Սոլդատովա Յուլյա Նիկոլաևնա (ռուս.՝ Юлия Николаевна Солдатова, մայիսի 17, 1981(1981-05-17), Մոսկվա, ԽՍՀՄ), Ռուսաստանի և Բելառուսի գեղասահորդուհի, ով հանդես է եկել որպես գեղասահորդ-մենապարուհի։ 1999 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 1999 թվականի աշխարհի չեմպիոնատի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի չեմպիոնատների բազմակի մրցանակակիր (1998, 1999, 2000 թթ.), Բելառուսի կրկնակի չեմպիոնուհի (2001, 2002 թվականներ), 1998 թվականին պատանիների միջև աշխարհի չեմպիոնուհի, 1997-1998 թվականներին պատանիների մեջ գեղասահքի գրան-պրի եզրափակչում հաղթող։

Յուլյա Սոլդատովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Юлия Николаевна Солдатова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 17, 1981(1981-05-17) (42 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Յուլյան սկսեց հանդես գալ Բելառուսի ազգային հավաքականի կողմից՝ դժգոհություններ ունենալով ազգային ֆեդերացիայի գործողություններից, որը հրաժարվել էր նրան հայտագրել 2000 թվականի Աշխարհի գավաթի առաջնության համար։ Ավելի ուշ պնդում էր, որ փոխել է իր սպորտային քաղաքացիությունը այն ժամանակվա մարզիչ Ելենա Չայկովսկայայի ճնշման ներքո[1]։ Սակայն հաջողության հասնել հնարավոր չեղավ. 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիական խաղերում նա զբաղեցրեց ընդամենը 18-րդ տեղը։

2002 թվականի օգոստոսին Յուլյա Սոլդատովան վերչադարձավ Մարինա և Վիկտոր Կուդրյավցովների մոտ։ Ռուսաստանի «դրոշի տակ » վերադառնալուց հետո չմշկասահորդների միջազգային խորհրդի կանոնների համաձայն նա չէր կարող մրցումներում ներկայացնել երկիրը, չնայած որ 2004 թվականին Ռուսաստանի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։ Արգելքը հանվեց 2004-2005 թվականներին, սակայն վնասվածքները թույլ չտվեցին նրան շարունակել մարզվել[2]։ Այժմ աշխատում է որպես գեղասահքի մարզիչ։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Ռուսաստանի կողմից

Մրցումներ/Մրցաշրջաններ 1995—1996 1996—1997 1997—1998 1998—1999 1999—2000 2003—2004
Աշխարհի չեմպիոնատներ 3
Եվրոպայի չեմպիոնատներ 7 2
Պատանիների միջև աշխարհի առաջնություններ 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 7 4 2 2 4 2
Գրան-Պրի եզրափակիչներ 4
Գրան-Պրի փուլեր՝ ամերիկյան գեղասահք 2
Գրան-Պրի փուլեր՝ կանադական գեղասահք 2
Ռուսաստանի գավաթ 2 2
Կառլ Շեֆերի հուշամրցաշար 5
Զագրեբի ոսկե չմուշկ]] 1
Պատանիների Գրան-Պրի եզրափակիչ 1
Պատանիների Գրան-Պրի փուլեր, Գերմանիա 2
Պատանիների Գրան-Պրի փուլեր, Հունգարիա 1
Պատանիների եվրոպական օլիմպիական ֆեստիվալ 1

Բելառուսի կողմից

Մրցումներ/Մրցաշրջաններ 2000—2001 2001—2002
Ձմեռային օլիմպիական խաղեր 18
Աշխարհի առաջնություններ 20 18
Եվրոպայի առաջնություններ WD
Բելառուսի առաջնություններ 1 1
Գրան-Պրի փուլեր՝ Trophee Lalique 6
Nebelhorn Trophy 10
Կառլ Շեֆերի հուշամրցաշար 1
Զագրեբի ոսկե չմուշկ 1

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Սոլդատովա» հոդվածին։