Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Սեպտեմբեր 2016


Ամրոցների մրցույթ խմբագրել

 

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։ Վիքիմեդիա Իսպանիայի և Վիքիմեդիա Հայաստանի համագործակցության արդյունքում այսօրվանից մեկնարկում է «Ամրոցների մրցույթ» նախագիծը, որի ընթացքում երկու երկրների խմբագիրները 1 ամիս գրելու են միմյանց ամրոցների և բերդերի մասին՝ Հայաստանի և Իսպանիայի մշակույթը հասանելի դարձնելով ընթերցողների լայն շերտի։ Միացե՜ք նախագծին՝ ձեր իսկ ներդրումով հարստացնելով Վիքիպեդիան։ Բոլորին մաղթում եմ հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 09:30, 1 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Միանգամից 9 նոր գնահատում խմբագրել

 

Հարգելի՛ վիքիհամայնք, Ahaik մասնակիցը միանգամից 9 աստղագիտական հոդված ներկայացրել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Arsog1985 (քննարկում) 19:32, 7 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Կարծում եմ միանգամից 9 հոդվածը շատ է մեր փոքր վիքիհամայնքի համար: Կարելի էր մաս մաս առադրել:--Սամվելքննարկում 13:05, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Նոր օգնության էջ խմբագրել

Անգլերենից թարգմանել եմ նոր օգնության էջ, ադմիններից կխնդրեի եթե հնարավոր է քննարկման էջ մտնելուց վերևում ինչ որ հղում լիներ այս էջին, բացի այդ բոլոր խմբագիրներին կխնդրեմ տալ դիտողություններ և կարծիք:--Սամվելքննարկում 07:38, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Սամվել ջան, ի՞նչ քննարկման էջ, site notice-ի մասի՞ն է խոսքը։--Լիլիթ (քննարկում) 07:42, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Լիլիթ ջան, եթե որևէ հոդվածի քննարկման էջ մուտք գործես, խմբագրելիս վերևում գրի սա քննարկման էջ է, քննարկման էջի օգտագործման համար տես օգնության էջը: Օրինակ հիմա այստեղ խմբագրելիս վերևում գրում է Հեղինակային իրավունքը խախտող խմբագրումները (այլ աղբյուրներից պատճենված նյութերը) ջնջվելու են։.....
Հաա, լավ, հասկացա, Սամվել ջան։ Խնդրում եմ կոնկրետ գրել տեքստը՝ ներքին հղումներով, որպեսզի քոփի փեյսթ անեմ այնտեղ։--Լիլիթ (քննարկում) 07:57, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Դուք խմբագրում եք հոդվածի քննարկման էջը: Եթե ցանկանում եք տեղեկանալ ինչպես օգտվել քննարկման էջից, ապա կարդացեք այս ուղեցույցը:, բայց հնարավո՞ր է արդյոք, որ հաղորդագրությունը երևա միայն քննարկման էջերում:--Սամվելքննարկում 09:17, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Ավելացրեցի, Սամվել ջան, մի հատ կնայե՞ս։--Դավիթ () 10:00, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Դավիթ ջան իսկ չի լինի միայն քննարկման էջերում բերի հաղորդագրությունը, հոդվածները խմբագրելիսել է բերում:--Սամվելքննարկում 10:16, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Հա, ես էլ նկատեցի։ Հիմա սա հանեմ, տեսնեմ կկարողանա՞մ գտնել ինչպես անել։--Դավիթ () 10:21, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, պետք է ավելացնել/խմբագրել {{Խմբագրման ծանուցում/Անվանատարածք/Քննարկում}} կաղապարը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:48, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն ԱշոտՏՆՂ ջան, հարցը լուծված է:--Սամվելքննարկում 13:04, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, կարո՞ղ է ձեռքիդ տակ նկար կամ տեահոլովակ լինել քննարկման էջերի վերաբերյալ, կարելի է ավելացնել օգնության էջում:--Սամվելքննարկում 13:09, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Սամվել ջան, ժամանակին ստորագրելու համար էի տեսահոլովակ սարքել։ Բայց եթե ուրիշ բանի միտք ունես, կարող եմ նորն էլ սարքել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:14, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Կարելի է տեսահոլովակ սարքել, ինչպես մտնել քննարկման էջ, ինչպես ավելացնել քննարկում, ինչպես հաղորդագրություն թողնել և ինչպես ստորագրել, այդքանը իմ կարծիքով բավական է:--Սամվելքննարկում 13:17, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Զբոսաշրջությունը Ֆինլանդիայում» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։----Omicroñ'R 13:32, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

RevisionSlider խմբագրել

Birgit Müller (WMDE) 15:08, 12 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Վիքիպեդիա:Ընտրյալ պատկերներ դառնալու թեկնածուներ խմբագրել

Հարգելի համայնք, կարծում եմ այս էջը՝ Վիքիպեդիա:Ընտրյալ պատկերներ դառնալու թեկնածուներ, լրիվ ավելորդ է, քանի որ ազատ պատկերները մենք բեռնում ենք Վիքիպահեստ, իսկ մեր մոտ միայն ոչ ազատ պատկերներն են, իսկ նրանցից ընտրյալ չես առանձնացնի։ --BekoՔննարկում 13:15, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Լիովին համամիտ եմ: Այս էջը պետք է ջնջել: --Nimeru23 (քննարկում) 13:33, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Համաձայն եմ ։) --Ջեօ 14:47, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Շատ տրամաբանական է, չհամաձայնելը դժվար է։   --23artashes (քննարկում) 18:01, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, ես իհարկե դեմ չեմ էջի ջնջմանը, բայց զուտ հետաքրքրության համար ասեմ  ։ Օրինակ՝ Անգլերեն Վիքիպեդիայի ընտրյալ պատկերները Վիքիպահեստում են, բայց տեղային նկարագրության մեջ նշվում է, որ ընտրյալ պատկեր է[1]։ Բացի դա, հենց Վիքիպահեստում նշվում է, որ այս պատկերը Անգլերեն Վիքիպեդիայում ընտրյալ է (commons:Template:Assessments կաղապարի միջոցով, օրինակ՝ File:Selbstporträt, by Albrecht Dürer, from Prado in Google Earth.jpg պատկերի նկարագրության էջում)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:13, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Կարծում եմ, եթե որևէ մեկը երբևէ ուզենա առաջադրել Վիքիպահեստից որևէ պատկեր հայերեն Վիքիպեդիայում ընտրյալ դառնալու և համայնքը այդ գործընթացին համաձայնի նման էջ կարող ենք շատ արագ բացել։ --BekoՔննարկում 06:52, 21 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Նոր գնահատում՝ «Հայաստան» խմբագրել

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Հայաստան» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Arsog1985 (քննարկում) 05:13, 21 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Կատեգորիա խմբագրել

Բոլորովին անզգուշորեն աչքի անցկացրի «Կատեգորիա:Հարվածային երաժշտական գործիքներ» էջը, որտեղ հանդիպեցի այնպիսի հարվածային գործիքների, ինչպիսիք են դուդուկը, եղջերափողը, զուռնան, շեփորը, ջութակը, սազը, սանթուրը, սրինգը, տավիղը և փանդիռը: Հետաքրքիր է, ում կամ ինչին են հարվածում այս գործիքներով, կամ գուցե նկատի է առնվել խորհրդային «Ուրախ տղաներ» ֆիլմի հայտնի տեսարանը: Այդ դեպքում կարելի է այդ գործիքներին անվանել նաև մարտական հարվածային գործիքներ: Անմիջապես էջը փակեցի: Մարդ ես, կարող է ինձ հարվածեին: Ճիշտն ասած, փորձեցի ուղղել ինչ որ բան, բայց չստացվեց...--Որոտ (քննարկում) 16:09, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Կաղապարի մեջ էր խնդիրը: Ուղղված է:--Voskanyan (քննարկում) 16:23, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Grants to improve your project խմբագրել

Please help translate to your language:

Greetings! The Project Grants program is currently accepting proposals for funding. There is just over a week left to submit before the October 11 deadline. If you have ideas for software, offline outreach, research, online community organizing, or other projects that enhance the work of Wikimedia volunteers, start your proposal today! Please encourage others who have great ideas to apply as well. Support is available if you want help turning your idea into a grant request.

I JethroBT (WMF) (talk) 20:10, 30 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]