Վիստավիշտե (չեխ․՝ Výstaviště), պատմական ցուցահանդեսային համալիր Պրահայում, որը կառուցվել է 1891 թվականին։ Համալիրը գտնվում է մետրոյի «Նադրաժի Գոլեշովիցե» կայարանի մոտ (գիծ C), Ստրոմովկա զբոսայգուց, Պրահայի աստղացուցարանից, Լունա-պարկից և «Տիպսպորտ Արենայից» քիչ հեռու։ Համալիրի հիմնական շենքը Արդյունաբերական պալատն է, բացի այդ, համալիրը ներառում է Կրժիժիկովյան շատրվանները, Ազգային թանգարանի Լապիդարիումը (վիմագիր արձանագրությունների ցուցադրություն), World of the Oceans օվկիանարիումը, «Գոյա մյուզիք հոլ» թատրոնի բրգաձև շենքը, ինչպես նաև Չեխիայում խոշորագույն գեղանկարը՝ «Լիպանի ճակատամարտ» համայնապատկերը։

Վիստավիշտե
Изображение логотипа
Տեսակկոնֆերանսների կենտրոն, շինությունների համալիր և միջոցառման անցկացման վայր
Երկիր Չեխիա
ՏեղագրությունԲուբենեչ և Պրահա 7
ՀասցեՎիստավիշտե փողոց[1]
Կայքvystavistepraha.eu
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն Խմբագրել

 
Վիստավիշտեի պատկերանշանը

Համալիրը կառուցվել է 1891 թվականի հոբելյանական համաշխարհային ցուցահանդեսի համար` Ֆրեդերիկ Մյունցբերգերի և Ֆրանսիս Մյունխհաուզենի նախագծով[2]։ Նախագծի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Արդյունաբերական պալատի շենքն ամբողջությամբ կառուցված է չեխական երկաթից[3]։ Ցուցահանդեսի ընթացքում (մայիսի 15-ից հոկտեմբերի 18-ը) Վիստավիշտեն այցելել է շուրջ 2,5 միլիոն մարդ։

Համալիրի տարածքը 36 հա է[4]։ Չեխոսլովակիայի տարիներին Արդյունաբերական պալատում տեղակայված էր Համագումարների պալատը, իսկ ամբողջ համալիրը կոչվում էր «Յուլիուս Ֆուչիկի անվան մշակույթի և հանգստի զբոսայգի»[5]։

Համալիրի կարևոր տեսարժան վայրը՝ Կրժիժիկովյան «երգող» շատրվանները, երկար ժամանակ չեն գործել, բայց վերականգնվել են 1990-ական թվականներին։ 2005 թվականին դրանք կրկին փակվեցին, իսկ 2015 թվականին, վերականգնումից հետո, կրկին բացվեցին այցելուների համար[6]։

2015 թվականի հունվարի 1-ից համալիրն անցել է քաղաքային ընկերության կառավարման տակ, որի խնդիրն է վերակենդանացնել և վերականգնել համալիրը։ Վիստավիշտեում ցուցահանդեսների հիմնական կազմակերպիչը Incheba Praha մասնավոր ընկերությունն է[7]։

Հրդեհներ Խմբագրել

Վիստավիշտեն այրվել է երեք անգամ.

  • 1991 թվականի հոկտեմբերի 25-ին, էլեկտրական սարքավորումների հետ անզգույշ վարվելու հետևանքով, ամբողջությամբ այրվել է Բրյուսելյան տաղավարը։
  • 2005 թվականի նոյեմբերի 12-ին ամբողջությամբ այրվել է «Գլոբուս» թատրոնը՝ Լոնդոնյան համանուն թատրոնի փայտե կրկնօրինակը, որը կառուցվել էր նրանից վեց տարի վաղ։
  • 2008 թվականի հոկտեմբերի 16-ին էլեկտրական սալիկի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է Արդյունաբերական պալատի ձախ թևը[8]։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Památkový katalog NPÚ
  2. Pražská informační služba (2008-02-29)։ «Průmyslový palác»։ Վերցված է 2008-10-16 
  3. Анна Рапопорт; Анастасия Ждановская Чешская республика. — ЛитРес, 2015. — С. 110—. — ISBN 978-5-457-43848-4
  4. Newbalkan.com։ «Výstaviště Praha Holešovice»։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-22-ին։ Վերցված է 2008-10-16 
  5. «Выставочный комплекс Выставиште Прага: основные объекты и фото»։ euro-provodnik.ru։ Վերցված է 2021-04-30 
  6. Влада Маршева (2015-06-30)։ «Фонтаны перед пражским комплексом «Выставиште» снова работают» (ռուսերեն)։ 420on.cz։ Վերցված է 2016-02-19 
  7. «Dentální Veletrh - 26. - 28.9.2019 - Výstaviště Praha Holešovice»։ Dentální Veletrh - 26. - 28.9.2019 - Výstaviště Praha Holešovice։ Վերցված է 2021-04-30 
  8. Пожар в Промышленном дворце

Արտաքին հղումներ Խմբագրել