Վլադիմիր Կանիվեց (ուկրաիներեն՝ Канівець Володимир Васильович, հոկտեմբերի 5, 1923(1923-10-05), Վեսելայա Դոլինա, Գլոբինոյի շրջան, Kremenchuk Okrug, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 2017(2017-03-29)), ուկրաինացի խորհրդային գրող, դրամատուրգ։ ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր (1970

Վլադիմիր Կանիվեց
ուկրաիներեն՝ Володимир Васильович Каніве́ць
Ծնվել էհոկտեմբերի 5, 1923(1923-10-05)
ԾննդավայրՎեսելայա Դոլինա, Գլոբինոյի շրջան, Kremenchuk Okrug, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 29, 2017(2017-03-29) (93 տարեկան)
Մասնագիտությունլրագրող, գրող, դրամատուրգ և ակնարկագիր
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԼատվիայի համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Կանիվեցը ծնվել է 1923 թվականին Գլոբինոյի շրջանի Պոլտավայի մարզի Վեսելայա Դոլինա գյուղում, երկրագործի ընտանիքում։ 1939 թվականին տեղափոխվել է Դոնբաս, աշխատել երկաթգծում։ Մասնակցել է հայրենական պատերազմին, պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։ 1952 թվականին ավարտել է Լատվիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1953-1963 թվականներին աշխատել է Ռիգայի և Կիևի տարբեր խմբագրություններում ու պարբերական հրատարակչություններում, «Սովետսկայա մոլոդյոժ» հանրապետական թերթում, որտեղ և տպագրել է իր առաջին ֆելիետոններն ու ակնարկները։ 1966-1981 թվականներին ղեկավարել է Ուկրաինայի գրողների միության Ժիտոմիրի միավորումը, եղել է Ուկրաինայի գրողների ազգային միության պատասխանատու քարտուղարը[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Կանիվեցի առաջին պիեսը լույս է տեսել 1953 թվականին։ Նրա պիեսները բեմադրվել են տարբեր քաղաքների թատրոններում։

  • «Հարսանիքից հետո»
  • «Շքանշանով փեսացուն»
  • «Բոնիվուրի սիրտը»
  • «Խորտակված կղզին»
  • «Ալեքսանդր ՈՒլյանով»
  • «Կարմալյուկ»

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ
  • Ի. Կոտլյառևսկու անվան մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ խմբագրել