Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հոկտեմբեր 2017

Պատահական հոդված (առանց բոտով գրված հոդվածների)

Հարգելի համայնք, փոքր գործիք եմ ստեղծել, որը «Պատահական էջ» սպասարկող էջից տարբերվում է միայն նրանով, որ բոտի ստեղծած հոդվածները ցույց չի գալիս։ Այսինքն հնարավոր է «Պատահական էջ» կոճակի կողքը ավելացնել ուրիշ կոճակ, որի վրա սեղմելիս կբացվի պատահական հոդված, որի հեղինակը բոտ չէ։ Սա անելու համար պետք է ձեր common.js֊ում ավելացնել հետևյալ կոդը, կամ կարող ենք միանգամից գադջեթ սարքել, եթե համաձայն եք։

$('#n-randompage').append(' <a style="white-space:nowrap;" href="https://tools.wmflabs.org/ashotbot/random.php">(-բոտ)</a>');

Փորձարկելու համար սեղմեք այստեղ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:07, 1 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

2017 սեպտեմբեր ամսվա Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների աճ

Ողջույն, հարգելի վիքիհամայնք: Հայերեն Վիքիպեդիայի և նրան հարակից 5 Վիքիպեդիների 2017 թվականի օգոստոս ամսում հոդվածների աճը ըստ օրերի կարող եք տեսնել այստեղ: Իսկ մի ամսվա ամփոփումը հետևյալն է.

Վիքիպեդիա Հոդվածների սկզբնական
քանակ
Հոդվածների վերջնական
քանակ
Ամսական աճ Դիրքը Հայերենի
նկատմամբ ամսվա
սկզբում
Դիրքը Հայերենի
նկատմամբ ամսվա
վերջում
Հայերեն Վիքիպեդիայի
շարժը
Հայերեն 229106 231699 2593 - - -
Դանիերեն 231027 231783 756 +1921 +84 +1837
Բուլղարերեն 233590 234727 1137 +4484 +3028 +1456
Էսպերանտո 241461 241953 492 +12355 +10254 +2101
Բասկերեն 283232 283877 645 +54126 +52178 +1948
Թուրքերեն 297498 299309 1811 +68392 +67610 +782

Հարգանքներով` -Nimeru23 (քննարկում) 04:00, 2 Հոկտեմբերի 2017 (UTC):[reply]

presenting the project Wikipedia Cultural Diversity Observatory and asking for a vounteer in Armenian Wikipedia

Hello everyone,

My name is Marc Miquel and I am a researcher from Barcelona (Universitat Pompeu Fabra). While I was doing my PhD I studied whether an identity-based motivation could be important for editor participation and I analyzed content representing the editors' cultural context in 40 Wikipedia language editions. Few months later, I propose creating the Wikipedia Cultural Diversity Observatory in order to raise awareness on Wikipedia’s current state of cultural diversity, providing datasets, visualizations and statistics, and pointing out solutions to improve intercultural coverage.

I am presenting this project to a grant and I expect that the site becomes a useful tool to help communities create more multicultural encyclopaedias and bridge the content culture gap that exists across language editions (one particular type of systemic bias). For instance, this would help spreading cultural content local to Armenian Wikipedia into the rest of Wikipedia language editions, and viceversa, make Armenian Wikipedia much more multicultural. Here is the link of the project proposal: https://meta.wikimedia.org/wiki/Grants:Project/Wikipedia_Cultural_Diversity_Observatory_(WCDO)

I am searching for a volunteer in each language community: I still need one for the Armenian Wikipedia. If you feel like it, you can contact me at: marcmiquel *at* gmail.com I need a contact in your every community who can (1) check the quality of the cultural context article list I generate to be imported-exported to other language editions, (2) test the interface/data visualizations in their language, and (3) communicate the existance of the tool/site when ready to the language community and especially to those editors involved in projects which could use it or be aligned with it. Communicating it might not be a lot of work, but it will surely have a greater impact if done in native language! :). If you like the project, I'd ask you to endorse it in the page I provided. In any case, I will appreciate any feedback, comments,... Thanks in advance for your time! Best regards, --Marcmiquel (քննարկում) 21:08, 9 Հոկտեմբերի 2017 (UTC) Universitat Pompeu Fabra, Barcelona[reply]

Նոր գնահատում՝ «ՌՆԹ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «ՌՆԹ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Arsog (1985) 13:31, 10 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Մոտակա համագործակցությունների քննարկում

Բարև բոլորին, Վիքիմեդիա Հայաստանի միջնորդությամբ այս տարի սպասվում են մի քանի համագործակցություններ, որոնք ցանկանում ենք քննարկել և ստանալ համայնքի համաձայնությունը։

  • Հայ֊ավստրիական համագործակցություն։ Այն տեղի է ունենալու նոյեմբեր ամսին և շատ նման է լինելու արդեն կազմակերպված հայ֊նորվեգական և հայ֊էստոնական համագործակցություններին։ Նպատակն է երկու պետությունների համայնքներով գրենք մեկս մյուսի մասին։
  • Interwiki Women։ Համագործակցությունը լինելու է Հայաստանի, Նորվեգիայի, Իտալիայի և Արգենտինայի միջև և նպատակ է ունենալու խմբագրել կանանց մասին տարբեր Վիքիմեդիա նախագծերում, որը ենթադրաբար կլինի դեկտեմբերին։

Խնդրում եմ, արտահայտեք ձեր կարծիքը։--Դավիթ () 10:14, 6 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

2 նախագծին էլ   Կողմ:--Arsog (1985) 10:27, 6 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
2 նախագծերին էլ   Կողմ եմ: Ցանկացած համագործակցություն ողջունելի է: Interwiki Women-ը ե՞րբ է լինելու:--Armen (քննարկում) 18:52, 6 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Արմեն ջան, Interwiki Women-ը կարճ ժամանակահատվածով շարունակական համագործակցություն է, որի ընթացքում այլ երկրներ էլ կմիանան ու կգրենք այդ երկրների հայտնի կանանց մասին: Առաջին համագործակցությունը նախատեսվում է սկսել 2017 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 31-ը: --Armineaghayan (քննարկում) 05:16, 11 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հիանալի է Արմինե ջան, սիրով կմիանամ նախագծին:--Armen (քննարկում) 09:37, 11 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Միանշանակ   Կողմ --XenonX88 (քննարկում) 04:26, 11 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

2 նախագծերին էլ   Կողմ եմ--Լիլիթ Խառատյան (քննարկում) 18:02, 11 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Թարմացում՝

  • Հարգելի համայնք, քանի որ Interwiki Women-ի կազմակերպիչների հետ կարծես թե չստացվեց ընհանուր հայտարարի գալ, Վիքիմեդիա Հայաստանը Վիքիմեդիա Նորվեգիայի հետ ցանկանում է կազմակերպել կանանց նվիրված հոդվածների խմբագրման մրցույթ՝ մարտ ամսին։ Հայաստանը կխմբագրի 100 նորվեգացի կանանց, իսկ Նորվեգիան՝ 100 հայ նշանավոր կանանց մասին։ Interwiki Women-ը նույնությամբ պահպանվում է, միայն մեկ տարբերությամբ, որ Նորվեգիան չի մասնակցում, իսկ Հայաստանի համակարգումը, երևի թե, կիրականացնի Արմինեն։ -- Դավիթ () 07:42, 11 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հաճույքով հոդվածներ կգրեմ նորվեգացի կանանց մասին: --Գարդմանահայ (քննարկում) 16:25, 12 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հայ-ավստրիական համագործակցությանը իհարկե կողմ եմ, բայց հարկավոր է հաշվի առնել նախկին համագործակցությունների այսպես ասած թերությունները: Օրինակ տեղանունների թարգմանությունը կատարվում էր գրեթե բացառձակապես հոդվածը գրողի ցանկությամբ և հաճախ սխալ: Հայ-նորվեգական համագործակցության ժամանակ գրվել էին բազմաթիվ հոդվածներ, և նոր միայն որոշվեց գրել ֆյորդ, թե ծովածոց: Նման հարցերը պետք է նախօրոք կարգավորել: Կարող եմ աջակցել կազմակերպիչներին բարձրացրածս հարցերը լուծելու հարցում:--Գարդմանահայ (քննարկում) 16:25, 12 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
  Կողմ միանշանակ--Omicroñ'R 19:09, 12 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Վրաստանի վարչական բաժանում

Ողջո՜ւյն: Կրկին հակասություններ են առաջացել պետության վարչական միավորների անվանումների հետ: Այս անգամ խոսքը Վրաստանի Հանրապետության մասին է: Hayk.arabaget մասնակիցը փոփոխություններ է կատարում, որը ընդգրկում է բազմաթիվ հոդվածներ և կատեգորիաներ: Ինչպես հասկացա, նա մունիցիպալիտետը փոխում է շրջան բառով: Հիմա անհրաժեշտ է հասկանալ, թե որն է ճիշտը (նպատակահարմարը): Եթե չեմ սխալվում, ապա Վրաստանի Հանրապետությունը բաժանվում է երկրամասերի (կամ մարզեր, նահանգներ և այլն), որոնք էլ իրենց հերթին բաժանվում են մունիցիպալիտետների (կամ շրջանների և այլն): Վերջիններս էլ նոր ընդգրկում են քաղաքներն ու գյուղերը: Հայկին կխնդրեմ նախքան վերջնական լուծումը թեմային առնչվող փոփոխություններ չանել:--Գարդմանահայ (քննարկում) 06:37, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Խնդիր չկա, մանրամասները կարող եք նայել այստեղ: --Հայկ (արաբագետ) 11:16, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Առաջին մակարդակի վարչատարածքային միավորների հարցը (մխարեներ) այդքան էլ վիճարկելի չէ, քանի որ ունենք հստակ ընդունված ինստիտուտ՝ մարզ։ Երկրորդ մակարդակի միավորների դեպքում շրջանի կողմնակիցն եմ, քանի որ մամուլում և լրատվությամբ այդպես է հանդիպել (բացի այդ ավելի համոզիչ տարբերակ է):--Omicroñ'R 21:58, 15 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ունենք 2 մասնակցի դիրքորոշում, որոնց համաձայն կարելի է կատարել նախնական եզրակացություն: Վրաստանի Հանրապետության 1-ին կարգի վարչական միավորները անվանենք «մարզ», իսկ 2-րդ կարգի վարչական միավորներին՝ «շրջան»: Օրինակ՝ Սամցխե-Ջավախեթի մարզ, որը ներառում է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցխայի, Բորժոմի և Ադիգենի շրջանները: Եթե դեմ լինողները չկան, ապա աշխատանքներ տանենք համապատասխան փոփոխությունները կատարելու ուղղությամբ: Պարզապես մի հարց էլ կա քննարկելու. արդյո՞ք անհրաժեշտ է օրինակ Ախալցխայի շրջան հոդվածում փակագծերում նշել, որ Վրաստանի սահմանադրությամբ այն կոչվում է Ախալցխայի մունիցիպալիտետ, թե՞ ոչ: Նկատի ունեմ հետևյալ կերպ Ախալցխայի շրջան (մունիցիպլիտետ): Իմ կարծիքով պետք չի:--Գարդմանահայ (քննարկում) 16:27, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Գուրիայի մարզ (վրաց.՝ გურიის მხარე՝ Գուրիիս մխարե): Այս ձևակերպումը շատ ճիշտ է, որով մեր անունն ենք դնում, ու ցույց ենք տալիս նաև բնօրինակը՝ հայերեն հնչողությամբ: Կարծում եմ՝ այդպես պետք է լինի: Նույնն էլ սա՝ Օզուրգեթի շրջան (վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი՝ օզուրգեթիս մունիցիպալիտետի): --Հայկ (արաբագետ) 19:49, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Եթե մենք ներկայացնում ենք մարզի կամ շրջանի` վրացերենի հայատառ տարբերակը, ապա կարելի է ենթադրել, որ պետք է նույնությամբ ներկայացվի նաև քաղաքի կամ գյուղի անվան հայատառը: Իսկ այդպիսով արդյոք արհեստականորեն չի՞ երկարում հոդվածի նախաբանը:--Որոտ (քննարկում) 21:40, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Այստեղ հարցը քաղաքի ու գյուղի մեջ չէ, այլ հենց վարչաքաղաքական բաժանման, որպեսզի երևա այլալեզու անվանումը: --Հայկ (արաբագետ) 03:10, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Համաձայն եմ Հայկ, օրվա վերջ այս քննարկումը կարելի է փակել և տեղափոխել Վրաստանի վարչական բաժանում հոդվածի քննարկման էջ, որպեսզի եթե հետագայում նման հարց առաջանա, հեշտ լինի գտնել քննարկումը:--Գարդմանահայ (քննարկում) 07:11, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Քննարկումը կարելի է համարել ավարտված: Որպես ապագա համապատասխան փոփոխությունների հիմնավորում տեղափոխում եմ Վրաստանի վարչական բաժանում հոդվածի քննարկման էջ: Շնորհակալություն քննարկման մասնակիցներին:--Գարդմանահայ (քննարկում) 17:15, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Տեղեկաքարտ

Հարգելիներս, ես այդպես էլ չհասկացա տեղեկաքարտերի էությունը: Եթե հոդվածներում պարտադիր է դրա առկայությունը, ապա դա կարելի՞ է արդյոք լրացնել ձեռքով, թե պարտադիր պետք է դրվի կաղապարը: Իմ հոդվածներում ձեռքով լրացվածները փոխարինվում են կաղապարով, այդպիսով ջուրը լցնելով իմ չարչարանքը, որի պատճառով անհետանում են նաև լրացված որոշակի տողեր: Համաձայն եմ, եթե հեռացվում են չլրացվածները, իսկ լրացվածներն ինչու՞: Գուցե դա արվում է դիտավորյալ հոդվածի ծավալը կրճատելու և վերջում որպես «անավարտ» դրոշմելու նպատակո՞վ: Խնդրում եմ բացատրել:--Որոտ (քննարկում) 19:55, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Որոտ, ոչ մի դիտավորություն չկա, ուղղակի մեր բոլոր տեղեկաքարտերը կապված են Վիքիտվյալների շտեմարանի հետ և այնտեղից են վերցնում տեղեկատվությունը, ինչն ավելի հավաստի է, երբեմն էլ՝ օգնում է աղբյուրների հարցով: Աշխատանքը զուր չլինելու համար նախ տեղադրեք տեղեկաքարտը, հիշեք հոդվածը, դրեք միջլեզվային հղումները և լրացրեք այն տողերը, որոնք ավտոմատ չեն լրացվում դատայից: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog (1985) 21:45, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Arsog, ցավն այն է, որ ես փոխանակ նոր հոդվածներ խմբագրեմ, իմ ազատ ժամանակն ստիպված եմ լինում ծախսել` նախկինում խմբագրված հոդվածների տեղեկաքարտերը ժամերով ու անհաջող կերպով կրկին ուղղելու վրա: Տեղեկաքարտերի լատինատառ և տառասխալներով լինելու պատճառով ես հրաժարվեցի այսուհետ ֆիլմերի մասին հոդվածներ գրելուց, հիմա էլ հայաբնակ գյուղերի դեպքում է այդպես: Ես խնդրում եմ ինձ ասեք, ինչ վատ բան կա ձեռքով լրացնելու մեջ:--Որոտ (քննարկում) 21:58, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

  Մեկնաբանություն՝ Հարգելի՛ Որոտ, շնորհակալություն Ձեր ներդրումների և Ձեր թանկագին ժամանակը մեր հանրագիտարանին նվիրելու համար: Ինչ վերաբերում է տեղեկաքարտերին, ապա եթե նույնիսկ տեղեկաքարտում անգլերեն տարրեր են գալիս, հոգ չէ, թող մնան, դրանք և՛ հավաքվում են հատուկ կատեգորիայում, և՛ աստիճանաբար թարգմանվում են դատայում, այնպես որ շարունակեք գրել այն թեմայով, ինչը Ձեզ հոգեհարազատ է: --Arsog (1985) 06:55, 23 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հարգելի Որոտ, եթե դուք գրում եք տեղեկաքարտի այն տվյալներ, որոնք այնտեղ արդեն կան, ապա դուք իսկապես իզուր ծախսում եք ձեր ժամանակը։ Խնդրում եմ դրա տեղը գրել հոդվածի բուն տեքստը, դա ձեզ մոտ շատ լավ ստացվում է։ - Kareyac (քննարկում) 23:01, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր գադջեթ/մոդուլ/բոտ/գործիք

Բարևներ բոլորին ^_^։ Ժողովուրդ ջան, ես հիմա ծրագրավորում եմ սովորում։ Կուրսն ավարտելու համար մինչև դեկտեմեբրի կեսեր պետք է խմբային աշխատանք անենք։ Բնականաբար աշխատանքը պետք է կապված լինի ծրագրավորման հետ;Դ։ Շատ ուրախ կլինեմ, եթե Վիքիպեդիայի կամ այլ վիքինախագծի հետ կապված որևէ աշխատանք անեմ։ Եթե ինչ֊որ գադջեթի, բոտի, գործիքի կամ մոդուլի կարիք եք տեսնում մեր նախագծերում, խնդրում եմ գրել այստեղ։ Եթե ուժերիս սահմանում եղավ, անպայման դա կսարքեմ (բայց դուք հանգիստ ձեր բոլոր մտքերը ասեք;Ճ մեկ֊մեկ շատ բարդ թվացող բանը մեծ ուժեր չի պահանջում)։ Հիշեք, որ Ձեր արձագանքը կարող է ինձ փրկել միայն գնահատականի համար ստեղծված անպետք խաղ սարքելու ձանձրալի ճակատագրից;Դ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:22, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Չգիտեմ ինչքանով է իրագործելի, բայց գաղափարը վաղուց էր իմ մոտ հասունացել, առաջարկում եմ ծրագրային ինչ որ լուծում ստեղծել, որը կսովորեցնի սկսնակ խմբագրողներին Վիքիպեդիայում հոդվածներ գրել, օրինակ սլաքներով կամ այլ կերպ, քայլ առ քայլ ցույց տա որից հետո ինչ սեղմել, առանձին բացված պատուհաններով օգնի ինչպես և ինչ անել հաջորդ քայլով: Չգիտեմ ինչքանով կարողացա մտքերս շարադրել, այդպիսի ծրագրային լուծումներ հանդիպել եմ facebook-ում խաղեր խաղալիս:--Սամվելքննարկում 13:38, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Միանում եմ, այստեղ կան երկու ինտեսակվիվ դասշթաց, որոնք սովորեցնում են խմբագրել Դատայում։ Կարելի է ստեծծել նման մեզ համար։ - Kareyac (քննարկում) 03:59, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Սամվել ջան, Kareyac ջան, նման բան Անգլերեն Վիքիպեդիայում էլ կա։ Էդ ընթացքում ձեռի հետ անպայման կանեմ, ուղղակի էս գործի 99 տոկոսը անգլերեն֊հայերեն թարգմանություն է, մնացած 1 տոկոսը կոդ գրել ։Ճ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:08, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Թարգմանության հարցում կարող եմ օգնել Աշոտ ջան, կարող ես տեղադրել իմ ավազարկղում նյութերը:--Սամվելքննարկում 13:25, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ես նոր ինքս ինձ բրեյնսթորմ արեցի ու մտածեցի մի քանի բան ավելի շատ Վիքիմեդիա Հայաստանի տեսանկյունից։

  • Հնարավո՞ր է ստեղծել մի գործիք/պորտալ/գաջեթ, որտեղ հնարավոր կլինի ավելացնել խմբեր (ակումբներ), որտեղ կգրանցվեն մասնակցային անուններ։ Այս մասնակցային անունների խոշոր խմբագրումները և նորաստեղծ հոդվածները ծանուցմամբ կամ այլ կերպ հասանելի լինեն մեկ/մի քանի մասնակցի (համակարգողի), որը կստուգի/կհաստատի վերջիններիս խմբագրումը և սա տեսանելի կլինի հանրությանը/որոշ մասնակիցների/ադմինիստրատորների, այսինքն թե՝ ինչ խմբեր, ինչ մասնակիցներ, ինչ խմբագրումներ, քանի հաստատված/ստուգված խմբագրում։ Սա մեծապես կօգնի մեզ ավելի լավ համակարգել մեր վիքիակումբների նախագիծը ու նվազացնել սխալ թարգմանությունները/հոդվածները։
  • Հնարավո՞ր է ստեղծել մի գործիք/գաջեթ, որտեղ խմբով գցված հոդվածները կբաժանվեն խմբերի/օրերի և ապա յուրաքանչյուր խոշոր խումբ տրված քանակով հոդվածների խմբերի՝ մասնակիցների՝ ստորագրման հնարավորությամբ՝ նորից նույն հաստատման/ստուգման նշման հնարավորությամբ։ Սա կօգնի մեզ ավելի իրականացնել Վիքիճամբարների նախագիծը։
  • Հնարավո՞ր է ստեղծել մի գործիք, որը հենց վիքիպեդիայում կառանձնացնի որոշակի կատեգորիայի/հոդվածի կարմիր հղումները և ըստ հանդիպման հաճախականության դասավորի որևէ ենթաէջում, որը հետո գուցե անցնի իմ ասած երկրորդ կետը։ Սրանով մենք ավելի լավ կարող ենք բացակայող հոդվածների ցանկեր կազմել ՎՍԳ֊ների համար։
  • Իսկ եթե սրանք պարզ են ավելի, հնարավո՞ր է այս երեք գործիքը միավորել մի տեղում ու ստեղծել ինչ֊որ ընդհանրական բան, որը մեր բոլոր նախագծերի համար հսկայական օգնություն կլինի։

Եթե հանկարծ հրաշքով համաձայնվես, ես կարող եմ շատ ավելի մանրամասն նշել ամեն կետն ու նրան հաջորդող քայլերը, այնպես, ինչպես ես եմ պատկերացնում։--Դավիթ () 18:05, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Շատ շնորհակալություն մտքերի համար, Դավիթ ջան։
  • Առաջինը հաստատ հնարավոր է, «tools.wmflabs.org/wikiclubs» հասցեում ինչ֊որ գործիք, որը կունենա քո ուզած ֆունկցիաները։ Միայն չգիտեմ կարո՞ղ ենք այնտեղ դնել մի բան, որը Վիքիպեդիայի/բառարանի/դարանի հետ ուղիղ կապ չունի և մի քանի մասնակիցներ կարող են օգտագործել այն։ Հիմա չեմ պատկերացնում մոտավոր ինչքան ժամանակ կտանի, բայց հաստատ հնարավոր է։
  • Երկրորդը մոտավորապես պատկերացրի ինչ նկատի ունես, որովհետև ճամբարում եղել եմ, բայց առաջին մասը էտքան էլ նորմալ չհասկացա, կբացատրե՞ս, խմբերով հոդվածները բաժանել խմեբրի հետո էլի խմբերի ։Դ կախեց ուղեղս։ Սրա հաջորդ մասը իրոք հնարավոր կլինի տեղավորել առաջին մասի մեջ, ինչքան հասկացա։
  • Երրորդ մասի հետ կապված։ Մենք արդեն ունենք այսպիսի գործիք, որը կատեգորիայի հոդվածներում գտնում է ամենապահանջված հոդվածները։ Քո առաջարկածը ինչքանո՞վ է տարբերում սրանից։
  • Դեռ չգիտեմ պարզ է թե չէ, բայց առաջինն ու երկրորդը իրոք գրեթե նույն բանն են ու կարելի է մի գործիքի մեջ «փաթեթավորել»։
Ես ոնց որ թե համաձայն եմ Դավիթ ջան, եթե անգամ ամերիկյանում տենց երեք հոգի չգտնեմ, որ կհամաձայնվեն հետս էս անել, մենակով կանեմ՝ էդ տնայինից առանձին։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:18, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Անավարտ բաժին

Հարգելի՛ համայնք, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել {{անավարտ բաժին}} կաղապարի և դրա գործածության վրա: Ըստ իս, այս կաղապարի գործածությունը շատ հաճախ չարաշահվում է: Երբ այն դրվում է մեծ հոդվածի մի բաժնում, ինչպես այստեղ է, ինքնին հասկանալի է և ընդունելի, սակայն, օրինակ այստեղ (մանավանդ այլալեզու վիքիում բաժիններն առկա են՝ ռուսերեն) կամ այստեղ, իմաստը չեմ տեսնում: Անհրաժեշտ է հստակ դիրքորոշում ունենալ, քանի որ, ըստ իս, սա կարելի է անլուրջ թվալ:--Arsog (1985) 20:33, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ես կարծում եմ, որ դատարկ բաժին գրելն ու կաղապար դնելը լրիվ անտեղի է։ Հատկապես, որ տարիներով մնում է։ Եթե շատ արագ զարգացող վիքի լինեինք անգլերենի նման, ուրիշ բան։ Բայց մեր դեպքում ոչ մի իմաստ չի ծառայում, որովհետև գրեթե բոլոր հոդվածներն էլ անավարտ ինչ֊որ բաժին ունեն ու այդպիսի հոդվածները գտնելը խնդիր չի։ Երևի ճիշտ կլինի գոնե դատարկ բաժինների դեպքում բոլորը հեռացնել՝ բաժնի հետ միասին։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:47, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Համաձայն եմ Աշոտի հետ, անավարտ բառը ինքնին հուշում է, որ բաժնի մի մասը գրվել է, սակայն մնացել է անավարտ, եթե ոչինչ չի գրվել անավարտ դնելու իմաստ չկա:--Սամվելքննարկում 04:46, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Մի 2-3 տարի առաջ որոշվել էր դրանք վերացնել: Հոդվածում չպետք է լինի դատարկ բաժին Անավարտ կաղապարով: --Nimeru23 (քննարկում) 07:30, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Այս կաղապարով չստեղծված ենթաբաժինը հեռացնել է պետք, քանի որ որեև դեր չի կատարում, բացի հոդվածի վիզուալ ծավալը ավելացնելուց։ --BekoՔննարկում 04:48, 26 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Քվեարկություններին մասնակցելու իրավունք

Քվեարկություններով հետաքրքրվող հարգելի մասնակիցներ ջան, կարծում եմ այս գործիքը ձեզ կհետաքրքրի։ Շնորհակալություն Arsog1985 մասնակցին մտքի համար։ Թերությունների կամ առաջարկների դեպքում կարող եք գրել ինձ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:42, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Լավն է, ապրես:--Գարդմանահայ (քննարկում) 14:55, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Աշոտ ջան, իսկ կարելի է այս գործիքում ամսաթվերն էլ ավելանա, ասենք այսինչ օրվա դրությամբ քվեարկելու իրավունք ուներ թե չէ:--Սամվելքննարկում 13:24, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հնարավոր է, Սամվել ջան։ Ես Արամին խոստացել էր, որ այսօր պետք է պատրաստ լիներ, բայց հիվանդանալու պատճառով ամեն ինչ խառնվեց։ Էս քանի օրը կլինի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:20, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր գնահատում` «Հոլոքոստի ժխտում»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Հոլոքոստի ժխտում» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում --Vardanyan Anahit (քննարկում) 08:58, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]