Ողջույն,
Եթե ցանկանում ես միանալ ամրոցների մրցույթին, պետք է քո մասնակցային անունն ավելացնես ստորև: Երբ դու ստեղծում կամ բարելավում ես Իսպանիայի ամրոցների մասին հոդվածներ ցանկացած լեզվով, այս էջում դիր այդ հոդվածի հղումը: Գրանցվելու համար հետևիր ստորև բերված օրինակին: Ծանոթացիր նաև միավորների հաշվարկման համակարգին: Մրցույթը կազմակերպում են Վիքիմեդիա Իսպանիան և Վիքիմեդիա Հայաստանը:
Կանոններ
- Մրցույթը սկսում է 00:01 (UTC+04:00, Երևանի ժամանակ) սեպտեմբերի 1-ից, 2016 մինչև 23:59 (UTC+04:00, Երևանի ժամանակ) սեպտեմբերի 30-ը, 2016: Միայն այս ժամանակահատվածում կատարված խմբագրումներն են ներառվելու մրցույթում:
- Կանոններ ամենաշատ ներդրում ունեցող խմբագրումների համար.
- +1 միավոր ամեն +1,000 բայթ բովանդակության համար,
- +2 միավոր նոր հոդվածի համար,
- +1 միավոր նոր թարգմանված հոդվածի համար,
- Կանոններ ամենամեծ որակով ներդրման համար.
- +1 միավոր գոյություն ունեցող հոդվածի վիքիֆիկացման համար,
- +1 միավոր ամեն 3 ծանոթագրության համար,
- +1 միավոր գոյություն ունեցող հոդվածին ամեն +1,000 բայթ ավելացրած բովանդակության համար:
|