Վլադիմիր Ամատունի

հայ հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Նապոլեոնի Ամատունի (սեպտեմբերի 5, 1939(1939-09-05), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 24, 1999(1999-02-24), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ բժիշկ, թունաբան, հասարակական գործիչ, բժշկական գիտությունների թեկնածու (1969)[1]։

Վլադիմիր Ամատունի
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ բժիշկ
Ծննդյան օր սեպտեմբերի 5, 1939(1939-09-05)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 24, 1999(1999-02-24) (59 տարեկան)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Թաղված Սմոլենկայի հայկական գերեզմանոց
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն  ՌԽՖՍՀ,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Նապոլեոն Ամատունի
Մայր Ալեքսանդրա Ամատունի

Ամատունիների ազնվական տոհմից[2]։

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Ամատունին ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 5-ին Լենինգրադում[1], էլեկտրատեխնիկական ինստիտուտի ուսանողներ՝ Նապոլեոն և Ալեքսանդրա Ամատունիների ընտանիքում։ 1942 թվականին նրան դուրս են հանել շրջափակման ենթարկված Լենինգրադից[2], իսկ պատերազմից հետո ետ բերել քաղաք[1]։

Կրթություն խմբագրել

1954 թվականին ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական համալսարանի երեկոյան բաժին, միառժամանակ աշխատում է, որպեսզի աջակցի ընտանիքին։ 1959 թվականին դառնում է Առաջին բժշկական համալսարանի ուսանող, համատեղելով ուսումը երկու համալսարաններում։ 1966 թվականին ընդունվել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության Թունաբանության ինստիտուտի ասպիրանտուրա[1][2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1965-1966 թվականներին, ըստ բաշխման՝ աշխատել է Կիրովի մարզի Պելեսի գյուղական հիվանդանոցում, որպես գլխավոր բժիշկ և վիրաբույժ[1]։ 1969 թվականին պաշտպանել է ատենախոսոթյուն՝ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար։ 1981-1991 թվականներին աշխատել է Թունաբանության ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող։ 1991-1993 թվականներին, մինչև Լենինգրադ-Պետերբուրքի քաղաքային խորհրդի լուծարումը, աշխատել է խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բ․Ա․ Մոիսեևի խորհրդական, այնուհետև՝ քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 1995-1998 թվականներին աշխատել է Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովում՝ բյուջեի և ֆինանսների համակարգող խմբում, իսկ այնուհետև՝ պատգամավոր Իգոր Արտեմևի օգնական[1][2]։

Հասարակական գործունեություն խմբագրել

1993 թվականին ստեղծվում է «Սանկտ Պետերբուրգի հայերի միություն»-ը, որը գլխավորում է նշանավոր հասարակական գործիչ Վլադիմիր Ամատունին։ Նա անգնահատելի ներդրում է ունենում համայնքի վերծննդի և ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում։ 1994 թվականին, նրա անմիջական մասնակցությամբ, Սանկտ-Պետերբուրգում կազմակերպվում է Գերոնտոլոգիական բժշկական կենտրոնը[1][2]։

Աշխատություններ խմբագրել

1994 թվականին կազմել և հրատարակել է «Սմոլենսկի հայկական գերեզմանատուն» հոդվածը՝ «Սանկտ Պետերբուրգի Պատմական գերեզմանոցները» գրքում (1994)՝ հոդվածում ներկայացնելով հուղարկավորությունների պատմությունների ցուցակ և նրանց ուրվագիծը[1]։

Վլադիմիր Ամատունին մահացել է 1999 թվականի փետրվարի 24-ին Սանկտ-Պետերբուրգում[1]։ Հուղարկավորվել է Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոցում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել