Վիրալի Մոդի[3] (անգլ.՝ Virali Modi, սեպտեմբերի 29, 1991(1991-09-29)[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ և մոտիվացիոն խոսնակ Հնդկաստանից[4]։ Նա իր երիտասարդության մեծ մասն անցկացրել է Միացյալ Նահանգներում, սակայն Հնդկաստան կատարած այցից հետո մալարիայով վարակվելու պատճառով կոմայի մեջ է ընկել[5]։ Նա ողջ է մնացել, բայց այլևս չի կարողացել քայլել[6]։ 2014 թվականին երկրորդ տեղն Է զբաղեցրել «Միսս Հնդկաստան անվասայլակով» մրցույթում և արդյունքում մեծ թվով երկրպագուներ է ձեռք բերել սոցիալական ցանցերում[3]։ Նա հանրագիր է ստեղծել Change.org «Հնդկական երկաթուղիներում հաշմանդամների նկատմամբ բարյացակամության միջոցառումների իրականացում» (անգլ.՝ Implement Disabled Friendly Measures in Indian Railways) խորագրով[7]։

Վիրալի Մոդի
անգլ.՝ Virali Modi
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1991(1991-09-29)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունհաշմանդամների իրավունքների պաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
 Virali Modi Վիքիպահեստում

Երկաթուղու հասանելիությունը բարելավելու ջանքերի շնորհիվ ընդգրկվել է BBC-ի 2017 թվականի «100 կանանց» ցուցակում[8]։ Բազմիցս ելույթ է ունեցել TEDx-ում՝ խոսելով իր փորձի և հաշմանդամության հետ կապված խնդիրների մասին[9][10][11]։ Վիրալին սկսել է արշավ՝ խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիությունը, մեկը՝ 2017-ին, որը կոչվում էր #MyTrainToo, իսկ մյուսը՝ # RampMyRestaurant[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Who is Rajiv Oberoi accused of harassing activist Virali Modi?GroundReport, 2022.
  2. 2,0 2,1 2,2 The inspiring story of disability rights activist Virali Modi and ...OpIndia, 2021.
  3. 3,0 3,1 The Inspiring Story Of Virali Modi, Who Bounced Back To Life After Being Inches From Death Արխիվացված 2023-02-16 Wayback Machine, Isha Sharma, Sept 30, 2016, Times of India, Retrieved 16 October 2017
  4. «The Better India». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  5. «Interview in Le Amour Journal». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  6. «India Times». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  7. 7,0 7,1 Cobain, Ian (2018 թ․ նոյեմբերի 26). «In conversation with Virali Modi». The New Rationalist Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «BBC 100 Women 2017». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  9. On a journey of destigmatizing disability | Virali Modi | TEDxMICA (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին
  10. The Fight of Life | Virali Modi | TEDxABVIIITMG (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին
  11. The Stigma Around Disability | Virali Modi | TEDxGLAU (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրալի Մոդի» հոդվածին։