Վիսենտե Ռոդրիգես

իսպանացի ֆուտբոլիստ

Վիսենտե Ռոդրիգես Գիլիեն (իսպ.՝ Vicente Rodríguez Guillén, հուլիսի 16, 1981(1981-07-16)[1], Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, իսպանիայի հավաքականի ձախ կիսապաշտպան։

Վիսենտե Ռոդրիգես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիսենտե Ռոդրիգես Գալիեն
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Վալենսիա, Իսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
ԻսպանիաԱտլետիկո Բենիկալապ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997 - 2000 Իսպանիա Լեվանտե 54 (9)
2000 - 2011 Իսպանիա Վալենսիա 243 (36)
2011 - 2013 Անգլիա Բրայթոն էնդ Հուվ 32 (5)
Ազգային հավաքական
2008 Իսպանիա Գերմանիա 38 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 11 օգոստոսի 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24 օգոստոսի 2012

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Վիսենտեն սկսեց զբաղվել ֆուտբոլով «Ատլտիկո Բենիկալապի» ֆուտբոլային դպրոցում, իսկ 16 տարեկանում սկսեց խաղալ մեկ այլ վալենսիական ակումբի՝ «Լևանտեի» կազմում։ Երկրորդ դիվիզիոնի խաղերում Վիսենտեն իր նորամուտը նշեց 1997 թվականի նոյեմբերին և միանգամից սկսեցին հետաքրքրվել նրանով եվրոպական հզորագույն ակումբներ, ինչպիսիք էին Մադրիդի Ռեալը և Արսենալը։ Թիմի ղեկավարությունը չէի ուզում վաճառել հիանալի եզրային կիսապաշտպանին։ Բայց արդյունքում 2000 թվականին Վիսենտեն լքում է Լեվանտեն և տեղափոխվում է Վալենսիա։

Սկզբից Վիսենտեն ուներ լուրջ մրցակից՝ Կիլի Գոնսալեսը, որը հանդսես էր գալիս Վիսենտեի դիրքում։ Եվ Վիսենտեն չկարողացավամբողջությամբ խաղալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Բավարիայի դեմ։ Բայց մրցաշրջանի վերջում Գոնսալեսը տեղափոխվում է Ինտեր և Վիսենտեն հայտավորվում է հիմնական կազմում։ 2003/04 մրցաշրջանում Վիսենտեի օգնությամբ «չղջիկները» կարողանում են նվաճել Լա Լիգայի, ՈՒԵՖԱ-ի գավաթի[2] և Եվրոպայի Սուպերգավաթի չեմպիոնության տիտղոսները։ Այդ ժամանակ սկսեց հետաքրքրվել անգլիական Մանչեսթեր Յունայթեդը, սակայն Վիսենտեն նախընտրեց մնալ Վալենսիայում, պատճառաբանելով, որ նրան հաճելի է խաղալ այն ակումբում, որը նա սիրում է և խաղալ այն քաղաքում, որտեղ նա է ծնվել։

2008/09 մրցաշրջանում Վիսենտեն անցկացրեց առանց լուրջ վնասվածքների, բայց այդ մրցաշրջանում Վիսենտեին Վալենսիայի հիմնական կազմից դուրս է թողնում Ռեալ Մադրիդի սան երիտասարդ Խուան Մատան։

2011 թվականի սեպտեմբերի 2-ին ավարվում է Վիսենտեի պայմանագիրը, և նա լքում է Վալենսիան, ստորագրելով մեկ տարվա պայմանագիր անգլիական Բրայթոն քնդ Հուվ Ալբիոնի հետ[3]։

Հավաքականում խմբագրել

Իսպանիայի հավաքականում Վիսենտեն սկսեց խաղալ 2001 թվականից, սակայն չհրավիրվեց Ճապոնիայում և Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Վիսենտ 2004 թվականի եվրոպայի առաջնությանը մասնակցեց բոլոր խաղերին, սակայն իսպանացիները չկարողացան այդ առաջնությանը դուրս գալ խմբային փուլից։ Հավաքականում Վիսենտեն անցկացրեց 38 խաղ և խփեց 3 գոլ։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Լա Լիգայի չեմպիոն (2)։ 2002, 2004
  • Լա Լիգայի բրոնզե մրցանակակիր (3)։ 2006, 2010, 2011
  • Իսպանիայի գավաթի մրցանակակիր։ 2008
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթի մրցանակակիր։ 2004
  • Չեմպիոնների Լիգայի ֆինալիստ։ 2001

Անձնական խմբագրել

2004 թվականին Վիսենտեն իսպանական Don Balón ամսագրի կողմից ճանաչվեց Իսպանիայի տարվա ֆուտբոլիստ[4]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Մրցաշրջան Լիգա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Այլ[5] Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լևանտե  
1997/1998 Սեգունդա 3 1 ? ? 0 0 0 0 ? ?
1998/1999 Սեգունդա 16 1 ? ? 0 0 0 0 ? ?
1999/2000 Սեգունդա 35 7 ? ? 0 0 0 0 ? ?
Արդյունք 54 9 ? ? 0 0 0 0 ? ?
Վալենսիա  
2000/2001 Լա Լիգա 33 5 2 1 13 0 0 0 48 6
2001/2002 Լա Լիգա 31 2 1 0 7 1 0 0 39 3
2002/2003 Լա Լիգա 28 1 0 0 11 0 2 0 41 1
2003/2004 Լա Լիգա 33 12 4 1 7 2 0 0 44 15
2004/2005 Լա Լիգա 12 3 0 0 3 2 2 1 17 6
2005/2006 Լա Լիգա 21 3 1 0 0 0 0 0 22 3
2006/2007 Լա Լիգա 16 4 0 0 5 0 0 0 21 4
2007/2008 Լա Լիգա 17 0 6 1 4 1 0 0 27 2
2008/2009 Լա Լիգա 27 6 6 3 5 0 2 1 40 10
2009/2010 Լա Լիգա 11 0 2 0 2 0 0 0 15 0
2010/2011 Լա Լիգա 14 1 3 2 2 0 0 0 19 3
Արդյունք 243 37 25 8 59 6 6 2 333 53

(23 մայիսի 2011 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. В финальном матче Кубка УЕФА с «Марселем» (2:0) Висенте открыл счёт, забив гол с пенальти; также он отличился в игре 36-го тура чемпионата Испании 2003/04 с «Севильей» (0:2), в которой «Валенсия» оформила свое чемпионство.
  3. Висенте Родригес перешел в «Брайтон» 2.09.2011 г. sports.ru
  4. «Los Nº1 de Don Balón — Noticias — Don Balón». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  5. Խաղեր Իսպանիայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթներ.

Արտաքին հղումներ խմբագրել