Վլադիմիր Գրիգորյան (լեզվաբան)
լեզվաբան, բանասեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Մարկի Գրիգորյան (ապրիլի 1, 1928, Երևան - հունվարի 6, 2001, Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1984)։
Վլադիմիր Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1928 Երևան |
Մահացել է | հունվարի 6, 2001 (72 տարեկան) Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան և բանասեր |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1951) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1975) և պրոֆեսոր (1984) |
Հայր | Մարկ Գրիգորյան |
Մարկ Գրիգորյանի որդին։
ԿենսագրությունԽմբագրել
Վլադիմիր Գրիգորյանը ծնվել է 1928 թվականին Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչը։ 1968 թվականին Հայաստանում առաջինն է ստեղծել թարգմանական մեքենա։ Մշակել է կախվածությունների աքսիոմատացման եղանակները։ 1976 թվականին Վլադիմիր Գրիգորյանի ղեկավարությամբ հրատարակվել է «Հայոց լեզվի հանգաբառարանը» (42000 բառ)[1]:
ԵրկերԽմբագրել
- Իդեալականացված նախադասության կառուցվածքը և նրա փոփոխությունները խնդրառության կիրառման ազդեցությամբ (ռուսերեն), 1961:
- Հայ-ռուսերեն ալգորիթմի մասին (ռուսերեն), 1965:
- Նախածանցում և խնդրառություն, 1973:
- Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարան, ԳԱԱ հրատ., 1982 - 758 էջ[2]
- Նախածանցված բայեր և նրանց խնդրառությունը (ռուսերեն), 1984:
- Префиксальные глаголы и их управляющие свойства в современном русском языке, 1984[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Գրիգորյան Վլադիմիր Մարկի (1982-01-01)։ Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարան: Մոտավորապես 36200 բառ (հայերեն)։ ԳԱԱ հրատ.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Entry Personal Name»։ opac.flib.sci.am։ Վերցված է 2016-08-02