Մարիոն Մարգարեթ Վիոլետ Մաններս, Ռութլանդիայի դքսուհի (անգլ.՝ Marion Margaret Violet Manners, Duchess of Rutland, մարտի 7, 1856(1856-03-07)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 22, 1937(1937-12-22)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի արիստոկրատ և նկարիչ։ Ռատլենդի 8-րդ դուքս Հենրի Մեններսի կինը։ Նրանք ունեցել են հինգ երեխա։

Վիոլետ Մեններս
անգլ.՝ Violet Manners
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1856(1856-03-07)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 22, 1937(1937-12-22)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինHenry Manners, 8th Duke of Rutland?[2] և Montagu Corry, 1st Baron Rowton?
Ծնողներհայր՝ Charles Lindsay?, մայր՝ Emilia Anne Browne?[1]
ԵրեխաներLady Diana Cooper?[2], John Manners, 9th Duke of Rutland?[2], Marjorie Paget, Marchioness of Anglesey?[2], Robert Manners, Lord Haddon?[1][2] և Lady Violet Benson?[1][2]
Commons-logo.svg Violet Manners Վիքիպահեստում

Ընտանիք, ամուսնություն և երեխաներԽմբագրել

Մարիոն Մարգարետ Վիոլետ Լինդսեյը ծնվել է 1856 թվականի մարտի 7-ին, Լոնդոնում, Քրոուֆորդի 24-րդի կոմս Ջեյմս Լինդսեի և Մարիա Մարգարեթ Փենինգթոնի կրտսեր որդու՝ Չարլզ Հյու Լինդսեի և Լիսմորի դեկան Մոնթեգու Բրաունի և Կատերինա Պենելոպե Դե Մոնտմորենսի դստեր՝ տիկին Էմիլիա Աննա Բրաունի ընտանիքում[3][4][5]:

 
Հենրի Մեններսի դիմանկարը, 1891

26 տարեկան հասակում ամուսնացել է Հենրի Մեններսի՝ Ռաթլենդի 8-րդ դքսի և Կատերինա Մարլիի միակ որդու հետ։ Ամուսինները քիչ ընդհանրություններ ունեին, Հենրիին պահպանողական էր և սիրում էր որս անել, Վիոլետը հավատարիմ էր բոհեմյան կյանքին, հետաքրքրվում էր արվեստով։ Նրանք հինգ երեխա են ունեցել։ Վերջին երկու աղջիկների ծնունդը վերագրում են Վիոլետի սիրեկաններին. Լեդի Վիոլետ Կատերինան ծնվել է Ռոուտոնի առաջին բարոն Մոնթեգ Կորիից, իսկ վերջին դուստրը՝ Դիանան, Գերի Կոկեյ-Կաստից։

1888 թվականին ամուսինները դարձան Գրենբիի մարկիզներ[6]։ 1906 թվականին՝ հոր մահից հետո, Հենրին ժառանգել է նրա տիտղոսը՝ դառնալով Ռատլենդի 8-րդ դուքս, իսկ Վիոլետը դարձել է դքսուհի[7][6]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դքսուհու տունը Արլինգտոն-սթրիթում, դարձել է հիվանդանոց[6]։ Նրա դուստրը՝ Դիանան, հիվանդանոցում եղել է բուժքույր։ Ուգո Չարթերիսը, նրա դստեր՝ Վիոլետի ամուսինը, մահացել է պատերազմի ժամանակ[6]։

1925 թվականին մահացել է Ռատլենդի դուքսը։ Նրա տիտղոսը ժառանգել է զույգի երկրորդ որդին՝ Ջոնը։ Վիոլետն ինքը՝ Ռատլենդի դքսուհին, մահացել է 1937 թվականի դեկտեմբերի 22-ին և թաղվել Մեններս ընտանիքի Բիվեր Քասլ նստավայրում[6]։

Երեխաներ։

  • Լեդի Վիկտորիա Մարջորի Գարրիեթ Մեններս (1883-1946)՝ Չարլզ Փաժեի կինը՝ Էնգլսի 9-րդ մարկիզը, վեց երեխա է ունեցել
  • Ռոբերտ Չարլզ Ջոն Մեններս (1885-1894), մահացել է երիտասարդ տարիքում
  • Ջոն Հենրի Մոնթեգյու Մեններս (1886-1940), Ռատլենդի 9-րդ դուքս, ամուսնացած է եղել Կատերինա Թեննանտի հետ, ունեցել են հինգ երեխա
  • Լեդի Վիոլետ Կատերինա Մեններս (1888-1971) Ուգո Չարթերիսի կինը, նրանից երեխաներ է ունեցել այնուհետև ամուսանացել է Գայ Բենսոնի հետ
  • Լեդի Դիանա Օլիվիա Ուինիֆրեդ Մոդ Մեններս (1892-1986) Դաֆ Քուփերի կինը նրանք ունեին չորս երեխա

Գեղարվեստական գործունեությունԽմբագրել

 
Լեդի Նորա Լինդսեի դիմանկարը, 1897 թվական

Վիոլետը տնային կրթություն է ստացել, իսկ նրա ընտանիքը խրախուսել է աղջկա հետաքրքրությունը արվեստի հանդեպ։ Երիտասարդ տարիքում եղել է Իտալիայում[6], որտեղ 1877 թվականին ցուցադրել է իր որոշ նկարներ և քանդակներ Գրոսվենոր պատկերասրահում, որի հիմնադիրը եղել է նրա զարմիկ Քոութս Լինդսեյը[7]։ Ինքը՝ Վիոլետն իրեն պրոֆեսիոնալ էր համարում գեղարվեստական գործում։ Նրա առավել հաջող աշխատանքներն են Լինդսեյ ընտանիքի անդամների և իր ամուսնու նկարները, նրա որոշ գործեր ցուցադրվել են Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ինչպես նաև Ֆրանսիայում և ԱՄՆ-ում[6][8]։ 1825 թվականին մի քննադատ խոսել է դքսուհու ստեղծագործությունների մասին՝ ասելով. «Նրա ոճը հատկապես հարմար է կանացի գեղեցկության և նրբագեղության պատկերների համար, նկարչուհին ավելի շատ հաջողված է բնական դեմքեր նկարելու գործում»:

Դքսուհու նկարների ցուցադրության կազմակերպման գործում օգնել է նրա ընկերը՝ քանդակագործ Ուիլյամ Ռիդ Դիկը։ 1894 թվականին մահացել է Վիոլետի ավագ որդին։ Նա տղայի նկարն արել է Բիվեր-Կասլում գտնվող գերեզմանաքարի վրա։ Դքսուհու լավագույն ստեղծագործությունը համարվում է նրա որդուն և ընտանիքի մյուս անդամներին պատկերող աշխատանքները։ Մինչև 1937 թվականը աշխատանքները գտնվում Էին Վիոլետի լոնդոնյան բնակարանում, իսկ հետո ձեռք է բերվել Բրիտանական Թեյթ թանգարանի կողմից։ 1900 թվականին հրապարակվել են տղամարդկանց և կանանց դիմանկարները, որոնք եղել են նկարչուհու շրջապատից։

Վիոլետը եղել է Հոգու միության անդամ (անգլ.՝ The Souls), որը միավորում էր արվեստով և ինտելեկտուալ գիտություններով զբաղվող ազնվականներին։ The Lady's Realm ամսագիրը Ռատլենդի դքսուհուն անվանել է «հասարակության Թագուհի, որն ունի գեղեցկություն, արտասովոր գեղարվեստական ունակություններ, հասկանում է տնտեսական և սոցիալական հարցերից, ինչը նրան դարձնում է անվերապահ առաջնորդ»[9]։

Դքսուհին հայտնի գեղեցկուհի էր, ինչպես նրա կրտսեր դուստրը՝ Լեդի Դիանան[7]։ Վիոլետը պատկերված էր Ջեյմս Շենոնի[8] և Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի դիմանկարներում[10]։ Նրա ժամանակակիցներից մեկը գրել է նրա մասին. «Նրա անհատականությունը գերազանց էր՝ շագանակագույն մազերը, բաց մաշկը, աչքերը, բարակ իրանը փափուկ գործվածքներից կարված ծաղկանկար զգեստնեևի մեջ»[6]։

Վիոլետն ուներ իր արվեստոցը Բյութ-հաուզում[8]։ Ամուսնու մահից հետո նա տեղափոխվել է Բելգրեյվ-սքվեր, որտեղ հիմնադրել է նոր արվեստանոց և զբաղվել արվեստով։ Ցուցահանդեսներ կազմակերպել է մինչև կյանքի վերջը։ Իր վերջին ստեղծագործությունը նա հանրությանը ներկայացրել է 1937 թվականի նոյեմբերին՝ մահից մեկ ամիս առաջ[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kindred Britain
  3. Debrett's, 1902
  4. Reynolds, K.D (2004)։ «Профиль Виолет Мэннерс на Oxford Dictionary National Biography» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին։ Վերցված է 2015-02-08 
  5. Wardleworth, 2013
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Reynolds, K.D (2004)։ «Профиль Виолет Мэннерс на Oxford Dictionary National Biography» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին։ Վերցված է 2015-02-08 
  7. 7,0 7,1 7,2 Wardleworth, 2013, էջ 74
  8. 8,0 8,1 8,2 Dakers, 1999, էջ 225
  9. Lady's Realm, 1907, էջեր 252–54
  10. Watters, 2011, էջ 743

ԳրականությունԽմբագրել

[անգլ.]. — London : Yale University Press, 1999. — P. 225. — 303 p. — ISBN 0300081642.

[անգլ.]. — London : Dean & Son, Limited, 1902. — P. 226. — 963 p.

[անգլ.]. — London : Hutchinson and Company, 1907. — P. 252—54. — 464 p. — ISBN 1470141035.

[անգլ.]. — London : Ashgate Publishing, 2013. — P. 74—76. — 215 p. — ISBN 1409439712.

[անգլ.]. — London : Routledge, 2011. — P. 743. — 1012 p. — ISBN 0415668514.

Արտաքին հղումներԽմբագրել