Բուտիրսկայա Մարիա Վիկտորովնա (ռուս.՝ Мария Викторовна Буты́рская, հունիսի 28, 1972(1972-06-28)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, սպորտի վաստակավոր վարպետ, կանանց մենասահքում առաջին ռուս աշխարհի չեմպիոնուհին, Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռուսաստանի վեցակի չեմպիոն։ Ներկա պահին՝ գեղասահքի մարզիչ։

Մարիա Բուտիրսկայա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Мария Викторовна Бутырская
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 28, 1972(1972-06-28)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Չմուշկների վրա կանգնել է 5 տարեկանում։ Սկզբում սպորտով զբաղվել է Մոսկվայի Լենինգրադյան շրջանի «Վիմպել» սպորտային ակումբում։ Մարիա Բուտիրսկայայի առաջին մարզիչը նրան համարում էր շատ տաղանդավոր ու աշխատասեր երեխա։ Մարիան լավագույնն էր խմբում, հաղթում էր մանկական բոլոր մրցույթներում։ Մի քանի տարի հետո մարզիչը գնաց ֆիզարձակուրդ, և Մարիան հայտնվեց մի մարզիչի խմբում, ում հետ նորմալ հարաբերություններ չստացվեցին։ Մարիայի պնդմամբ նա ծաղրում էր իրեն և ասում, որ աղջիկը հեռանկար չունի և ի վերջո մարզիչի պնդմամբ նրան հեռացրին ԲԿՄԱ-ի գեղասահքի դպրոցից։ Մարիան չսահեց մի քանի ամիս, կորցրեց հավատը սեփական ուժերի նկատմամբ և ավելորդ քաշ հավաքեց։ Երբ այդ մասին իմացավ առաջին մարզիչը, նա համոզեց իր սիրելի աշակերտուհուն շարունակել սահել և կազմակերպեց նրա մարզումները Վլադիմիր Կովալյովի խմբում, իսկ 1991 թվականին Մարիան սկսեց մարզվել հայտնի մարզիչ Վիկտոր Կուդրյավցևի մոտ։ Նա ասում է, որ սահելու հրաշալի տեխնիկայի և թռիչքների կատարման համար պարտական է Վիկտոր Նիկոլաևիչին։ Սակայն հաջողությունների հասնելուն օգնել է համագործակցությունը խորհրդային մարզիչ Ելենա Չայկովսկայայի հետ։ Մարիայի կարծիքով հենց Ելենա Անատոլևնան է օգնել իրեն ձեռք բերել վստահություն և հավատալ, որ ինքը կարող է դառնալ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև գտնել իր սեփական «բալետային» ոճը։ Մարիայի ծրագրերը տարբերվում էին դասական երաժշտության հաճախակի օգտագործմամբ։

1999 թվականի աշխարհի չեմպիոնատում Մարիան ոսկե մեդալ հաղթեց՝ այս մրցաշարում դնելով Ռուսաստանի հաղթանակի վերջնական ակորդը (չորս ոսկե մեդալներից չորսը)։ Նա դարձավ հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ աշխարհի առաջին չեմպիոնը։ Այդ նույն մրցաշրջանում Բուտիրսկայան 1998-1999 թթ. Գրան-Պրիի եզրափակիչում երկրորդն էր, նրան հաղթել էր Ուզբեկստանից Տատյանա Մալինան։

Ավարտեց իր մարզական կարիերան 2003 թվականին։ Սառցե շոուներին մասնակցությունը քիչ էր. Մարիան ասում է, որ երբեք չի սիրել հանդես գալ ցուցադրական ծրագրերին. ավարտելով մրցելը՝ նա միշտ էլ սիրել է մրցել։ Այդ ժամանակվանից նա զբաղվում է մարզչական գործունեությամբ, մասնավորապես փոքր երեխաների մարզմամբ[3]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է 2006 թվականի օգոստոսի 11-ին՝ հոկեյիստ Վադիմ Խոմիցկու հետ։ 2007 թվականի ապրիլի 17-ին ծնվել է որդին՝ Վլադիսլավը, 2009 թվականի հունիսի 3 -ին՝ աղջիկը՝ Ալեքսանդրան[4], իսկ 2017 թվականի մայիսին՝ Գորդեյ որդին[5]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ/Մրցաշրջաններ 1991—92 1992—93 1993—94 1994—95 1995—96 1996—97 1997—98 1998—99 1999—00 2000—01 2001—02
Ձմեռային օլիմպիական խաղեր 4 6
Աշխարհի չեմպիոնատ 29 4 5 3 1 3 4
Եվրոպայի չեմպիոնատ 5 4 7 3 4 1 1 2 2 1
Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի չեմպիոնատ 3 1 2 1 1 1 1 1 2 3 2
Գրան-Պրի եզրափակիչներ 7 4 3 2 3 4 4
Ամերիկայի չմուշկ 10 1
Կանադայի չմուշկ 2
Սպարկասսենայի գավաթ 2 1 1 1
Trophée Eric Bompard|Trophee Lalique 2 1 1 1 1
NHK Trophy 5 5 1 2 1 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.isuresults.com/bios/isufs00000507.htm
  2. 2,0 2,1 http://www.sports-reference.com/olympics/athletes/bu/mariya-butyrskaya-1.html
  3. Interview with Maria Butyrskaia Արխիվացված 2009-07-09 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ) (անգլ.)
  4. Мария Бутырская родила второго ребёнка(չաշխատող հղում)
  5. «Пополнение в семье Вадима Хомицкого!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել