամանատարն էր։

Շտաբի պետ Ալեքսանդր Շնեուրը, պատմելով մայիսի 26-ի կատաղի պայքարի մանրամասների մասին, իր հուշերում գրում է. «Աջ թևի վրա առաջ էին ընթանում պարտիզանական գնդերը (գնդապետ Պերեկրյոստով), իսկ կենտրոնում պատրաստվել էր իր վրա հարված վերցնել Պողոս Բեկ-Փիրումյանի 5-րդ գունդը։

Աջից էլ գալիս էին մշեցիների և պանդուխտ Սեպերյանի գլխավորած աշխարհազորայինների ջոկատները։ Իսկ մինչ այդ, ինչպես և նախատեսված էր, իր անսպասելի հարվածները թուրքերի թիկունքին սկսեց հասցնել Կարո Ղասաբաշյանի խզնաուզների ջոկատը... »։

Թուրքական զորքը ջախջախվեց[3]։

Հաջորդ երկու օրերին հայկական զորքն ու աշխարհազորը հետապնդել են նահանջող թշնամուն։

Պերեկրյոստով-Դեմյանովիչը  թաղված է եղել Դիլիջանի Ռուս ուղղափառ եկեղեցու բակում, որը 20-րդ դարի կեսերին ավերվել է սողանքի պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռոմանաշկևիչ Ա. Դ. Պոլտավայի կադետների (1908.). Պետրովյան կորպուսի կադետների ցանկը 1891-1908 թթ. 1907-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ 1908-ի հոկտեմբերի 1-ը Պոլտավայի կադետների Պետրովյան կորպուսի պատմության նյութերի հավելված։ Հինգերորդ տարի։. Պոլտավա. էջեր էջ 28.
  2. «Լուսանկարչության սիրահարների ռուսական ընկերություն».
  3. [: https://www.6lib.ru/books/read/pravda-o-sardarapatskoy-bitve_-165519?page=4 «Ռոստովանով Ա. Սարդարապատի ճակատամարտի մասին ճշմարտությունը»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)