Եվգենի Աբալակով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբալակով ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգենի Միխայլովիչ Աբալակով (ռուս.՝ Евгений Михайлович Абалаков, փետրվարի 4 (17), 1907, Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 24, 1948, Մոսկվա, ԽՍՀՄ), կազակ, խորհրդային քանդակագործ և լեռնագնաց, ալպինիզմի վաստակավոր վարպետ (1934), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Եվգենի Աբալակով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4 (17), 1907 |
Ծննդավայր | Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 24, 1948 (41 տարեկան) |
Վախճանի վայրը | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, քանդակագործ, լեռնագնաց և մարզիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Yevgeniy Abalakov Վիքիպահեստում |
Նա առաջինն էր, ով հաղթահարեց Ստալինի պիկի վերելքը (1962 – 1998 թվականներին՝ Կոմունիզմի պիկ, ներկայումս՝ Իսմայիլ Սամանիի պիկ) (Պամիր, 1933) պամիր-տաջիկական արշավախմբի ջոկատից միայն նրան հաջողվեց հասնել գագաթին 1933 թ. - 7 495 м. Ավելի քան հիսուն գագաթների վերելքի է մասնակցել, գիտական հետազոտություններ է կատարել, ուսումնասիրել և քարտեզին է հանձնել Պամիրի և Տյան-Շանի լեռնաշղթաներ և սառցադաշտեր։
Կենսագրություն
խմբագրել1932 թ. Աբալակովը ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան պետական գեղարվեստական ինստիտուտը, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր, մի շարք գեղանկարների և քանդակների հեղինակ էր, որոնցից առավել հայտնի են «Լեռնագնացն ու լեռնագնացուհին» քանդակային խումբը, Կերչի Լենինի արձանը, որը 1941 թ ոչնչացվեց ֆաշիստների կողմից։
«Հայրենական Մեծ պատերազմի» տարիներին, կամավոր մեկնեց ռազմաճակատ, (1941-1942) մասնակցեց Մոսկվայի համար ճակատամարտին, Կովկասի պաշտպանությանը, դասավանդում էր ռազմական լեռնագնացություն։
Եվգենի Աբալակովը զոհվեց 1948 թ. մարտի 24–ին գազից թունավորումից։ Դա Աբալակովի մահվան պաշտոնական տարբերակն էր, որը այն տարիներին անգամ քննադատվում էր։
Աբալակովը թաղված է Նովոդեվիչյե գերեզմանատանը Մոսկվայում։
Նրա եղբայրը՝ Վիտալի Աբալակովը նույնպես հանրահայտ լեռնագնաց էր։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Աբալակով» հոդվածին։ |