Վիսրամիանի (վրաց.՝ ვისრამიანი), XI դ․ պարսիկ բանաստեղծ Գուրգանիի (հայ․՝ Վրկանացի) «Վիս ու Ռամին» սիրավեպի վրացական արձակ թարգմանությունը։ «Վիս ու Րամին»-ի սյուժեն արկածախնդրական է գեղեցկուհի Վիսը ծնվելուց առաջ արդեն խոստացված է եղել Մոաբադ շահին, սակայն բազմաթիվ փորձություններից հետո նրան տիրացել է Րամինը։ Վեպում հոգեբանական իրապատում անցումներ ու․ պատճառաբանվածություն գրեթե չկան, իշխողը մարմնական վայելքն է, խրախճանքն ու խարդավանքը։ Ըստ ամենայնի ազնվականական միջավայրում ծնունդ առած և տարածում գտած պատմություն է, որը վրաց իրականությանը (ինչպես նաև՝ հայ) կարող էր ծանոթ լինել դեռևս այլ տարբերակով։ Սիրավեպի վրացական թարգմանությունը կատարված է 12-րդ դարում և ավանդաբար վերագրվում է Վահրամ Երկայնաբազուկի որդի Սարգիս Թմոգվեցուն (տես Սարգիս Ա Վահրամյան)։ Վիսրամիանին հիմնականում համապատասխանում է բնագրին, թեև կան տեղայնացման որոշ նմուշներ, արձակի վերածելու հետ կապված հավելում-պակասումներ։ Գեղարվեստական առումով նշանակալի հուշարձան է, կարևոր՝ 12-րդ դարի պարսկական բնագիրը վերականգնելիս։ Հայագիտության համարկան ուշագրավ իրողություններ, առասպելական Արտավազդն այստեղ կախարդության հոմանիշ է, իսկ դրվագներից մեկում հանդիպում է շուշպար (հիմա շուրջպար) տերմինը։

Վիսրամիանի
վրաց.՝ ვისრამიანი
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուվրացերեն
Հրատարակման տարեթիվ1884
 Visramiani Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 463