Վլադիմիր Բոլդիրև
Վլադիմիր Անատոլևիչ Բոլդիրև (հունվարի 5, 1949, Ուրյուպինսկի շրջան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս զինհրամանատար, պահեստազորի բանակի գեներալ։
Վլադիմիր Բոլդիրև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Ուրյուպինսկի շրջան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան |
Մասնագիտություն | զինվոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Vladimir Boldyrev Վիքիպահեստում |
Զինվորական ծառայությունը ԽՍՀՄ
խմբագրելՍովետական բանակում է 1967 թվականից։
1971 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը։
1971 թվականին Բելառուսի ռազմական շրջանում ղեկավարել է մոտոհրաձգային վաշտ և մոտոհրաձգային դասակ, հետագայում դարձել է Չեխոսլովակիայի տարածքում գործող Կենտրոնական զորքերի խմբի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար։
1978 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
1978 թվականից բանակի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա է։
1979 թվականից ծառայել է Մերձբայկալյան զինվորական շրջանի զորամասերում։ Այս շրջանում նա բնակվել է Մոնղոլիայի տարածքում, եղել է մոտոհրաձգային գնդի շտաբի պետ, այնուհետև մոտոհրաձգային դիվիզիայի շտաբի պետ։
1985 թվականին նույն Մերձբայկալյան զինվորական շրջանում, բայց արդեն Բուրյաթիայի ՍՍՀ-ում դարձել է մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար։
Սպայական ծառայության ընթացքում ստացել է զինվորական երեք կոչումներ։
Զինվորական ծառայությունը Ռուսաստանի Դաշնությունում
խմբագրել1992 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
1992 թվականին զբաղեցրել է Լենինգրադի զինվորական շրջանի 6-րդ բանակի շտաբի պետի պաշտոնը, 1994 թվականին դարձել է նույն բանակի հրամանատարը։
1996 թվականի դեկտեմբերից Մերձբայկալյան զինվորական շրջանի զորքերի հրամանատարի առաջին տեղակալ։
1998 թվականի ապրիլից զբաղեցրել է Մերձբայկալյան զինվորական շրջանի շտաբի պետի և հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնները։
1998 թվականի դեկտեմբերի 1-ին անց է կացվել Մերձբայկալյան զինվորական շրջանի և Սիբիրի զինվորական շրջանի միավորումը, որի շտաբը գտնվում էր Չիտայում, իսկ գեներալ Վ. Ա. Բոլդիրևը նշանակվում է այս շրջանի հրամանատարի առաջին տեղակալ և շտաբի պետ։
2001 թվականի մարտի 28-ին նշանակվել է Սիբիրի զինվորական շրջանի զորքերի հրամանատար։
2002 թվականի դկետմեբերի 18-ին նշանակվել է Հյուսիսկովկասյան զինվորական շրջանի զորքերի հրամանատար
2003 թվականի դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով Բոլդիրևին շնորհվել է Բանակի գեներալի կոչում։
2004 թվականի հուլիսի 19-ին տեղափոխվել է Պովոլժիե-Ուկրաինական զինվորական շրջան։ Ռազմական շրջանում այս փոփոխության մասին կար կարծիք, որ Բոլդիրևը նախկինում երբեք չի մասնակցել ռազմական գործողությունների և չի կարող էֆեկտիվ իրականացնել Հյուսիսային Կովկասի հակաահաբեկչական գործողությունը, որում հիմնական դերը խաղում էին նրա շրջանի զինվորները։ Այս կարծիքը որոշ չափով հաստատում է այն, որ Բոլդիրևը տեղափոխվել է թիկունքային շրջան չեչենների Նազյար քաղաքի վրա հարձակումից մի քանի օր առաջ։
2008 թվականի հուլիսի 31-ից Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հրամանատարն է։
Այս պահին Ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է բանակի գեներալ Վլադիմիր Անատոլևիչ Բոլդիրևը՝ լուրջ մարդ, որին ես գիտեմ։ Իմ ժամանակ նա Հյուսիսկովկասյան զինվորական շրջանի հրամանատարն էր և իր ուսերին ունի ռազմական գործողություններին մասնակցելու հարուստ փորձ - Սովետական Միության հերոս բանակի գեներալ Պավել Գրաչով ([1]
|
2009 թվականի դեկտեմբերի 14-ին Բոլդիրևի պայմանագիրը երկարաձգվում է, բայց արդեն 2010 թվականի հունվարի 1-ին ցամաքային զորքերի հրամանատարը ազատման դիմում է գրում[1][2]։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Աշատանքից ազատվել է Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի և ցամաքային զորքերի հրամանատարը
- ↑ ՌԴ զինված ուժերում կատարվում են մեծածավալ կադրային փոփոխություններ