Վիսենս Պիերա

իսպանացի ֆուտբոլիստ

Վիսենս Պիերա (հայտնի է Կախարդ (իսպ.՝ La Bruja) մականունով, իսպաներեն՝ Vicenç Piera i Pañella, նաև՝ Vicente Piera Peñella, հունիսի 11, 1903(1903-06-11)[1][2], Բարսելոնա, Իսպանիա - հունիսի 13, 1960(1960-06-13)[2], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ։

Վիսենս Պիերա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1903(1903-06-11)[1][2]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Մահացել էհունիսի 13, 1960(1960-06-13)[2] (57 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Vicenç Piera i Pañella Վիքիպահեստում

Ծնվել է Բարսելոնայի Սանտոս թաղամասում։ Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ աջ կիսադաշտի ամենալավ խաղացողն էր։

Որպես հատուկ ընդունակությունների տեր ֆուտբոլիստ՝ նա հայտնի էր իր տեխնիկայով, էլեգանտ կեցվածքով, արագությամբ, և ճշգրիտ հարվածներով, որոնք գոլերի երաշխիք էին։ Նա 20-ականների մեծն Բարսայի հենասյուներից մեկն էր։ Նա իր դեբյուտն արեց 1921 թվականի հունվարին՝ խաղալով երիտասարդ թիմի կազմում և Խուան Գամպերին համոզելով, որ ընդունակ է խաղալ։

Հենց այդ նույն օրը կեսօրին նա առաջին անգամ խաղաց Բարսայի հիմնական կազմում՝ փոխարինելով վնասված Ալկանտարային, Արենաս դե Գետիքսոյի դեմ և խփեց գոլերից երկուսը՝ Բարսելոնային բերելով 3-1 հաշվով հաղթանակ։ Այդ օրվանից Պիերան մասնակցեց Բարսայի 1921-1933 թվականների գրեթե բոլոր հանդիպումներին, մինչև ֆուտբոլից հեռանալը։ 395 խաղում խփել է 123 գոլ[3]։

Վիսենս Պիերան Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1924 թվականին Փարիզում անցկացված ամառային օլիմպիական խաղերին[4]։

Մարզական նվաճումներ խմբագրել

Նվաճած տիտղոսը Ակումբը Տարին
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1921
Իսպանիայի գավաթակիր «Բարսելոնա» 1922
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1922
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1924
Իսպանիայի գավաթակիր «Բարսելոնա» 1925
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1925
Իսպանիայի գավաթակիր «Բարսելոնա» 1926
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1926
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1927
Իսպանիայի գավաթակիր «Բարսելոնա» 1928
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1928
Իսպանիայի առաջն. 1-ին դիվիզիոն «Բարսելոնա» 1929
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1930
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1931
Կատալոնիայի գավաթակիր «Բարսելոնա» 1932

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. http://www.fcbarcelona.cat/web/castellano/club/historia/jugadors_de_llegenda/piera.html |título=fcbarcelona.cat |fechaacceso=30 de marzo de 2010 |añoacceso= |autor= |apellido= |nombre= |enlaceautor= |coautores= |fecha= |año= |mes= |formato= |obra= |editorial= |páginas= |idioma= |doi= |urlarchivo= |fechaarchivo= |cita= }}
  4. http://www.sefutbol.com/jugadores/piera%7Ctítulo=PIERA%7Cfechaacceso=26(չաշխատող հղում) de noviembre de 2018|sitioweb=www.sefutbol.com|idioma=es}}
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենս Պիերա» հոդվածին։