Վինչենցո Դամինի (անգլ.՝ Vincenzo Damini, 17-րդ դար, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1] - 1749, Լ'Աքվիլա, Իտալիա), իտալացի նկարիչ, Ջովաննի Անտոնիո Պելլեգրինիի աշակերտը։ Որոշ ժամանակ ապրել է Անգլիայում։

Վինչենցո Դամինի
Ծնվել է17-րդ դար
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[1]
Վախճանվել է1749
Մահվան վայրԼ'Աքվիլա, Իտալիա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
 Vincenzo Damini Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Դամինին ծնվել է Վենետիկում, մոտավորապես` 17-րդ դարի վերջին[2]։ Եղել է Ջովաննի Անտոնիո Պելլեգրինիի աշակերտը, որին նա ուղեկցել է Անգլիայում, մոտավորապես 1720 թվականին։ Շատ հայտնի է նրա` լոնդոնյան տեսարանների նկարիչ Ջոն Դևոտոյի մեցցո-տինտո դիմանկարը[3]։ Լինքոլն տաճարի հյուսիսային տրանսպերտի վրա նա նկարել է չորս քահանաների որմնանկարը` Գոթական հովանոցի ներքո` փոխարինելով նույն պատկերի հին տարբերակը. այս աշխատանքը կատարելիս նրան օգնել է Ջիլս Հուսսեյը[4][5]։ Նույն տաճարում նա նկարել է նաև որմնանկարներ Սանկտ Պետերբուրգի տաճարի նմանությամբ։ 1930-ական թվականներին տաճարն ավերվել է, բայց Դամինյի յուղանկարները փրկվել են[6]։

Լոնդոնի Հենրիետտա փողոցի` Ջեյմս Ջիբսի կողից նախագծված մի տան սվաղված առաստաղին արված հինգ դեկորատիվ նկարները վերագրվում են Դամինիին։ Ամբողջ սենյակը, որը թվագրվում է 1727-32 թվականներին, պահպանվել է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում[7]։

Նա Իտալիա է վերադարձել 1730 թվականին, Ջիլս Հուսսեյի ուղեկցությամբ, ում, ըստ Էդվարդ Էդվարդսի նա թողել է Բոլոնիայում` հեռանալով նրա ունեցվածքով[8]։ 1737 թվականից նա Լ'Աքվիլայում, Աբրուզոյում էր, որտեղ այդ տարի պատկերազարդել է Սան Ջուլիանոյի վանքի եկեղեցու խորանը։ Նրա աշխատանքներից երեքը պահվում են Աբրուզոյի ազգային թանգարանում[2][9]։

Նա մահացել է Լ'Աքվիլայում, մոտավորապես 1749 թվականին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/artists/19876
  2. 2,0 2,1 «Vincenzo Damini». Museo Nazionale d'Abruzzo. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «John Devoto by John Faber Jr, after Vincenzo Damini». National Portrait Gallery.
  4. Sanderson, Robert (1851). Lincoln Cathedral; an exact copy of all the ancient monumental inscriptions. London: Simkin & Marshall. էջ 52.
  5. Kendrick, A. F. (1928). The Cathedral Church of Lincoln. London: George Bell and Sons. էջ 116.
  6. «Vincenzo Damini (Venice late-17th Century-c. 1749 L'Aquila) The Ascension: a modello for the apse and cupola of St. Peter-at-Arches, Lincoln». Christies. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Previously in the Parish Church of St Giles in Lincoln, the modello was sold at Christies in 2009
  7. 7,0 7,1 «Room-Parlour from 11 Henrietta Street». Victoria and Albert Museum.
  8. Edwards, Edward (1808). «Giles Hussey». Anecdotes of Painters who have Resided or been born in England. London. էջեր 150–1.
  9. «San Giuliano, la Storia». Archeoclub d’Italia - Sede L’Aquila. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.