Վիքիպեդիա:Գնահատում/ՌՆԹ
ՌՆԹ խմբագրել
Գնահատումն անցել է դրական: Ներկայացվում է քվեարկության որպես ՚ընտրյալ լավ հոդված:--Arsog (1985) 20:03, 6 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- ՌՆԹ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Քվեարկության ժամկետներ | հոկտեմբերի 7 ֊ նոյեմբերի 6 |
---|
Հոդվածը վաղուց թարգմանել եմ անգլերեն և ռուսերեն տարբերակները համատեղելով։ Վերջերս բարելավել եմ, սխալները ուղղել և այժմ ներկայացնում եմ գնահատման։ Դավիթ (∅) 13:02, 7 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հոդվածը կարդացի և ուղղեցի իմ կողմից նկատված վրիպակները։ Մի քանի նկատառում ունեմ Դավիթ ջան.
- «ՌՆԹ-ի տեսակներ» բաժնի առաջին նախադասությունը՝ «ՄՌՆԹ-ն կամ իՌՆԹ-ն, ԴՆԹ-ում գաղտնագրված ինֆորմացիայի դեպի ռիբոսոմներ փոխադրման ժամանակ, ծառայում է որպես միջնորդ։», անհասկանալի էր։ «Ժամանակ» բառից հետո ստորակետ դրեցի, կարծես թե հիմա պարզ է, թե ինչ ես ի նկատի ունեցել։ Խնդրում եմ նայես, թե արդյոք իմաստը չեմ փոխել։
- «ՌՆԹ աշխարհի տեսություն» բաժնի վերջին պարբերությունը նույնն է, ինչ «Էվոլյուցիա» բաժնի պարունակությունը, մեկն ու մեկը պետք է հեռացվի։
- 72-րդ ծանոթագրությունն ուղղման կարիք ունի, ես չկարողացա ուղղել։
- Կարծում եմ՝ արժի մի երկու արտաքին հղում ավելացնել հոդվածին։
- Խնդրում եմ հոդվածի քննարկման էջում նշել, թե որ Վիքիներից ես թարգմանել, քանի որ, ըստ կանոնակարգի, չնշելը հեղ․ իրավունքի խախտում է։
Այսքանը, մերսի շատ հոդվածի համար :)--Լիլիթ (քննարկում) 18:49, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Լիլիթ ջան, մերսի շատ կարծիքի, փոփոխությունների ու առաջարկների համար։ Առաջին կետի փոփոխածդ նախադասությունը այն է, ինչ նկատի եմ ունեցել։ Էվոլյուցիա բաժնի կրկնությունը հեռացրել եմ։ 72-րդ ծանոթագրությունն ուղղել եմ, ավելացրել եմ արտաքին հղումներ ու նավարկման աղյուսակներ։ Քննարկման էջում էլ ավելացրել եմ թարգմանության կաղապարները։ Շատ շնորհակալություն։--Դավիթ (∅) 17:45, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դավիթ ջան, շնորհակալություն հոդվածի և կատարած աշխատանքի համար, որոշ ուղղումներ էլ ես կատարեցի: Մի քանի՝ գուցե ոչ պրոֆեսիոնալ հարց՝
- փսևդո մասնիկը հնարավոր չէ՞ փոխարինել, թե՞ ընդունված գիտական տերմին է,
- ՌՆԹ-ի այսպես կոչված տեսակները գծիկո՞վ են գրվում, թե՞ ոչ (փՌՆԹ, ռՌՆԹ և այլն:)--Arsog (1985) 20:04, 28 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Arsog1985 ջան, շնորհակալություն արձագանքի և ուղղումների համար։
- փսևդո մասնիկը ընդունված ձև է, կարող եմ փակագծում ավելացնել նաև նույնը կեղծ֊՝ հայերեն մասնիկով։
- ես կասկածում էի ինչպես գրել, հարցրել եմ մայրենի լեզվի դասընթացների խմբում, պատասխանեցին՝ որ երկու դեպքն էլ ճիշտ է, բայց օրինակ՝ եթե գծիկով գրեմ «նախա֊ի֊ՌՆԹ֊ի», մի տեսակ գծիկների քանակը շատանում է ու տգեղանում, իսկ նախա֊իՌՆԹ֊ն ավելի լավ տեսք ունի։ Բացի այդ, դասագրքերում էլ ավելի շատ հանդիպել եմ առանց գծիկի տարբերակը։--Դավիթ (∅) 14:52, 2 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Դավիթ ջան, շնորհակալություն պարզաբանումների համար: Կարծում եմ՝ ամբողջ տեքստում փակագծեր ավելացնել պետք չէ, կարելի է մեկ պսևդո մասնիկի վրա որպես նշում տալ բացատրությունը: Ըստ բառարանների և համացանցի՝ կիրառելի է պսևդո ձևը:--Arsog (1985) 07:53, 4 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։