Վինտը (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք

«Վինտը» (ռուս.՝ Винт), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1884 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1884 թվականին «Օսկոլկի» ամսագրում (№ 39)` Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Վինտը
ռուս.՝ Винт
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1884
Հրատարակվել էսեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11), 1884

Հրապարակումներ

խմբագրել

Անտոն Չեխովը «Վինտը» պատմվածքը գրել է 1884 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1884 թվականին «Օսկոլկի» ամսագրի № 39 համարում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ, 1886 թվականին տպագրվել է «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուում, ընդգրկվել Ադոլֆ Մարքսի հրատարակած չեխովյան ժողովածուում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, լեհերեն, սերբախորվաթերեն, չեխերեն։

Պատմություն

խմբագրել

Գրողի եղբայրը` Իվան Պավլովիչ Չեխովը, գրել է պատմվածքի ստեղծման պատմությունը. «Հետաքրքրական է, թե ինչպես է գրված «Վինտ» պատմվածքը։ Իվան Պավլովիչը եկավ և սկսեց պատմել, որ իրենց շրջանում բոլորը վինտ են խաղում։ Անտոն Պավլովիչը հետաքրքրվեց։ Ինչ-որ մեկի մտքով անցել էր համագույն խաղաթղթերն անվանել նախարարություններ։ Ա. Պ. նստեց սեղանի մոտ և գրեց պատմվածքը։ Բայց Լեյկինը վերադարձրել է պատմվածքը՝ գրաքննությունից դուրս է։ Ստիպված է եղել ձևափոխել և համագույն խաղաթղթերն անվանել արքունական պալատ, գավառական կառավարություն և այլն։ Այս տեսքով պատմությունն ընդունվեց»[1]։

Հայտնի է Ի. Պ. Ալբեդինսկու 1890 թվականի հունվարի 12-ի գրաքննության զեկույցի բովանդակությունը, որտեղ հաղորդում էր պատմվածքի անցանկալի բովանդակության մասին. «Նահանգային կառավարության ղեկավարը (այսինքն՝ փոխնահանգապետ) թատրոնից տուն վերադառնալով՝ խորհրդի պատուհանների մոտ լույս է տեսնում. Հետաքրքրվելով՝ նա գալիս է տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ, և տեսնում է, որ ենթակաները վինտ են խաղում։ Կարտերի փոխարեն նրանց ձեռքին պաշտոնյաների լուսանկարներ են։ Խաչի տուզը փոխնահանգապետն է, աղջիկը նրա կինն է և այլն։ Խաչերը Ներքին գործերի նախարարությունն էր, փոսիկն արքունական պալատն է, ագուռը՝ Ժողովրդական լուսավորության նախարարությունը և ագռավը՝ Պետական բանկի վարչությունը։ Տնօրենին այնքան է դուր գալիս ենթակաների սրամիտ հնարամտությունը, որ նա ինքն է նստում նրանց հետ այդ հնարված կարտի շուրջ և խաղում մինչև առավոտ։ Ես գտնում եմ, որ այս պատմությունը անհամեստ է հասարակության առջև ներկայացնելու համար»։ Զեկույցում առկա է տպագրության հարցերով գլխավոր վարչության տնօրեն Ե. Մ. Ֆեոկտիստովի որոշումը. «Արգելել»[2]։

Սյուժե

խմբագրել

Աշնանային մի օր քաղաքային կառավարության պաշտոնյա Անդրեյ Ստեպանովիչ Պերեսոլինը վերադառնում էր թատրոնից։ Վարչության մոտից անցնելիս` նա հերթապահների սենյակի պատուհանից լույս նկատեց։ Պաշտոնյան որոշեց պարզել, թե ինչ է եղել։ Վարչության սենյակում սեղանի շուրջ նստած խաղաթուղթ էին խաղում չորս պաշտոնյաներ` Սերաֆիմ Զվիզդուլինը, Ստեպան Կուլակևիչը, Երեմի Նեդոեխովը և Իվան Պիսուլինը։

Զրույցի ընթացքում պաշտոնյաներն օգտագործում էին հետևյալ խոսքերը` պետական բանկ, արքունական պալատ, նահանգային վարչություն, ժողովրդական լուսավորություն և կարտային տերմիններ։ Պերեսոլինին տեսնելով` պաշտոնյաները նետեցին կարտերը։ Պերեսոլինը հասկացավ, թե ինչ են անում։ Սեղանին ոչ թե կարտեր էին, այլ ստվարաթղթից ստացված լուսանկարներ` «սոսնձված խաղաքարտերին»։ Լուսանկարներում Պերեսոլինը տեսավ իրեն, իր կնոջը, ենթականերին և ծանոթներին։ Նա պարզեց, որ պաշտոնյաները խաղաթղթեր են խաղում, որոնց համագույն խաղաթղթերը հիմնարկների անուններ էին, մեկնոցները փաստացի պետական խորհրդականներն էին, պետական խորհրդականները` թագավորները, աղջիկները` IV և V դասի կանայք, զինվորները` կոլեգիական խորհրդականները, տասանոցները` արքունական խորհրդականները, և այլն։ Այդ հնարամտությունը դուր եկավ Պերեսոլինին, և նա նստեց սեղանի շուրջ` դիտելու խաղը։

Առավոտյան ժամը յոթին նրանց մոտ մտավ պահակը` Նազարը` զարմացած շարունակական զրույցից։ Բայց զարմացած Նազարին պաշտոնյաները դուրս հանեցին և շարունակեցին խաղը։

Գործող անձիք

խմբագրել
  • Անդրեյ Ստեպանովիչ
  • Սերաֆիմ Զվիզդուլին
  • Ստեպան Կուլակևիչ
  • Երեմի Նեդոեխով
  • Իվան Պիսուլին

Գրականություն

խմբագրել
  • Чехов А. П. Винт // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «О Чехове». - «Русское слово», 1910, № 13, 17 января, стр. 5
  2. Чехов, Литературный архив, стр. 262

Արտաքին հղումներ

խմբագրել