Կոտին Վլադիմիր Գրիգորևիչ (ռուս.՝ Владимир Григорьевич Котин, մարտի 28, 1962(1962-03-28), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել որպես մենասահորդ։ ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոնատների քառակի արծաթե մրցանակակիր և 1978 թվականի պատանիների աշխարհի փոխչեմպիոն։ Այս պահին՝ մարզիչ։

Վլադիմիր Կոտին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 28, 1962(1962-03-28) (62 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Սկսել է մարզվել 5 տարեկանից։ Սկզբում հանդես է եկել «Սպարտակի» (Լենինգրադ) կազմում, 1980 թվականին ներկայացնում էր «Դինամոն» (Մոսկվա)։ Առաջին հաջողությունը 1978 թվականին էր, երբ Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների IV Ձմեռային սպարտակիադայում հաղթեց պատանիների կարգում և դարձավ երկրորդը աշխարհի պատանեկան առաջնությունում։ 1979 թվականին զբաղեցրեց երրորդ տեղը ԽՍՀՄ-ի չեմպիոնատում։ 1980 թվականին երկրորդն էր, սակայն երկրի հավաքականում ներգրավվեց միայն հաջորդ տարի և իր առաջին՝ Եվրոպայի չեմպիոնատում 1981 թվականին զբաղեցրեց 6-րդ տեղը։ Մեծ հաջողության հասավ 1983 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Կոտինը կատարեց ոչ միայն այն ժամանակվա համար բարդ համարվող 7 եռակի թռիչքներ, այլ նաև պարեց մեծ ոգեշնչմամբ, էմոցիոնալ՝ հաստատելով իր արտիստիկ ոճը (եզրափակիչ «Տարանտելա» պարի ընթացքում հանդիսատեսը խանդավառված ծափահարում էր, բայց դատավորները շատ համեստ գնահատեցին կատարումը, սակայն աշխարհի չեմպիոն Ալեն Կալման առանձնացավ՝ արտիստիզմի համար գնահատելով 5,8)։ Կոտինի հաջող արտիստիկ կարողությունները բացահայտվեցին մարզիչ և բալետմեյստեր Ե. Ա. Չայկովսկայայի շնորհիվ (նրա մարզիչն է 1970-ականների վերջերից մինչ այսօր)։ Այդ ժամանակներից էլ սկսած Կոտինը համարվում է շոու ելույթների «արքա»՝ փոքր ներկայացումներ կատարելով սառույցի վրա (առավել հիշարժան են Մ. Ջեքսոնի երաժշտության ներքո և ամերիկացի Դ. Թոմասի հետ կատարված ներկայացումները)։ Նա հակված էր կարճ և ազատ ծրագրերին՝ զիջելով պարտադիրին։ 1985 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Կոտինի առանձնահատուկ նվաճումը 1985-1988 թվականներին Եվրոպայի առաջնություններում չորս արծաթե մեդալներն էին (ընդ որում՝ 1985 թվականին նա հաղթող էր ազատ ծրագրում, սակայն ի վերջո զիջեց Ի. Սաբովչիկին ֆիգուրների պատճառով)։ 1986 թվականին աշխարհի առաջնությունում Կոտինը երրորդն էր ազատ և կարճ ծրագրերում, սակայն միայն ֆիգուրների 9-րդ կարգի լինելը մեդալ նվաճելու հնարավորություն չտվեցին։ Աշխարհի առաջնություններում ավելի բարձր արդյունքների հասնելուն Կոտինին խանգարում էր եռակի ակսել ցատկը, որին տիրապետում էին առաջնակարգ բոլոր մարզիկները։ Քառակի անգամ հաղթել է «Московские новости» թերթի մրցանակի մրցաշարերում (1981, 1983, 1984, 1986)։

Անցնելով պրոֆեսիոնալ սպորտաձևի՝ Վլադիմիրը մասնակցել է Champions on Ice մրցաշարերին և այլն։ Մասնակցել է Ի. Ա. Բոբրինի «Սառցե մանրանկարների թատրոնում»։

Մարզչական գործունեություն խմբագրել

1988 թվականից սկսել է օգնել Ելենա Չայկովսկայային Մ. Բուտիրսկայայի, Յուլյա Սոլդատովայի, Լյուդմիլա Նելիդինայի, ապա Սերգեյ Դավիդովի հետ մարզչական գործունեության հարցում։ Չայկովսկայա-Կոտին մարզչական թիմը մեծ հաջողության հասավ 1999 թվականին, երբ աշխարհի չեմպիոնատում Բուտիրսկայան դարձավ չեմպիոն, իսկ Սոլդատովան զբաղեցրեց երրորդ տեղը։ Լ. Նելիդինան դարձավ գեղասահքի պատմության մեջ երրորդ կինը, ով կատարեց եռակի ակսել թռիչքը։

Անձնական կյանք խմբագրել

2006 թվականին Կոտինը ամուսնացավ «Էկոնիկա» կորպորացիայի նախագահի օգնական Սվետլանա Դյաչկովայի հետ[1]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցույթներ/Տարի 1978 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988
Ձմեռային օլիմպիական խաղեր 8 6
Աշխարհի չեմպիոնատներ 9 11 9 8 5 4 4
Եվրոպայի չեմպիոնատներ 6 7 5 6 2 2 2 2
ԽՍՀՄ չեմպիոնատներ 3 2 3 2 7 - 1 3
Աշխարհի չեմպիոնատներ (պատանիներ) 2

Ծանոթագրություններ խմբագրել