Վլադիմիր Ալբիցկի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վլադիմիր Ալբիցկի (ռուս.՝ Владимир Александрович Альбицкий, հունիսի 4 (16), 1891, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 15, 1952), սովետական աստղագետ, աշխատել է Պուլկովոյի և Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարաններում։
Վլադիմիր Ալբիցկի ռուս.՝ Альби́цкий Влади́мир Алекса́ндрович | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4 (16), 1891 Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 15, 1952 (60 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Vladimir Aleksandrovich Albitskiy Վիքիպահեստում |
Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը 1916 թվականին և մնացել է այնտեղ պրոֆեսորական պաշտոնի համար պատրաստվելու։ 1915-ից 1922 թվականներին աշխատել է Օդեսայի աստղադիտարանում, 1922 թվականից սկսել է աշխատել Սեմեիզի աստղադիտարանում, իսկ 1934 թվականից դարձելէ նրա ղեկավար։ 1951 թվականին պաշտպանել է իր դոկտորական աշխատությունը։
Ալբիցկու անունով են անվանվել (1783) Ալբիցկի աստերոիդը։
Իր հայտնաբերած (1022) Օլիմպիադա աստերոիդը նա անվանել է մոր պատվին, իսկ (1028) Լիդինան կնոջ, Լիդիա Ալբիցկայայի պատվին։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ալբիցկի» հոդվածին։ |