Վիրաբ Հարությունյան

հայ դերասան

Վիրաբ Հմայակի Հարությունյան (1916, ապրիլի 24 (մայիսի 9), Ռեհանլու, Արարատի մարզ - 1998, հունվարի 2, Երևան), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]։

Վիրաբ Հարությունյան
Ծնվել էապրիլի 24, 1916(1916-04-24)
ԾննդավայրՍարիբաշիյուրդ, Հայաստան
Մահացել էհունվարի 2, 1998(1998-01-02) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Պարգևներ և մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

1936 թվականին ավարտել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան։ 1936-1940 թվականներին եղել է Երևանի պատանի հանդիսատեսի, 1940-1942 թվականներին` Կոտայքի միջշրջանային, 1945-1991 թվականներին` Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնների դերասան։ 1942-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Որպես Բելոռուսական ռազմաճակատի 512-րդ դիվիզիայի շարքային զինվոր մարտնչելով թշնամու դեմ Հարությունյանը Բելոցերկով քաղաքի համար մղվող պայքարում ինքնաթիռի ռմբակոծությունից վիրավորվել է, ստացել կոնտուզիա և 1945 թվականի վերջերին զորացրվել է։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Արիության համար, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ շքանշաններով ու մեդալներով։ 1988 թվականից եղել է Տիկնիկային թատրոնի գործիչների միջազգային միության անդամ։ Իր տիկնիկներով ելույթներ է ունեցել Կանադայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում[2]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
  • Կարմիր աստղի շքանշան
  • Արիության համար մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ

Դերեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.