Վիրավորական խախտումներ (պիես)

պիես

«Վիրավորական խախտումներ» (անգլ.՝ Offensive Fouls), միջնակարգ դպրոցի համար Ջեյսոն Լոնգի գրած կանադական պիես ռասիզմի մասին[1][2]։

Վիրավորական խախտումներ
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպիես
ՀեղինակՋեյսոն Լոնգ
ԵրկիրԿանադա
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1999
Առաջին ներկայացում1999
ՏեսարանԿանադա

Պատմություն, սյուժե խմբագրել

Պիեսի պրեմիերան տեղի է ունեցել 1999 թվականին All Nations (Բոլոր ազգերի) թատրոնում։ Հենց այս հաստատությունն էր Լոնգին պատվիրել գրելու պիեսը[3]։ Hustle n' Bustle թատրոնը 2011 թվականին իր դեբյուտը սկսեց պիեսով[4]։ Պիեսում երկու գործող անձ կա[5]՝ 17-ամյա իռլանդացի-կանադացի բասկետբոլիստ Ջոյը[6] և նրա չինացի-կանադացի ընկերուհի Քրիստինը[7]։ Պիեսի գործողությունները ծավալվում են Ջոյի շուրջ, երբ Քրիստինը կասկածում է, որ նա մասնակցություն ունի ռասայական հողի վրա անկյունի խանութում տեղի ունեցած վանդալիզմի միջադեպի մեջ, և նրան հեռացրել են բասկետբոլի թիմից[8]։ Վիրավորական խախտումներ պիեսը նախատեսված է պատանիների համար[9]։

Ընդունելություն խմբագրել

Պիեսը գրվել է հանրակրթական դպրոցներում ելույթների համար և ներկայացվել է ամբողջ Ալբերտա նահանգում[10]։ Ներկայացումներ են կազմակերպվել նաև Օնտարիոյի Նիագարա Ֆոլս քաղաքում, Հոլիֆաքսի Նեպտուն թատրոնում, ինչպես նաև Վինիպեգում։ Էդմոնտոնում ներկայացվել է 2011 թվականին[1]։

Գովասանքի է արժանացել «դեռահասներին որպես իրոք դեռահաս» ներկայացնելու երկխոսությունը[1]։ Պիեսն առաջադրվել է Դորա Մեյվոր Մուրի անվան մրցանակի[11]։

«Վիրավորական խախտումներ» պիեսը տպագրվել է 2009 թվականին պատանիների համար տպագրված կանադական պիեսների «Things That Go Bump» հավաքածուում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Mike Ross (November 22, 2011)։ «Theatre: Fiction stranger than truth in Offensive Fouls»։ Gig City։ Վերցված է August 20, 2012 
  2. «Ten theatre companies presenting works at Courthouse Theatre»։ NiagaraThisWeek.com։ October 3, 2010։ Վերցված է August 20, 2012 
  3. Jared Story (February 16, 2012)։ «Keeping it real: Offensive Fouls takes an honest look at racism, as seen through the lens of teenage love»։ Uptown։ Վերցված է August 20, 2012 
  4. Jon Kaplan, Glenn Sumi (March 31 – April 7, 2011)։ «Fouls flies: The birth of Hustle n’ Bustle Theatre, Scrabble With The Stars, and more»։ Now 30 (31)։ Վերցված է August 20, 2012 (չաշխատող հղում)
  5. Alison Mayes (February 17, 2012)։ «Racially charged play sure to score with teen audience»։ Winnipeg Free Press։ Վերցված է August 20, 2012 
  6. «Offensive Fouls»։ Concrete Theatre։ Արխիվացված է օրիգինալից April 29, 2012-ին։ Վերցված է August 20, 2012 
  7. «Offensive Fouls»։ Theatre Direct։ Արխիվացված է օրիգինալից August 15, 2012-ին։ Վերցված է August 20, 2012 
  8. «Young Company Touring Show»։ Neptune Theatre։ Արխիվացված է օրիգինալից April 23, 2012-ին։ Վերցված է August 20, 2012 
  9. «Manitoba Theatre for Young People: Offensive Fouls, February 13–18»։ Winnipeg Arts Council։ Վերցված է August 20, 2012 
  10. 10,0 10,1 Brennan edited by Kit (2009)։ Things that go bump։ Winnipeg: Signature Editions։ ISBN 9781897109366 
  11. «Offensive Fouls»։ Manitoba Theatre for Young People։ Արխիվացված է օրիգինալից February 29, 2012-ին։ Վերցված է August 20, 2012