Վիտիմի սարահարթ, գտնվում է Վիտիմ գետի վերին հոսանքի ավազանում, գլխավորապես ՌԴ Բուրյաթիայի հանրապետությունում։

Վիտիմի սարահարթ
Տեսակլեռնաշղթա և բարձրություն
ՄայրցամաքԱսիա
Երկիր Ռուսաստան[1]
ԼեռնաշղթաՀարավսիբիրյան լեռներ
Քարտեզ
Քարտեզ

Բնորոշ են լայն և ոչ բարձր բլրաշարերը (1200—1600 մ) և միջլեռնային իջեցումները։ Կազմված է գրանիտներից և բյուրեղային թերթաքարերից, արևմտյան մասում՝ բազալտներից։ Կան 15 հիս հրաբխային կոներ։ Տարածված է բազմամյա սառածությունը։ Միջգետային ջրբաժանները ծածկված են խեժափիճու տայգայով, իջվածքները՝ կեչու թփուտներով, մարգագետիններով և ճահիճներով։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 467