Վլադիմիր Ալեքսեևիչ Բաթաև (ապրիլի 16, 1966(1966-04-16), Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ (2007 թվականից)։

Վլադիմիր Բաթաև
Ծնվել էապրիլի 16, 1966(1966-04-16) (57 տարեկան)
ԾննդավայրՄուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունQ56229506? (1986)
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ԱնդամակցությունՌուսաստանի նկարիչների միություն
 Vladimir Bataev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի ապրիլի 16-ին Մուրոմում, որտեղ դպրոցական տարիներին սկսել է զբաղվել գեղանկարչությամբ։

1981 թվականին ավարտել է Մուրոմի գեղարվեստի մանկական դպրոցը, որտեղ նրա՝ որպես նկարչի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել մուրոմացի գեղանկարիչ Իվան Միխայլովիչ Մինեևը։

1986 թվականին ավարտել է Իվանովսկի նկարչության դպրոցի արդյունաբերական գրաֆիկայի բաժինը[1]։

Խորհրդային բանակում ծառայելուց հետո 1988 թվականին վերադարձել է Մուրոմ, որտեղ շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։

1990 թվականից Մուրոմի 1100-ամյակի անվան մշակույթի պալատում ղեկավարել է «Էտյուդ» ժողովրդական իզոստուդիան։

2007 թվականին ընդունվել է Ռուսաստանի նկարիչների միություն[2]։

Մուրոմում ունի նկարչական արհեստանոց՝ Պլեխանով փողոց 7, բնակարան 1։

Ստեղծագործություններ խմբագրել

Բազմաթիվ գեղարվեստական աշխատանքների հեղինակ և քաղաքական, տարածաշրջանային և տեղական ցուցահանդեսների մասնակից է։ Ուսումնական տարիներին փորձել է իրեն նաև այլ ժանրերում․ նկարել է դիմանկարներ, նատյուրմորդներ, բայց այժմ նրա նկարները բացառապես Մուրումի բնապատկերներն են, իսկ ստեղծագործության մեջ զգալի է ռուս իմպրեսիոնիստների ազդեցությունը։

Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Մուրոմի պատմա-գեղարվեստական թանգարանում, Բլագովեշենսկի վանքում և Ռուսաստանի և արտասահմանյան մի շարք մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդես
  • 2004 — Վլադիմիր (խմբակային)
  • 2005 — Մուրոմ (անհատական, Մուրոմի պատմա-նկարչական թանգարան[3])
  • 2007 — Մոսկվա (անհատական, «Ռուսական սփյուռք» գրադարանային ֆոնդ)[4]
  • 2008 — (խմբակային, Անդրեյ Նեգանովի հետ)
  • 2009 — Մուրոմ (անհատական)[5]
  • 2009 — Վլադիմիր (անհատական)[2]
  • 2014 «Ռուսական բնապատկերի հմայք» — Մոսկվա (անհատական, «Ռուսական սփյուռք» գրադարանային ֆոնդ, մայիսի 12-ից մինչև սեպտեմբերի 30)[6]
  • 2016 «Արտացոլում» — Մուրոմ (անհատական հոբելյանական ցուցահանդես ապրիլի 8-ից մայիսի 3-ը)[7]
  • 2018 «Շրջանային գեղանկարչական ցուցահանդես», նվիրված Ա. Ի. Սոլժենիցինի ծննդյան հարյուրամյակին (Վլադիմիր, սեպտեմբերի 7-ից մինչև 30-ը)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Владимир Алексеевич Батаев Արխիվացված 2012-03-16 Wayback Machine
  2. 2,0 2,1 Во Владимире открылась выставка Владимира Батаева
  3. «Выставочная деятельность Муромского историко-художественного музея на 2005 год». museum.ru. Муромский историко-художественный музей. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Красота и самобытность старинной русской земли(չաշխատող հղում)
  5. «Выставка картин муромского художника Владимира Батаева». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  6. «Выставка живописи Владимира Батаева «Очарованье русского пейзажа»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Юбилейная выставка муромского художника Владимира Батаева». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բաթաև» հոդվածին։