Վլադիմիր Պավլինով (դիվանագետ)
ռուս դիվանագետ
Վլադիմիր Պավլինով (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Павли́нов, օգոստոսի 6, 1937, Տեմրյուկ, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 2013, Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։ Կիպրոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
Վլադիմիր Պավլինով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 6, 1937 |
Ծննդավայր | Տեմրյուկ, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | դեկտեմբերի 18, 2013 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1964 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին, հունարենին և անգլերենին։
1964 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1986-1988 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջուկային էներգիայի և տիեզերքի խաղաղ օգտագործման հարցերով բաժնի սեկտորի վարիչ։
- 1988-1989 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջուկային զենքի չտարածման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության խորհրդական։
- 1989-1991 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջազգային գիտա-տեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ։
- 1991-1994 թվականներ՝ Վիեննայում միջազգային կազմակերպությունների ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության խորհրդական։
- 1994-1997 թվականներ՝ Վիեննայում միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
- 1997-1999 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 20-ը եղել է Կիպրոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է եղել, ունեցել երկու դուստր։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[3]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Указ Президента Российской Федерации от 31.12.1999 № 1777 «О назначении Павлинова В.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Кипр»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20.11.2003 № 1373 «О Павлинове В.А.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20.06.1994 № 1281 «О присвоении Павлинову В.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.