Վիրջինիա Բրյուս (անգլ.՝ Virginia Bruce), իրական անունը՝ Հելեն Վիրջինիա Բրիգգս (անգլ.՝ Helen Virginia Briggs, սեպտեմբերի 29, 1910(1910-09-29)[1][2][3], Մինեապոլիս, Մինեսոտա - փետրվարի 24, 1982(1982-02-24)[1][2][3], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և դերասան։

Վիրջինիա Բրյուս
անգլ.՝ Virginia Bruce
Ծնվել էսեպտեմբերի 29, 1910(1910-09-29)[1][2][3]
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա
Մահացել էփետրվարի 24, 1982(1982-02-24)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և թատրոնի դերասանուհի
Ժանրերավանդական փոփ երաժշտություն
Ամուսին(ներ)J. Walter Ruben? և Ջոն Գիլբերտ

Կյանք խմբագրել

Հելեն Վիրջինիա Բրիգգսը ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 29-ին Մինեապոլիսում։ Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս-Անջելես՝ մտադրվելով ընդունվել Կալիֆոռնիական համալսարան։ Սակայն փոխարենը անհապաղ տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ սկսել է հանդես գալ Բրոդվեյի թատրոնում ներկայացվող մյուզիքլներում և ֆիլմերում։ 1932 թվականին վերադարձել է Հոլլիվուդ, այդտեղ ամուսնացել և շարունակե է նկարահանվել ֆիլմերում։ Վիրջինիա Բրյուսը մահացել է քաղցկեղից՝ 1982 թվականի փետրվարի 24-ին Վուդլենդ-Հիլլզում։

Անձնական կյանք խմբագրել

Վիրջինիա Բրյուսն ամուսնացած է եղել երեք անգամ.

  • Ջոն Գիլբերտ՝ դերասան։ Ամուսնությունը շարունակվել է 1932 թվականից 1934 թվականը։ Ջոնից ունեցել է աղջիկ՝ Սյուզան Էնն Գիլբերտը։ Ջոնը մահացել է ամուսնալուծությունից մեկուկես տարի անց։ Հետաքրքիր է, որ նա եղել է Վիրջինիայի առաջին ամուսինը, իսկ Վիրջինիան եղել է նրա չորրորդ կինը։
  • Ջեյկոբ Վոլտեր Ռաբեն (անգլ.՝ J. Walter Ruben)՝ սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Ամուսնությունը շարունակվել է 1937 թվականից 1942 թվականը (ամուսնու մահը)։ Ջեյկոբից ունեցել է որդի՝ Քրիստոֆեր Ռաբենը։
  • Ալի Իպար՝ թուրք զինծառայող։ Ամուսնությունը շարունակվել է 1946 թվականից 1951 թվականը, և երկրորդ անգամ 1952 թվականից 1964 թվականը։ Կեղծ ամուսնալուծությունն անհրաժեշտ էր Ալի Իպարի և իր երկրի զինված ուժերի հարաբերությունների կարգավորման համար։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական - Ֆիլմ - Դեր

  • 1929 — The Love Parade — պալատական ազնվական օրիորդ
  • 1930 — Whoopee! — աղջիկ
  • 1930 — Let's Go Native — երգչախմբի անդամ
  • 1930 — Paramount on Parade — երգչախմբի անդամ
  • 1931 — Hell Divers — աղջիկ
  • 1932 — The Miracle Man — Մարգարեն Տորնտոն
  • 1932 — Kongo — Էնն Վայթհոլ
  • 1932 — Downstairs — Աննա
  • 1934 — Jane Eyre — Ջեյն Էյր
  • 1935 — Escapade — Գերտա
  • 1935 — The Murder Man — Մերի Շեննոն
  • 1936 — The Great Ziegfeld — Одри Дэйн
  • 1936 — Born to Dance — Լյուսի Ջեյմս
  • 1940 — The Invisible Woman — Քիթթի Քերրոլլ՝ ֆոտոմոդել
  • 1942 — Pardon My Sarong — Ջոան Մարշալլ
  • 1948 — Night Has a Thousand Eyes — Ջեննի Քորթլենդ
  • 1953 — General Electric Theater — Ադել
  • 1955 — Letter to Loretta — Դի Նորման
  • 1955 — Science Fiction Theatre — տարբեր դերեր
  • 1960 — Strangers When We Meet — տիկին Վագներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.

Արտաքին հղումներ խմբագրել