Պրահայի մետրոպոլիտենը հիմնադրվել է 1974 թ.[3]Պրահայում, Չեխիայում։ Ներկայումս այն ունի երեք գիծ և 61 կայարան։ Նրա ընդհանուր երկարությունը կազմում է 65,5 կմ[1]։ 2012 թվականին մետրոպոլիտենը սպասարկել է 589,2 միլիոն ուղևոր[2], որը ավելին է, քան 2011 թվականին՝ 530,5 միլիոն ուղևոր[4])։ Այսպիսով այս տրանսպորտային համակարգը հինգերորդն է իր տարեկան ուղևորահոսքով Եվրոպայում և աշխարհում ամենաշատ օգտագործվողը մեկ շնչին հասնող ուղևորություններով։

Պրահայի մետրոպոլիտեն
չեխ․՝ Pražské metro
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչDopravní podnik hlavního města Prahy
Երկիր Չեխիա
ՔաղաքՊրահա
Բացման տարեթիվմայիսի 9, 1974
Գծերի երկարություն65,5 կմ[1]
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ61[1]
Գծերի քանակ3[1]
ԳծերԳիծ Ա, Գիծ Բ, Գիծ Ց, Technical center TC 3 Radlická? և Line D?
Ուղևորահոսքը մեկ տարում589 200 000 (2012)[2]
dpp.cz/en/
 Metro in Prague Վիքիպահեստում

Հիմնական տեղեկություններ խմբագրել

Պրահայի մետրոպոլիտենը ունի երեք գիծ և յուրաքանչյուրը ներկայացված է իր գույնով քարտեզի վրա՝ A գիծը (կանաչ), B գիծը (դեղին) և C գիծը (կարմիր)։ Կայարանների թիվը կազմում է 61, որոնցից 3 փոխադրման կայարաններ են։ Նրանք կազմում են 60 կմ երկարություն ունեցող հիմնականում ստորգետնյա ուղիներ։ Մետրոպոլիտենը աշխատում է առավոտվա 4-ից մինչև կեսգիշեր, գնացքների ժամանման ընդմիջումը կազմում է 2-3 րոպե պիկ ժամերին։

Մետրոպոլիտենը շահագործում է Պրահայի հանրային փոխադրումների ընկերությունը (չեխերեն Dopravní podnik hlavního města Prahy a.s.), որը իրականացնում է քաղաքում բոլոր տեսակի ուղեփոխադրումները՝ մետրոպոլիտենը, տրամվայները, ավտոբուսները, ֆունիկուլյորը դեպի Պետրին բլուրը և Պրահայի կենդանաբանական այգու վերելակը։ Սկսած 1993 թվականից այս համակարգը ընդգրկում է երկաթուղու հետ, ավտոբուսների և կայանատեղերի հետ։ Միասին նրանք կազմում են հանրային տրանսպորտի ցանց (Pražská integrovaná doprava—PID

Պրահայի մետրոպոլիտենի շատ կայարաններ բավականին մեծ են և ունեն մի քանի մուտք։ Դա կարող է շփոթմունք առաջացնել, հատկապես կենտրոնական մասում, օրինակ՝ Մուստեկում (Můstek) կամ Մուզեումում (Muzeum)։ Նույնիսկ ճիշտ կայարանում ընտրելով սխալ ելքը կարող է հանգեցնել նրան, որ կորցնում եք 5-10 րոպե ոտքով քայլելով։ Հիմնականում կայարաններում կան ցուցանակներ, որոնք օգնում են նրանց, ովքեր չգիտեն չեխերեն։

Համակարգը և կայարանները խմբագրել

 
A գծի Մուզեում կայարանը
 
B գծում մետրոյի կամուրջը Լուժինի (Lužiny) և Հյուրկա (Hůrka) կայարանների միջև

Պրահայի մետրոպոլիտենի համակարգը կազմում է եռանկյուն, որտեղ երեք գծերը հատվում են երեք կետում՝ կազմելով փոխադրման կայարաններ։ Յուրաքանչյուր փոխադրման կայարան ունի երկու սրահ՝ ամեն մի գծի համար։ Կայարանների տեղադրման խորությունը զգալիորեն տատանվում է։ Ամենախորը կայարանն է Նամեստի Միռուն (Náměstí Míru), 52 մետր խորության վրա։ B գծի մի մասը անցնում է գետնից բարձր ապակեպատ թունելով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Company Profile - Dopravní podnik hlavnívo města Prahy». Dopravní podnik hlavnívo města Prahy. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  2. 2,0 2,1 «Annual Report 2012» (PDF). DPP.cz (via: http://www.dpp.cz/en/annual-reports/). Dopravní podnik hlavnívo města Prahy. 2012. էջ 66. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «History - Dopravní podnik hlavnívo města Prahy». Dopravní podnik hlavnívo města Prahy. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Annual Report 2011» (PDF). DPP.cz (via: http://www.dpp.cz/en/annual-reports/). Dopravní podnik hlavnívo města Prahy. 2011. էջ 75. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)