Ukraine's Cultural Diplomacy Month 2024: We are back!

 

Please help translate to your language

Hello, dear Wikipedians!

Wikimedia Ukraine, in cooperation with the MFA of Ukraine and Ukrainian Institute, has launched the forth edition of writing challenge "Ukraine's Cultural Diplomacy Month", which lasts from 1st until 31st March 2024. The campaign is dedicated to famous Ukrainian artists of cinema, music, literature, architecture, design and cultural phenomena of Ukraine that are now part of world heritage. We accept contribution in every language! The most active contesters will receive prizes.

We invite you to take part and help us improve the coverage of Ukrainian culture on Wikipedia in your language! Also, we plan to set up a banner to notify users of the possibility to participate in such a challenge! ValentynNefedov (WMUA) (talk) 11:56, 1 Մարտի 2024 (UTC)[reply]

Արխիվացված պատճենը

Ողջույն։ InternetArchiveBot-ը հղումները cite web դարձնելիս միշտ վերնագիրը դնում է «Արխիվացված պատճառը»։ Սովորական որոնումը ցույց է տալիս ավելի քան 3500 նման հոդված։ Դեմ չե՞ք լինի, եթե բոտով փորձեմ բացել հղումը ու որպես վերնագիր դնում կայքի title-ը (էն, ինչ երևում է բրաուզերի թաբի վրա)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:01, 3 Մարտի 2024 (UTC)[reply]

Արխիվացված պատճենը, Աշոտ ջան։ Ես դեմ չեմ, շատ լավ կլինի։ Իսկ եթե հետագայում այդ բոտը նորից անի, կփոխե՞ս։ -- 23artashes (քննարկում) 16:18, 3 Մարտի 2024 (UTC)[reply]
Ահ, անջատվածության իմ օրական հիշեցումը ։դ, ճիշտ ես, Արտաշես ջան, պատճենը։ Հա, կարող եմ ժամանակ առ ժամանակ փոխել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:31, 3 Մարտի 2024 (UTC)[reply]
Խմբագրման օրինակ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:08, 3 Մարտի 2024 (UTC)[reply]
Շատ լավ է, Աշոտ ջան։ -- 23artashes (քննարկում) 17:15, 3 Մարտի 2024 (UTC)[reply]

Կանայք Վիքիպեդիայում 2024

Հարգելի՛ խմբագիրներ,
2024 թվականի մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը Հայերեն Վիքիպեդիայում կմեկնարկի Կանայք Վիքիպեդիայում մեկամսյա արշավը՝ Վիքիպեդիան համալրելու կանանց առնչվող հոդվածներով։ Ակտիվ մասնակիցները կխրախուսվեն։
Արշավի մասնակիցների համար կանցկացվի առցանց zoom խմբագրաթոն։ Մասնակցության մանրամասների համար խնդրում եմ էլեկտրոնային նամակ ուղարկել այս էլ․ հասցեին՝ arminehaghayan@gmail.com
Եթե ցանկանում եք արշավի ընթացքում լինել ոչ թե ակտիվ խմբագիր, այլ վերահսկող մասնակից, խնդրում եմ գրեք ինձ։ Հարգանքով՝ Armineaghayan (քննարկում) 20:40, 4 Մարտի 2024 (UTC)[reply]

Report of the U4C Charter ratification and U4C Call for Candidates now available

You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language

Hello all,

I am writing to you today with two important pieces of information. First, the report of the comments from the Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) Charter ratification is now available. Secondly, the call for candidates for the U4C is open now through April 1, 2024.

The Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) is a global group dedicated to providing an equitable and consistent implementation of the UCoC. Community members are invited to submit their applications for the U4C. For more information and the responsibilities of the U4C, please review the U4C Charter.

Per the charter, there are 16 seats on the U4C: eight community-at-large seats and eight regional seats to ensure the U4C represents the diversity of the movement.

Read more and submit your application on Meta-wiki.

On behalf of the UCoC project team,

RamzyM (WMF) 16:25, 5 Մարտի 2024 (UTC)[reply]

Վիքիպահեստում հայկական ֆայլերի վանդալիզմ

Ողջույն։ Luckie Luke մասնակիցը նման հարցով է դիմել՝ Վիքիպեդիա:Հարցեր#vandalism in Armenian Files in commons։ Այստեղ նույնպես գրում եմ, հնարավոր է՝ հարցերում նկատած չլինեք։ Ավետիսյան91 (քննարկում) 05:53, 6 Մարտի 2024 (UTC)[reply]

Հավանաբար փչացած կաղապարով ծանոթագրություններ

Ողջույն։ Խնդրում եմ նայեք իմ այս խմբագրումները՝ [1], [2] և [3]։ ԵՆթադրում եմ, որ մասնակիցները վախենում են կարմիր կաղապարներից ու կաղապարը ստեղծելու փոխարեն ջնջում են {{}}-ները։ Էս վատ սովորություն է, որովհետև կարմիր կաղապարները հետո կարող ենք ստեղծել, իսկ այս դեպքում հոդվածները գտնելը շատ դժվար է։ Եթե դուք նման բան եք անում, խնդրում եմ էլ չանել, ուղղակի թողեք գոյություն չունեցող կարմիր կաղապարը (կամ Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկականում գրեք, որ այդ կաղապարի կարիքը կա), հետո ինչ-որ մեկը կգտնի այդ հոդվածը ու կստեղծի կաղապարը։ Եթե այս խնդրի վրա աշխատելու ցանկություն ունեք, ստեղծել եմ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/հավանաբար փչացած կաղապարով ծանոթագրություններ ցանկը, որտեղ հավաքված են նման հոդվածները։ Ցանկը մաքուր չէ, որովհետև այս հոդվածները գտնելը դժվար է։ Այսինքն ցանկում կան հոդվածներ, որոնք այդ խնդրից չունեն, պետք է ստուգել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:32, 8 Մարտի 2024 (UTC)[reply]

ՎիզուալԽմբագիչը Վիքիպեդիա անվանատարածքում

Համայնք ջան, ՎիզուալԽմբագիչը Վիքիպեդիա անվանատարածքում չի միացված։ Կարիքը կա, մանավանդ նոր մասնակիցների համար։ Եվ հակառակը՝ չմիացնելու պատճառ չեմ տեսնում, եթե խմբագրելու նոր ձև կա, թող լինի բոլոր անվանատարածքներում։ Խնդրում եմ Ձեր կարծիքները արտահայտել և քվեարկել, որ հետո կարողանանք դիմել Ֆաբրիկատոր. ԲեքոՔննարկում 08:44, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]

Համաձայնություն կա, դիմել եմ ֆաբրիկատոր։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:05, 11 Մարտի 2024 (UTC)[reply]

վերջին անգամ խմբագրել է IP

Բարի օր։ Վիքիպեդիա:Ցանկեր/վերջին անգամ խմբագրել է IP էջում գտնվում են այն բոլոր հոդվածները, որոնց վերջին խմբագիրը ip է՝ բոտերին ու CommonsDelinker-ին չհաշված։ Ցանկը թարմացվում է ամեն օր, բայց այն ներառում է անցած մեկ շաբաթվա խմբագրումները։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:41, 10 Մարտի 2024 (UTC)[reply]

Տառասխալով վերահղումներ

Այսօր կարդում էի Սոցիալական ցանց (ֆիլմ) հոդվածը ու նկատեցի, որ Ֆինչերի և Այզենբերգի հղումները կարմիր են։ Պարզվեց մենք հոդվածներ ունենք, բայց հղումները կարմիր են, որովհետև հոդվածում անունները սխալ են տառադարձվել (Դևիդ Ֆինչերի փոխարեն Դեյվիդ Ֆինչեր, Ջեսսի Այզենբերգի փոխարեն Ջեյսի Այզենբերգ)։ Դեյվիդ Ֆինչերի դեպքում հոդվածը ժամանակին առանց վերահղում թողնելու անվանափոխվել էր ու կարմիր հղում կար 43 հոդվածում։ Ես առաջարկում եմ նման վերահղումները ջնջելու փոխարեն դրանք ստեղծել {{Տառասխալով վերահղում}} կաղապարով, ինչի արդյունքում այդ վերահղումները կավելանան Կատեգորիա:Տառասխալով վերահղումներ կատեգորիայում (օրինակ՝ Կոֆս Հարբոր կամ Դեյվիդ Ֆինչեր): Արդյունքում հոդվածները գտնելն ավելի հեշտ կլինի, կարմիր հղումները չենք ունենա, կրկնակ հոդվածների ստեղծման հավանականությունը կփոքրանա ու ամենակարևորը՝ սխալները հավաքված կլինեն մի կատեգորիայում, հետևաբար մասնակիցները կամ բոտերը կարող են հեշտ գտնել սխալ հղում ունեցող հոդվածներբ ու ուղղել դրանք։ Նման փորձ կա նաև Անգլերեն Վիքիպեդիայում` en:Category:Redirects from incorrect names։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:41, 6 Մարտի 2024 (UTC)[reply]

Կտրուկ, կրտուկ, կտռուկ և կտրոկ դեմ եմ: Պետչի մեր վիքիյում, վիկիյում, վիքիիում բազմացնել անգրտագիտություն և տարասխալնեէր, տառասխալներ և տառասխալնե։ Ճ
Եթե աղբյուրներում Դեվիդա կամ Դեյվիդա, սենցէլ մնալույա։
Ինձ հայտնիյա միայն մեկ բացառություն - «համասարան», որոհետև տարածվածա։ - Kareyac (քննարկում) 12:49, 7 Մարտի 2024 (UTC)[reply]
«Կտռուկ», «Լտռուկ», «վիքիյում» տարբերակներին ես էլ եմ դեմ, որովհետև դրանք ակնհայտ տառասխալներն են, որոնք միայն պատահաբար են ստացվում։ Բայց մարդիկ կարող են մտածել, որ Wiki–ի ճիշտ տառադարաձումը «Վիկի», «Ուիկի» կամ «Ուիքի» է։ Նման դեպքերում իրենք հոդվածում այսպես թե այնպես օգտագործելու են սխալ տարբերակը ու այդ սխալները գտնել չի լինի։ Իսկ եթե այդ սխալները հավաքվեն մի կատեգորիայում, դրանք «Այստեղ հղվող էջեր»–ի միջոցով կարելի է գտնել։ Սխալը ճիշտ տարբերակով փոխարինել նույնիսկ բոտերը կարող են այդ դեպքում (1. բացել կատեգորիայում, 2. յուրքանաչյուր սխալ վերահղման հղումներով անցնել ու այդ հոդվածում «Սխալ»–ը դարձնել «Ճիշտ»)։ Ես մտածում եմ, որ սխալը ավելի երկար կմնա, եթե այն գտնել չլինի։ Հատկապես «Ֆիլմեր այբբենական կարգով»/«Դերասաններ այբբենական կարգով» կատեգորիայում, պատահական մի 10 հոդված բացեք, գոնե մի օրինակ կգտնեք, երբ անձի/ֆիլմի մասին հոդված կա, բայց հղումը կարմիր է, որովհետև այլ ձևով են տառադարձել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:31, 7 Մարտի 2024 (UTC)[reply]
Աշոտ ջան, այսինքն՝ եթե ես Դեյվիդը Սմիթը վերանվանում եմ Դևիդ Սմիթ, թողնում եմ վերահղում և «Դեյվիդ Սմիթ» էջում դնում եմ «Տառասխալով վերահղում» կաղապարը, ապա քո բոտը կգտնի Հայերեն Վիքիպեդիայի բոլոր «Դեյվիդ Սմիթ»-ներին և կդարձնի Դևիդ Սմի՞թ։--Լիլիթ (քննարկում) 15:31, 7 Մարտի 2024 (UTC)[reply]
Հա, @Lilitik22 ջան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:36, 7 Մարտի 2024 (UTC)[reply]
Բայց հետաքրքիր լուծում է։ Իսկ ընթերցողը պատահաբար սխալ տառասխալով վերահղումը գտնելիս կհասկանալ, չէ՞, որ սխալ տառադարձումն է։ Ինչ-որ տեքստ կարող ենք ունենալ էջում, չէ՞։ GeoØ () 16:23, 7 Մարտի 2024 (UTC)[reply]
@GeoO ջան, հենց վերհղման էջում կաղապարը տեքստ ունի՝ օրինակ։ Բայց եթե ինչ-որ հոդվածում հղում լինի, իրենք չեն իմանա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:38, 7 Մարտի 2024 (UTC)[reply]
Ընտիր տարբերակ ա ։) GeoØ () 18:02, 7 Մարտի 2024 (UTC)[reply]
Կոֆս Հարբոր, Կոֆս Հառբոր, Կոֆս Հառբոռ, Քոֆս Հառբոռ, Քոֆս Հարբոռ և այլն միայն մեկ հոդվածի համատ ՃՃՃ։ Ավելի հեշտ է ունենալ մեկ Coffs Harbour։ - Kareyac (քննարկում) 19:14, 7 Մարտի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, մի հարց էլի. մեզ մոտ բուն հոդվածի վերնագիրը Դանտե Ալիգիերի է, բայց կան հոդվածներ, որտեղ օգտագործվում է Դանթե Ալիգիերի վերահղումը։ Կարո՞ղ եմ տառասխալով վերահղման կաղապարն այդտեղ էլ դնե՞լ, թե՞ սա դրա տակ չի մտնում։ GeoØ () 14:19, 12 Մարտի 2024 (UTC)[reply]
@GeoO ջան, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ ոչ հայոց լեզվից եմ բան հասկանում, ոչ իտալերենից :)։ Եթե «թ»-ով տարբերակը կոպիտ սխալ է ու պետք է փոխել հոդվածներում, կարող ես դնել, բոտը ուշադրություն չի դարձնի, թե երբ է ստեղծել վերահղումը։ Բայց եթե երկուսն էլ ընդունելի տարբերակներ են ու «Դանթեն» ուղղակի ալտերնատիվ, ավելի քիչ կիրառվող տառադարձում է, ուրեմն այն պետք չէ ավելացնել «Տառասխալով վերահղումներ» կատեգորիայում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:34, 12 Մարտի 2024 (UTC)[reply]
Ճիշտը Դանտե տառադարձումն է, բայց քանի որ գրականության մեջ, թարգմանություններում, հանրագիտարաններում տասնամյակներ շարունակ գրվել է «թ»-ով, Դանթե ձևը որպես հոդվածի վերնագիր ընդունում ենք որպես ճիշտ: Այս հարցը, եթե ճիշտ եմ հիշում, քննարկել ենք։ -- 23artashes (քննարկում) 15:03, 12 Մարտի 2024 (UTC)[reply]

ԹՀ կաղապարն ավելացնող գործիքը նոր դիզայնում

Ողջույն։ Քանի որ Վիքիպեդիայի նոր տեսքում (լռելյայն) լեզուների ցանկը տեղափոխվել է, ԹՀ կաղապարն ավելացնող գադջեթը չէր աշխատում նորմալ։ Այս խնդիրը լուծելու համար գադջեթն օգտագործելու ձևը մի փոքր փոխել եմ, տես՝ https://www.youtube.com/watch?v=QhzBGvN9omU։ Եթե դուք դեռ Վիքիպեդիայի հին տեսքն եք օգտագործում, տարբերություն չեք զգա, իսկ եթե նորն եք օգտագործում, արդեն կարող եք գադջեթից օգտվել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:50, 12 Մարտի 2024 (UTC)[reply]

Գադջեթը այժմ ավելացնում է {{Թարգմանված հոդված/նոր}} կաղապարը, որը այլ լեզվի տարբերակից բացի նաև ընդունում է Հայերեն Վիքիպեիդայի հոդվածի տարբերակը։ Այս պարամետրը հետո պետք կգա, երբ ինչ-որ պահի (տարիներ հետո) Հայերեն Վիքիպեդիայում հոդվածը ձևափոխվի/բարելավվի ուրիշ լեզվից կամ աղբյուրից։ Կիմանանք, թե որ տարբերակն է թարգմանվել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:11, 12 Մարտի 2024 (UTC)[reply]
Ողջույն, ԱշոտՏՆՂ ջան։ Շատ շնորհակալություն այսպիսի մանրամասն աշխատանք կատարելու համար, վստահ եմ ահագին էներգիա և ժամանակ է խլում։ Մի հարց էի ուզում տալ, մոտավորապես ինչքա՞ն է այս ամեն ինչը տևելու։ Ուղղակի խնդիրն այն է, որ հսկացանկում հայտնվում է քո բոտը, ու ամբողջ հսկացանկից պետք է մանրամասն նայել, թե այլ խմբագիրները կամ այփիները խմբագրել են հսկվող էջերը կամ ոչ։ Մի փոքր անհարմարություն կար, բայց էլի, ինչքան պետք է, կարող ենք սպասել։ Հաճելի խմբագրումներ։ --Խմբագրող (քննարկում) 07:07, 12 Մարտի 2024 (UTC)[reply]
Ողջույն, @Խմբագրող ջան, շնորհակալություն :)։ Բոտի ո՞ր տիպի փոփոխությունները նկատի ունես (ինչպես նշել եմ բոտի էջում, որոշ գործեր օրական միանում են՝ ինչ-որ կատեգորիայի կամ վերջին փոփոխությունների վրա) ու երբմեն օրական 10000 փոփոխություն են անուն, երբմեն` 10, կախված այդ օրվա վերջին փոփոխություններում/կատեգորիայում եղած հոդվածներից։ Որոշներն էլ ձեռքով եմ միացնում բոլոր հոդվածների վրա (օրինակ՝ անգլերեն ամսաթվերի թարգմանությունը կամ անձանց վերահղումների ստեղծումը) ու դրանք էլ օրական ~50000 խմբագրում չեն անելու, որովհետև էլ մեծածավել անելու բան չկա։ Հսկացանկից հնարավոր է թաքցնել բոտերի խմբագրումները (Նախընտրություններ > Հսկացանկ > Ցուցադրված փոփոխությունները > Թաքցնել բոտերի խմբագրումները հսկացանկից)։ Բայց եթե սա էլ չի օգնում ու ինչ-որ կոնկրետ տիպի խմբագրումներ սկսել են «նեռվի դեղ դառնալ», կարող ենք քննարկել ու ինչ-ոչ լուծում գտնել։ Օրենքով բոտերը չպետք է մարդկանց խանգարեն կամ թեկուզ անտեղի անհարմարություն ստեղծեն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:08, 12 Մարտի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն ԱշոտՏՆՂ ջան, հսկացանկում ավելացրի բոտը ցույց չտալը, ահագին բան փոխվեց։ Էլ հարց չկա   Շնորհակալություն   --Խմբագրող (քննարկում) 10:19, 12 Մարտի 2024 (UTC)[reply]

Wikimedia Foundation Board of Trustees 2024 Selection

You can find this message translated into additional languages on Meta-wiki.

Dear all,

This year, the term of 4 (four) Community- and Affiliate-selected Trustees on the Wikimedia Foundation Board of Trustees will come to an end [1]. The Board invites the whole movement to participate in this year’s selection process and vote to fill those seats.

The Elections Committee will oversee this process with support from Foundation staff [2]. The Board Governance Committee created a Board Selection Working Group from Trustees who cannot be candidates in the 2024 community- and affiliate-selected trustee selection process composed of Dariusz Jemielniak, Nataliia Tymkiv, Esra'a Al Shafei, Kathy Collins, and Shani Evenstein Sigalov [3]. The group is tasked with providing Board oversight for the 2024 trustee selection process, and for keeping the Board informed. More details on the roles of the Elections Committee, Board, and staff are here [4].

Here are the key planned dates:

  • May 2024: Call for candidates and call for questions
  • June 2024: Affiliates vote to shortlist 12 candidates (no shortlisting if 15 or less candidates apply) [5]
  • June-August 2024: Campaign period
  • End of August / beginning of September 2024: Two-week community voting period
  • October–November 2024: Background check of selected candidates
  • Board's Meeting in December 2024: New trustees seated

Learn more about the 2024 selection process - including the detailed timeline, the candidacy process, the campaign rules, and the voter eligibility criteria - on this Meta-wiki page, and make your plan.

Election Volunteers

Another way to be involved with the 2024 selection process is to be an Election Volunteer. Election Volunteers are a bridge between the Elections Committee and their respective community. They help ensure their community is represented and mobilize them to vote. Learn more about the program and how to join on this Meta-wiki page.

Best regards,

Dariusz Jemielniak (Governance Committee Chair, Board Selection Working Group)

[1] https://meta.wikimedia.org/wiki/Special:MyLanguage/Wikimedia_Foundation_elections/2021/Results#Elected

[2] https://foundation.wikimedia.org/wiki/Committee:Elections_Committee_Charter

[3] https://foundation.wikimedia.org/wiki/Minutes:2023-08-15#Governance_Committee

[4] https://meta.wikimedia.org/wiki/Wikimedia_Foundation_elections_committee/Roles

[5] Even though the ideal number is 12 candidates for 4 open seats, the shortlisting process will be triggered if there are more than 15 candidates because the 1-3 candidates that are removed might feel ostracized and it would be a lot of work for affiliates to carry out the shortlisting process to only eliminate 1-3 candidates from the candidate list.

MPossoupe_(WMF)19:57, 12 Մարտի 2024 (UTC)[reply]

Հայաստանի բնակավայրի տեղեկաքարտ

Համայնք ջան, Հայաստանի վիճելի բնակավայրերի հոդվածներում խնդիր կա, երբ տեղեկաքարտում վիքիտվյալներում տվյալների փոփոխություններով պայմանավորված, Հայաստանի բնակավայրերում հայտնվում են այլ դրոշներ, օտար անվանումներ, պաշտոնական այլ լեզուներ։ Սարքել եմ Հայաստանի բնակավայրի տեղեկաքարտ և առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում սա օգտագործել։ Այստեղ ֆիքսված երևում են վեր նշածս կետերը։ Հիշեցնեմ, որ որոշ երկրների տեղեկաքարտեր օգտագործել ենք։ Եթե դրական կարծիք լինի, ապա կարող ենք բոտերով արագ փոխել։ ԲեքոՔննարկում 06:38, 13 Մարտի 2024 (UTC)[reply]

Ես {{Տեղեկաքարտ Հայաստանի բնակավայր}} ստեղծմանը կողմ եմ որպես արագ լուծում։ Բայց մտածում եմ, որ մենք ինչ-որ ընդհանուր լուծում պետք է ունենանք դատայից եկող անցանկալի տվյալերի համար։ Մենք բնականաբար կարող ենք |անուն= դաշտը ձեռքով լրացնել և չօգտագործել Վիքիտվյալների արժեքը, բայց ոչ մի ընդհանուր լուծում չկա այն դեպքում, երբ մենք չենք ուզում տեղեկաքարտում այդ դաշտը օգտագործել (ոչ դատայից, ոչ ձեռքով)։ Գուցե հենց մոդուլը փոխենք այնպես, որ |անուն=ԴԱՏԱՐԿ կամ նման ինչ-որ բան լրացնելու դեպքում տեղեկաքարտում տողը դատա՞րկ մնա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:56, 13 Մարտի 2024 (UTC)[reply]
Մենք նաև ունենք {{Բնակավայր Ուկրաինա}} և {{Բնակավայր Էստոնիա}}։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:04, 13 Մարտի 2024 (UTC)[reply]
Իսկ քարտեզի հետ ի՞նչ ենք անում՝ Վերին Ոսկեպար։ GeoØ () 07:11, 13 Մարտի 2024 (UTC)[reply]
Կարձում եմ բոլոր վիճելի դեպքերում իմաստ կա ուղղակի լրացնել տեղեկաքարտը մեզ մոտ։ Դա ընդհանուր սովորույթնա բոլոր վիքիներում։ Արանձին երկրների տեղեկարտներ ստեղծելը կարձում եմ անիմաստ է, բավական է գրել մեզ մոտ, նույնը Արցախի տեղեկաքարտների հետ։ - Kareyac (քննարկում) 07:55, 13 Մարտի 2024 (UTC)[reply]
@GeoO ջան, երկիր տողը էլի դատայից էր գալիս, դրա համար էր տարբերքարտեզը, հիմա նորմալ է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:39, 13 Մարտի 2024 (UTC)[reply]

Չակերտներով հոդվածներ

Ողջույն։ Հիշում եմ, որ մի երկու տարի առաջ չակերտներով վերնագրերի հետ կապված քննարկում կար, բայց այն ժամանակակտիվ չէի ու ելքը չեմ հիշում։ Ամեն դեպքում, Վիքիպեդիա:Ցանկեր/չակերտներով հոդվածներ էջում կարող եք գտնել այն հոդվածներ, որոնք վերնագրում չակերտ ունեն։ Ցանկում կա նաև առանց չակերտ տարբերակի հղումը (որը հավանաբար պետք է վերահղում լինի) և հիմնական հոդվածի defaultsort—ը, եթե կա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:38, 13 Մարտի 2024 (UTC)[reply]

Արտաքին հղումներ կաղապարի ավտոմատ ավելացում

Ողջույն։ Կարող եմ բոտով հոդվածներում՝ նավարկման աղյուսակների վերևում, ավելացնել {{Արտաքին հղումներ}} կաղապարը։ Մինչև ավելացնելը կստուգեմ ու միայն կավելացնեմ այն դեպքում, երբ դատայից եկող տվյալ կա։ Այս պահին պատկերացնում չունեմ, թե խոսքը քանի հոդվածի մասին է։ Եթե դեմ չեք, անեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:17, 14 Մարտի 2024 (UTC)[reply]

Ողջույն, Աշոտ ջան։ Դեմ չեմ, բայց մի բան․ նույն կերպ հնարավո՞ր է հոդվածներից հեռացնել արդեն դրվածները, եթե դատայից ոչ մի տվյալ չենք ստանում։ -- 23artashes (քննարկում) 06:22, 14 Մարտի 2024 (UTC)[reply]
Հա @23artashes ջան, դրանք Կատեգորիա:Վիքիպեդիա:Կաղապար «Արտաքին հղումներ» դատարկ կատեգորիայում են։ 500 հոդված էլ չկա, էսօր կարող եմ հանել դրանք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:27, 14 Մարտի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջւան ճիշտ է ակտիվ չեմ /ատ, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ կարծում եմ բոլորի անունից էլ, որ նման մասշտաբի ու տարբեր ոլորտների բարեփոխումներ ես անում, առաջարկում, ուղղում և այլն, ապրես: --ERJANIK (քննարկում) 18:37, 14 Մարտի 2024 (UTC)[reply]
Շա՜տ շնորհակալություն, @Երջանիկ ջան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:36, 14 Մարտի 2024 (UTC)[reply]

Կատեգորիայի անվանափոխում

Հարգելի' համայնք։ Կխնդրեմ ասեք՝ ո՞ր քննարկման հիման վրա է, օրինակ, այս կատեգորիան անվանափոխվել։ Մանավանդ, որ Հայերեն Վիքիպեդիայում կատեգորիաների անվան նման պրակտիկա մենք չենք ունեցել, սա Ռուսերեն Վիքիպեդիային բնորոշ տարբերակ է։ Իսկ «Անձինքի» տակ կարող են տեղավորվել և' ծնվածները, և' մահացածները։ --Armen (քննարկում) 10:03, 18 Մարտի 2024 (UTC)[reply]

Ես չեմ անվանափոխել, բայց նկատեցի, որ ունենք Կատեգորիա:Ստամբուլ քաղաքում ծնվածներ, որը դատայից ավտոմատ ավելանում է։ «Կատեգորիա:Ստամբուլում ծնված անձինքը» կատեգորիան կապված էր «Category:People from Istanbul»-ին։ Այսինքն այն պետք է կամ ջնջվեր, կամ անվանափոխվեր։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:25, 18 Մարտի 2024 (UTC)[reply]
Անվանափոխեցի .ես, քանի որ անմավումը սխալ էր։ "People from" չի թարգմանվում "այստեղ ծված անձինք", նույս էլ վերաբեվում է բովանդակության։ - Kareyac (քննարկում) 11:06, 18 Մարտի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, անգլերենը չեմ նայել, միգուցե սխալ էր կապած։ Դա հասկացա, բայց Kareyac, ինչի՞ այդ տարբերակով։ Մենք չունենք նման պրակտիկա։ Չունենք նաև քննարկում, որ համայնքի կողմից ընդունելի է այդ տարբերակը։--Armen (քննարկում) 11:40, 18 Մարտի 2024 (UTC)[reply]
Armen ջան, ես չեմ գտել անձանց կատեգորիա ըստ տարածքաշրջանի մեզ մոտ, գուցե և ունենք։
Կատեգորիայն ընդգրկում է բոլոր անձանց, որոնք կապ ունեն տարածքաշրջանի հետ՝ օրինակ Category:People from New York City կամ Категория:Персоналии:Москва։
Չեմ կարձում, որ գրել "այս անձը Ստամբուլից է" որոհետև նա այնեղ ապրել է մի քանի օր ու մահացել է տրամաբանորեն ա։
Այս պատճառով Կատեգորիա:Անձիք:Տարածքաշրջան։ Եթե ունես առաջարկ ասա։ - Kareyac (քննարկում) 12:16, 18 Մարտի 2024 (UTC)[reply]
Մենք ունենք մի քանի սխալ հղումները (օրինակ՝ "__ ծնվածներ" կատեգորիան կապված է "People from ___"-ի հետ), մի քանի "Անձինք __ից" ձևեր, մեկն էլ՝ Կատեգորիա:Սաքեզի բնակիչներ։ Կոնկրետ օրինակներ կարելի է գտնել այստեղ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:15, 18 Մարտի 2024 (UTC)[reply]

Վարչական բարեփոխումներ Էստոնիայում

Ողջույն։ Մոտ 11 տարի առաջ՝ 2013 թվակնաին, GeneratorBot-ը Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել է ~5500 հոդված։ Սակայն, 2017 թվականին Էստոնիայում վարչական բարեփոխումներ են արել ու հոդվածներից շատերը այս պահին հնացած տվյալներ ունեն՝ անվանումից սկսած։ Օրինակ, Կուռևեռե (գյուղ, Կիհելկոննա շրջան) հոդվածի անգլերեն տարբերակը en:Kurevere, Saare County է, քանի որ գյուղն արդեն Սաարեմաայի մաս է, ոչ թե Կիհելկոննայի (Կիհելկոննան էլ գոյություն չունի)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:51, 27 Մարտի 2024 (UTC)[reply]

Վեքիտվյալներում 2017 թվականից տվյալները թարմացրած են, Ճ։ Բավական է փոխել կաղապարը «Բնակավայր Էստոնիա» դեպի «Բնակավայր» ու մաքել բովանդակությունը։ ԱշոտՏՆՂ ջան, բոտապահների էջում ել չեմ գրում (այնտեղ քո կարծիքի են սպասում )) - Kareyac (քննարկում) 04:54, 28 Մարտի 2024 (UTC)[reply]
@Kareyac ջան, բոտով կարող եմ կաղապարը փոխել ու բովանդակությունը ջնջել, բայց հոդվածները նաև պետք է անվանափոխել, ու բովանդակությունն էլ ուղղել, կամ գոնե ինչ-որ կաղապարով պիտակել, որ այստեղ հին տվյալներ են։ (բայց ես պատասխանել եմ բոտապահների էջում ։/, ինչի՞ն եք սպասում)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:06, 28 Մարտի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան,  ։ - Kareyac (քննարկում) 07:21, 28 Մարտի 2024 (UTC)[reply]

Խորհրդարանի տեսք

Ինչու՞ Խորհրդարանի էջի տառատեսակն այսքան մանր է, իսկ մնացածը՝ նորմալ))։ A.arpi.a (քննարկում) 11:51, 29 Մարտի 2024 (UTC)[reply]

Ներողություն, ես էի մեղավոր, ուղղեցի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:54, 29 Մարտի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն։--A.arpi.a (քննարկում) 12:03, 29 Մարտի 2024 (UTC)[reply]